Նովոռոսիյսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Նովոռոսիյսկ
ռուս.՝ Новороссийск
Դրոշ Զինանշան
Flag of Novorossiysk.gif Coat of Arms of Novorossiysk (Krasnodar kray) (2006).png

Novoross-title.PNG
Կոորդինատներ: 44°43′00″ հս․ լ. 37°46′00″ ավ. ե. / 44.71667° հս․. լ. 37.76667° ավ. ե. / 44.71667; 37.76667
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՆովոռոսիյսկի քաղաքային օկրուգ
ՔաղաքապետԴյաչենկո Իգոր Ալեքսեևիչ
Հիմնադրված է1838 թ.
Տվյալ կարգավիճակում1866 թվականից
Մակերես81,1[1] կմ²
ԲԾՄ10 մ
Բնակչություն273 278 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8617
Փոստային ինդեքսներ353900—353925
Պաշտոնական կայքadmnvrsk.ru (ռուս.)
##Նովոռոսիյսկ (Ռուսաստան)
Red pog.png
##Նովոռոսիյսկ (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Նովոռոսիյսկ (ռուս.՝ Новороссийск), քաղաք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում, հանդիսանում է Նովոռոսիյսկի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Տեղաբաշխված է երկրամասի հարավ-արևմուտքում, Սև ծովի ափին:

Կարևորագույն տրանսպորտային կենտրոն է: Այստեղ է գտնվում Ռուսաստանի Դաշնության Նավատորմի ռազմա-ծովային բազան և Ռուսաստանի ամենախոշոր սևծովյան նավահանգիստը:

Հերոս քաղաք է 1973 թվականի սեպտեմբերի 14-ից:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ձգվում է 25 կմ Ցեմեսկի ծովախորշի ափերով, և շրջապատված է Հյուսիսայի Կովկասի լեռներով: Նովոռոսիյսկից 14 կմ հեռու է գտնվում Կրասնոդարի երկրամասի ամենամեծ քաղցրահամ ջրով լիճը՝ Աբրաու:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կազմը

2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների համաձայն[2]՝

Ազգություն Քանակ,
մարդ
Մասը ամբողջ
բնակչության մեջ, %
ռուսներ 212 931 88,01 %
հայեր 8 164 3,37 %
ուկրաինացիներ 5 767 2,38 %
թաթարներ 2 153 0,89 %
հույներ 1 718 0,71 %
Այլ 7 188 2,97 %
Ազգությունը չեն նշել 4 031 1,67 %
Ընդամենը 241 952 100,0 %

Հայերը Նովոռոսիյսկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոռոսիյսկը հիմնվել է 1838-ին՝ հայազգի ծովակալ Լազար Սերեբրյակովի (Արծաթագործյան) նախաձեռնությամբ: 1840-ին այստեղ հայեր են հասաաավել Ղրիմից, 1868-ին՝ Սամսունի և Տրապիզոնի շրջաններից: 1849-ին կազմավորվել է հայկական ծխական համայնք: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Նովոռոսիյսկում կար 1800, 1920-ական թվականների կեսին՝ 4 հազարից ավելի հայ: Հայրենական մեծ պատերազմից հետո համայնքը համալրվել է Վրաստանի հայաշատ շրջաններից և Շիրակի գյուղերից եկած հայերով: 1990-ական թթ. Նովոռոսիյսկի հայ բնակչությունը կտրուկ աճել է ի հաշիվ Անդրկովկասից գաղթած հայերի: 2003 թվականի այստեղ բնակվում է շուրջ 20 հազար հայ:

1990-ական թթ. սկզբից գործում է «Լույս» հայկական մշակութալուսավորական ընկերությունը: Լույս է տեսնում «Լույս» (1992, ռուսերեն, հայերեն) թերթը:

Նովոռոսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր է եղել Ռ. Մինասյանը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]