Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկտյաբրսկի (ռուս. ` Октябрьский), ավան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում , Փշիշ գետի ափին։ Գտնվում է Տուապսեից 47 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 267 մ բարձրության վրա։
Ներկայումս Օկտյաբրսկի ավանում բնակվում են ռուսներ , հայեր , հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ 1972 թվականին այնտեղ կար 509 տուն։
Բնակիչներն զբաղվում են թեյի մշակությամբ և այգեգործությամբ ։ Ավանն ունի միջնակարգ դպրոց , գրադարան , ակումբ և բուժկայան։
Հիմնադրվել է 1909 -1915 թվականներին` Փշիշ անունով, Հյուսիս-Կովկասյան երկաթուղու «Արմավիր -Տուապսե» երկաթգծի կառուցման ժամանակ։
Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1918 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։
Տուապսեի շրջանի հայաբնակ գյուղեր Լքված (անհայտ) Կոտլովինսկոյե • Մելքոնով • Մերգելով • Նաթանսուրան • Չաթանլուղ • Պոյրոզյան • Սարգիսովո