Jump to content

Ջուբգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքատիպ ավան
Ջուբգա
ռուս.՝ Джубга
44°19′05″N 38°42′12″E / 44.31806°N 38.70333°E / 44.31806; 38.70333
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
ՀամայնքQ4160509?[1], Տուապսինսկի շրջան և Tuapse Okrug?
Հիմնադրված է1864 թ.
Առաջին հիշատակում1864
ԲԾՄ162 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն5586 մարդ (2017[2])
Ազգային կազմռուսներ (66,8 %), հայեր (21,7 %), ուկրաինացիներ (4,3 %)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86167
Փոստային դասիչ352844
ՍՎՏԲՀԴ03255554
Ջուբգա (Ռուսաստան)##
Ջուբգա (Ռուսաստան)
Ջուբգա (Կրասնոդարի երկրամաս)##
Ջուբգա (Կրասնոդարի երկրամաս)

Ջուբգա (ռուս.՝ Джубга), քաղաքատիպ ավան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Ջուբգա գետի հովտում։ Գտնվում է Տուապսեից 57 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 162 մ բարձրության վրա։ Ջուբգայի քաղաքային բնակավայրի վարչական կենտրոնն է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Ջուբգայում բնակվում են ռուսներ, հայեր, ադըղեներ, չերքեզներ, ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ 1905 թվականին այնտեղ կար 74 տուն, որտեղ բնակվում էին ռուսներ։ 1989 թվականին Ջուբգան ուներ 3557 բնակիչ, որից 2725 ռուսներ, 1506 հայեր, 172 ուկրաինացիներ, 34 բելառուսներ, 21 հույներ, 18 ադըղեներ և 16 գերմանացիներ։

Հաշվառման տարեթիվըԲնակիչների թվաքանակը
1926717
19361000
1940917
19592000
19702798
19793634
19893557
19994112
20025246
20105223
20145437
20165568
20175586

Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, գրադարան, ակումբ, մշակույթի տուն, բուժկայան, հիվանդանոց, հանգստյան տներ, առողջարաններ և հիանալի լողափեր։ Հանդիսանում է բուժարանային ավան, ուղևորափոխադրումների նավահանգստային կետ, պտղաբանջարաբուծական կենտրոն։

Ստանիցան հիմնադրվել է 1864 թվականին[3] և հանդիսացել է Շափսուղական ափային գումարտակի կենտրոնակայանը, որտեղ բնակվում էին ռուսներ։ Ի սկզբանե այնտեղ բնակվել է 65 ընտանիք, թվով 361 մարդ։ Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյուղերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 185/2016. Southern FD
  2. Оценка численности населения на 1 января 2016 года по муниципальным образованиям Краснодарского края Արխիվացված 2016-08-10 Wayback Machine (ռուս.)
  3. Азаренкова А. С., Бондарь И. Ю., Вертышева Н. С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 248. — 395 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուբգա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 547