Սադովոյե (Տուապսեի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սադովոյե
ռուս.՝ Садовое
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
ԲԾՄ294 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն509 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+786167
Փոստային դասիչ352826
ՍՎՏԲՀԴ03 255 813 004
Սադովոյե (Տուապսեի շրջան) (Ռուսաստան)##
Սադովոյե (Տուապսեի շրջան) (Ռուսաստան)
Սադովոյե (Տուապսեի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Սադովոյե (Տուապսեի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Սադովոյե (ռուսերեն՝ Садовое), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Փսեկուպս գետի ափին, Չինարի կայարանից 2 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Տուապսեից 60 կմ հյուսիս, ծովի մակարդակից 294 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին գյուղն ունեցել է 20 տուն և 96 բնակիչ։ 1989 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 542 մարդ, որից 370 ռուսներ, 149 հայեր, 15 ուկրաինացիներ և 2 ադըղեներ։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1989 542
1999 519
2002 486
2010 509

Բնակիչներն զբաղվում են թեյի, ծխախոտի մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե, 1864 թվականին կառուցված Վլադիկավկազսկայա ստանիցան 1869 թվականին վերանվանվել է գյուղ Սադովոյե։ 1925-1953 թվականներին մտել է Հայկական ազգային շրջանի կազմի մեջ։ Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1868 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 110