Նյու Լանարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նյու Լանարկ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես146 հեկտար
Բնակչություն200 մարդ
Ժամային գոտիUTC+0
Պաշտոնական կայքnewlanark.org(անգլ.)
Նյու Լանարկ (Միացյալ Թագավորություն)##
Նյու Լանարկ (Միացյալ Թագավորություն)

Նյու Լանարկ (անգլ.՝ New Lanark), գյուղ Քլայդ գետի վրա, գտնվում է Լանարկից մոտ 2,2 կմ հեռավորության վրա և Գլազգոյից մոտ 40 կմ դեպի հարավ-արևելք։ Գյուղի բնակչությունը կազմում է մոտավորապես 200 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1786 թվականին Դեյվիդ Դեյլի կողմից, որը կոմբինատի աշխատակիցների համար բամբակի արտադրության գործարաններ և կացարան է կառուցել։ Դեյլը անգլիացի գյուտարար և գործարար Ռիչարդ Արքրայթի հետ կարճաժամկետ համագործակցությամբ գործարաններ է կառուցել՝ որպես էներգիայի աղբյուր շինարարության համար օգտագործելով միայն Քլայդ գետի ջրվեժների ջուրը։ Քաղաքը և ջրաղաքները ունեն պատմական կարևոր նշանակություն, ոչ միայն դրանց կապի համար Օվենի գաղափարների հետ, այլ նրանց դերի արդյունաբերական հեղափոխության մեջ Միացյալ Թագավորությունում և նրանց դիրքի քաղաքաշինության պատմության մեջ[1][2]։

Նյու Լանարկի ջրաղացներն աշխատել են մինչև 1968 թվականը։ Անկման շրջանից հետո 1974 թվականին հիմնադրվել է «New Lanark Conservation Trust» (NLCT) կազմակերպությունը, որն այսօր հայտնի է որպես «New Lanark Trust» (NLT), նրա նպատակն էր կանխել գյուղի քանդումը։ 2006 թվականին շենքերի մեծ մասը վերակառուցվել են, և գյուղը հայտնի տեսարժան վայր է դարձել։ Նյու Լանարկը Շոտլանդիայում ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության վայրերից[3] և Եվրոպայի կարևորագույն տեխնիկական հուշարձաններից մեկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UNESCO World Heritage Committee Nomination Documentation (2001) 'New Lanark'. File 429rev.pdf, 16 December 2001. Available at https://whc.unesco.org/en/list/429/documents/
  2. Bell and Bell (1972) City Fathers
  3. «21 World Heritage Sites you have probably never heard of». Daily Telegraph.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Լանարկ» հոդվածին։