Հունայկա Առաջին (ռուս.` Гунайка Первая), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Հունայկա գետի հովտում։ Գտնվում է Տուապսեից 52 կմ հեռավորության և ծովի մակարդակից 218 մ բարձրության վրա։
Գյուղում հիմնականում բնակվում են հայեր, ովքեր զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
1905 թվականին հրատարակված ռազմա-տեղագրական քարտեզի վրա, Հունայկա Առաջին գյուղի տեղում գտնվող խուտորը անանուն է։ 1935 թվականին գյուղից աքսորված հույների փոխարեն, այստեղ բնակություն են հաստատել Կոտլովինսկոյե գյուղից տեղափոխված հայերը։