Օստրովսկայա Շչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Օստրովսկայա Շչել
ռուս.՝ Островская Щель
Կոորդինատներ: 44°16′35″ հս․ լ. 39°17′35″ ավ. ե. / 44.27639° հս․. լ. 39.29306° ավ. ե. / 44.27639; 39.29306
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
ԲԾՄ360 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն324 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+786167
Փոստային ինդեքսներ352825[1]
ՍՎՏԲՀԴ03 255 813 005
##Օստրովսկայա Շչել (Ռուսաստան)
Red pog.png
##Օստրովսկայա Շչել (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Օստրովսկայա Շչել ( ռուս.` Островская Щель), խուտոր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում: Գտնվում է Տուապսեից 40 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գյուղում բնակվում են հայեր, հույներ, ռուսներ և ադըղեներ: 1972 թվականին ուներ 35 տուն:

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002 388
2010 324

Բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան և մանկապարտեզ: Խորհրդային տարիներին այստեղ գործել է թեյամշակման գործարան:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնել են Սամսունի շրջակա գյուղերից եկած հայերը` 1910 թվականին: 1925-1953 թվականներին ընդգրկված է եղել Հյուսիս-Կովկասյան երկրամասի Հայկական ազգային շրջանի կազմի մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png