1897 թվականին գյուղն ուներ 458 բնակիչ, որից 239 տղամարդ և 219 կին` միայն հայեր։ 1905 թվականին գյուղն ուներ 69 տուն։ 1913 թվականին` 76 ընտանիք և 434 բնակիչ, որից 236 տղամարդ և 198 կին։ 1920 թվականին գյուղն ուներ 127 տուն (այրվել է 9 տուն) և 744 բնակիչ, որից 372 տղամարդ, 372 կին և 282 երեխա` մեծ մասամբ հայեր (70%) և ռուսներ։ 1925 թվականին կար 117 տուն և 640 բնակիչ, որից 330 տղամարդ և 310 կին։
Գյուղը հիմնադրել են Սամսունից եկած համշենահայերը` 1859-1864 թվականներին և անվանել Շափշուղո[2]։ Գյուղի գերեզմանոցի մոտ պահպանվել է կիսավեր հայկական չգործող եկեղեցի։ 2003 թվականին կառուցվել է նոր հայկական եկեղեցի (Սուրբ Վերափոխման տաճար)։
Գյուղի մոտակայքի լեռներում կան ջրվեժներ, որոնք զբոսաշրջիկների սիրած վայրերից են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։