Թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյի թուփը (Camellia sinensis)
Թեյի պլանտացիա

Թեյ (չին.՝ - «չա́»), ըմպելիք, որը ստացվում է հատուկ մշակման ենթարկված թեյի թփի տերևների եփման, եռացման և/կամ թորման արդյունքում։ Թեյ է նաև կոչվում ինքը՝ այդ ըմպելիքի պատրաստման համար նախատեսված տերևը։ Բույսի լատինական անվանումը կապված է քարոզիչ Իրժի Կամելիուսի անվան հետ։ Նա երկար տարիներ ապրել է Չինաստանում։ Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգի խառը անտառներում աճող թեյենին հնագույնն է աշխարհում։ Թեյի թփի բարձրությունը հասնում է 10 մ-ի, իսկ բնի տրամագիծը 50-սմ-ի։

Թեյի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր՝ մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից։ 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով։ 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից։ 18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ և թեյարաններ։ Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812 թ. Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818 թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սև ծովի Կովկասյան ափերին։

Աշխարհի ամենաթանկ թեյը կոչվում է Դահունպաո, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «Մեծ կարմիր խալաթ»:

Այն պատկանում է ուլունների շարքին (ուլունը թեյի տեսակ է, որն ունի շատ սուր համ և բուրմունք): «Մեծ կարմիր խալաթ» -ը ստանում են 6 տարբեր տեսակի թեյի տերևներից:

Թեյի գինը 1կգ-ի համար կազմում է 685.000 ամերիկյան դոլար:

Թեյերի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գոյություն ունի ավելի քան 3000 տեսակ թեյ։

Ուլուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլունը թեյի կիսաֆերմենտացված փիրուզագույն տեսակ է, որն արտադրվում է Չինաստանում։ Առանձնանում է անկրկնելի համով և բազմաթիվ բուժիչ հատկություններով։ Այն կարելի է թրմել բազմաթիվ անգամ։ Օգտագործվել է արարողությունների ժամանակ։ Այն կանխարգելում և բուժում է սիրտ-անոթային և ուղեղի անոթների հիվանդությունները, աթերոսկլերոզը, ունի երիտասարդացնող և նիհարեցնող հատկություն, լավացնում է արյան շրջանառությունը և հիշողությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]