Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգինկա (ռուս. ` Ольгинка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում , Տու գետի և նրա վտակ Կաբակ գետի հովտում։ Գտնվում է Տուապսեից 31 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 8 մ բարձրության վրա։
1989 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 3123 մարդ, որից 2103 ռուսներ , 975 հայեր , 40 բելառուսներ և 5 ուկրաինացիներ ։
Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ ։ Գյուղն ունի ութամյա դպրոց , գրադարան , ակումբ, բուժկայան, հանգստյան տներ և առողջարաններ ։
Գյուղի մոտակայքում 1864 թվականին, Շափսուղական ափային գումարտակի կազմում կառուցվել է Օլգինսկայա ստանիցան [1] , որն իր անունն ստացել է ի պատիվ Միխայիլ Նիկոլաևիչի կնոջ` մեծ իշխանուհի Օլգա Ֆեոդորովնայի ։
Գյուղը հիմնադրել են Սամսունի Էրնջակ գյուղից եկած հայերը` 1870 թվականին։
↑
Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 262. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։
Տուապսեի շրջանի հայաբնակ գյուղեր Լքված (անհայտ) Կոտլովինսկոյե • Մելքոնով • Մերգելով • Նաթանսուրան • Չաթանլուղ • Պոյրոզյան • Սարգիսովո