Jump to content

Արմավիր (Ռուսաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավիր (այլ կիրառումներ)
Քաղաք
Արմավիր
Դրոշ Զինանշան

Արմավիրում
45°00′00″N 41°07′00″E / 45.00000°N 41.11667°E / 45.00000; 41.11667
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԱրմավիրի քաղաքային օկրուգ
ՀամայնքԱրմավիրի քաղաքային օկրուգ[1], Կրասնոդարի երկրամաս, Q4069537? և Labinskiy Otdel?
ՔաղաքապետԱնդրեյ Խարչենկո[2]
Հիմնադրված է1839 թ.
Այլ անվանումներմինչև 1848 - Հայկական աուլ
մինչև 1876 - Արմավիրյան աուլ
մինչև 1914 - գյուղ Արմավիր
Տվյալ կարգավիճակում1919 թվականից
Մակերես280 կմ²
ԲԾՄ190 մ
Կլիմայի տեսակՄեղմ մայրցամաքային
Պաշտոնական լեզուՌուսերեն
Բնակչություն191 007[3] մարդ (2016)
Ազգային կազմռուսներ, հայեր, ուկրաինացիներ
Կրոնական կազմՈւղղափառություն, Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԱրմավիրցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86137
Փոստային դասիչ352900
Ավտոմոբիլային կոդ23, 93, 123
ՍՎՏԲՀԴ03405
Պաշտոնական կայքarmawir.ru (ռուս.)
Արմավիր (Ռուսաստան) (Ռուսաստան)##
Արմավիր (Ռուսաստան) (Ռուսաստան)
Արմավիր (Ռուսաստան) (Կրասնոդարի երկրամաս)##
Արմավիր (Ռուսաստան) (Կրասնոդարի երկրամաս)

Արմավիր (ռուս.՝ Армавир), քաղաք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում։ 11 գյուղական բնակավայրերի հետ միասին կազմավորում է Արմավիրի քաղաքային օկրուգը (պաշտոնապես՝ Քաղաք Արմավիր, ռուս.՝ Город Армавир), հանդիսանում է մունիցիպալ կազմավորման վարչական կենտրոնը։

Գտնվում է Կուբան գետի ձախ ափին։ Նախկինում Արմավիրը Կրասնոդարի երկրամասի երկրորդ խոշոր արդյունաբերական կենտրոնն էր։ Ներկայումս այստեղ բնակվում է ավելի քան 16,000 հայ[4]։

Արմավիրի ներկայիս տարածքը բնակեցված է եղել աբազների կողմից։ Հետագայում Ղրիմից այստեղ բնակություն են հաստատել թյուրքալեզու թաթարները։ Կովկասյան պատերազմի պատճառով աբազների մեծ մասը գաղթել է Օսմանյան կայսրություն։

Ներկայիս բնակավայրը հիմնադրվել է 1839 թվականին[5] չերքեզահայերի կողմից և կոչվել է Արմյանսկի աուլ (ռուս.՝ Армянский аул)։ 1848 թվականին վերանվանվել է Արմավիրսկի աուլ (ռուս.՝ Армавирский аул)՝ ի պատիվ հին հայկական մայրաքաղաքի[6]։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքը զավթվել է Նացիստական Գերմանիայի ուժերի կողմից։ Ազատագրվել է Կարմիր բանակի կողմից 1943 թվականի հունվարին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 191 007 մարդ[3]։

Ազգային կազմը

2010 թվականի մարդահամարի արդյունքներով այստեղ բնակվում են հետևյալ ազգությունները[7]

ԱզգությունԲաժինըԹվաքանակը
Ռուսներ86,10 %152 596
Հայեր8,40 %16 860
Ուկրաինացիներ1,26 %2 382
Չերքեզներ0,57 %1 058

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմավիրում է ծնվել՝

  • Ռաֆայել Ղազարյանը (1924-2007թթ.), ռադիոֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ (1988-1990)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 185/2016. Southern FD
  2. В Краснодарском крае ушел в отставку мэр Армавира (ռուս.)
  3. 1 2 Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года Արխիվացված 2019-05-13 Wayback Machine (ռուս.)
  4. «Итоги::Краснодарстат». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  5. Энциклопедия Города России. Moscow: Большая Российская Энциклопедия. 2003. էջ 24. ISBN 5-7107-7399-9.
  6. Bitter Choices: Loyalty and Betrayal in the Russian Conquest of the North Caucasus. Cornell University Pres. 2015. էջ 136.
  7. Итоги: Новороссийскстат. Том 4. Население по национальности и владению русским языком по муниципальным образованиям Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավիր (Ռուսաստան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 91