Մանկապարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆղանական մանկապարտեզի երեխաներ

Մանկապարտեզ, նախադպրոցական տարիքի երեխաների հասարակական դաստիարակության հիմնարկ։ Գոյություն ունի գրեթե բոլոր երկրներում։ ժողկրթության համակարգի առաջին օղակն է (տես Նախադպրոցական հիմնարկներ)։ Մանկապարտեզի տիպի մանկական անդրանիկ հիմնարկությունը՝ փոքրերի դպրոցը, կազմակերպել է Ռ. Օուենը 1802 թվականին, Նյու Լանարկում (Շոտլանդիա)։ Նախադպրոցական հիմնարկը «Մանկապարտեզ» է անվանել Ֆ. Ֆրեբելը (Գերմանիա) 1837 թվականին։ Ռուսաստանում առաջին մանկապարտեզները բացվել են XIX դարի 60-ական թվականներին։

Մանկապարտեզների լայն ցանց է ստեղծվել խորհրդային իշխանության տարիներին։ 1979 թվականին ԽՍՀՄ-ում կար 32 հազար 600 (2 միլիոն 442 hզ. երեխա), ՀԽՍՀ-ում՝ 1061 (130 հազար երեխա)։ Մանկապարտեզներ են բաց անում ժողովրդական դեպուտատների տեղական սովետները, ձեռնարկությունները, գերատեսչությունները, կոլտնտեսությունները։ Նախադպրոցական բոլոր հիմնարկների աշխատանքը ղեկավարում են լուսավորության մինիստրություններն ու դրանց տեղական մարմինները։ Մանկապարտեզների դաստիարակչական աշխատանքի բովանդակությունը որոշվում է մանկապարտեզի երեխաների դաստիարակության վերաբերյալ պետական ծրագրով։ Մանկապարտեզում իրականացվում է ֆիզիկական, մտավոր, գեղագիտական և աշխատանքային դաստիարակություն՝ ելնելով երեխաների տարիքային առանձնահատկություններից։ Խմբերը կազմվում են տարիքային սկզբունքով, յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է 20-25 երեխա, կրտսերների խմբում՝, միջին՝ , մեծերի՝ , նախադպրոցականների՝ ։ Գոյություն ունեն նաև գիշերօթիկ մանկապարտեզներ։ Մանկապարտեզ ռեժիմում շատ ժամանակ է հատկացվում բազմազան, հատկապես՝ դիդակտիկական խաղերին, որոնք նպաստում են խոսքի և լսողության, հաշվելու, գույների իմացության և այլ կարողությունների զարգացմանը (տես Մանկական խաղեր)։ Պարապմունքների ընթացքում երեխաները ծանոթանում են բնության երևույթներին և հասարակական կյանքին, սովորում նկարել, կառուցել, երգել, տիրապետում տարրական գիտելիքների։ Մանկապարտեզը երեխաներին նախապատրաստում է դպրոցի համար։ Նախադպրոցական հիմնարկի աշխատողների համար բաց են թողնվում զննական պիտույքներ, նկարներ, ալբոմներ, կինոնկարներ, մեթոդական գրականություն, տեղեկատուներ և այլն։ Մանկապարտեզի երեխաների դաստիարակության հարցը լայնորեն լուսաբանում է «Նախադպրոցական դաստիարակություն» («Дошкольное воспитание») հանդեսը։

Սոցիալիստական մյուս երկրներում նախադպրոցական հիմնարկները նույնպես մտնում են ժողկրթության համակարգի մեջ և պահվում պետության միջոցներով։ Կապիտալիստական երկրներում Մանկապարտեզները պահվում են գլխավորապես մասնավոր, ինչպես նաև եկեղեցական և հասարակական կազմակերպությունների միջոցներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկապարտեզների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկապարտեզները ունենում են հետևյալ նպատակային ուղղվածությունները՝

  • Երեխայի ընդհանուր զարգացումն առաջնահերթ ուղղությամբ, օրինակ, ֆիզիկական, մտավոր, գեղագիտական և էսթետիկական կրթություն:
  • Երեխաների զարգացման կենտրոն՝ մանկապարտեզ:
  • Մանկապարտեզ՝ տարիքային խմբերով:
  • Մանկապարտեզի համակցված տեսակ. հատկապե շատ են այս ուղղվածությամբ մանկապարտեզները: Նրանց խմբերում սովորական ուղղվածության հետ համատեղ գործում են նաև խմբեր հատուկ, օժտված երեխաների համար: Դրանցից են լոգոպեդիկ խմբերը, որոնք ուղղված են երեխաների խոսքին:
  • Փոխհամակցված մանկապարտեզներ՝ մասնագիտացված և առողջարանային: Մասնագիտացված մանկապարտեզում, ի տարբերություն առողջարանների, քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաները կարող են հաճախել նույն խմբերին, ինչպես առողջ երեխաները: Փոխհամակցված մանկապարտեզները ավելի շատ մասնագետներ են ներգրավում աշխատանքի, հիմնականում բժիշկներ [1]:

Կախված մանկապարտեզի ուղղվածությունից՝ ուսուցման ծրագրերը նույնպես տարբեր են լինում, և՛ խմբի մեջ մտնող երեխաների թիվը, և՛ սննդի, խաղալիքների ու մատուցման որակը, և՛ նույնիսկ, շատ դեպքերում, հոգեբանական մթնոլորտը:

Մանկապարտեզի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցական տարիքի երեխաների համար խաղն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ նրանց համար խաղը և՛ ուսումնասիրություն է, և՛ շրջապատող աշխարհի ճանաչողություն, և՛ կրթության ձև[2]:

Մանկապարտեզների վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ամերիկական և եվրոպական հետազոտությունների և հարցումների, մանկապարտեզների դերը գնալով մեծանում է:[3] Հոգեբանները գտնում են, որ մինչև հինգ տարեկան երեխան դժվարանում է մանկապարտեզում անցկացնել ողջ օրը, լինելով ծնողներից հեռու: Բայց, քանի որ մանկապարտեզն անհրաժեշտություն է, հետևաբար պետք է այնտեղ մնալու ձևերի մեջ որոշ մեղմացումներ մտցնել [4]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «մանկապարտեզ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
  1. SibMama: /Воспитание и обучение детей. Детский досуг/Детский сад/Какие бывают садики
  2. Н. Крупская «Педагогические сочинения». Том VI. Дошкольное воспитание. Вопросы семейного воспитания и быта. М.: Академия педагогических наук, 1959
  3. https://web.archive.org/web/20110903115941/http://www.ahealthymind.org/ans/library/Childcare%20cortisol%20Vermeer%2006.pdf
  4. Ольга Писарик Привязанность — жизненно-важная связь http://freeedu.ru/posob/privjazannost_pisaryk_read.pdf
  5. Новые правила приема в детские сады вступили в силу в Туркменистане