Երեխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբանորեն երեխա է համարվում ծնունդից մինչև սեռական հասունացման տարիքն ընկած մարդը[1][2]։ Իրավական սահմանմամբ երեխան հինականում վերաբերում է անչափահասներին, կամ մեծամասնության տարիքից ավելի երիտասարդներին[1]։

Երեխա եզրը նաև նկարագրում է ծնողի հետ հարաբերությունները (ցանկացած տարիքի որդիներ կամ դուստրեր)[3], այն կարող է նաև վերաբերել որոշակի ժամանակահատվածում, վայրում կամ պայմաններում ծնված մարդկանց, ինչպես օրինակ «բնության զավակ» կամ «վաթսունականների երեխա»[4]։

Գոյություն ունեն երեխաներին վերաբերող բազմաթիվ սոցիալակն խնդիրներ, ինչպես օրինակ՝ երեխաների կրթություն, ահաբեկչություն, մանկական աղքատություն, անապահով ընտանիքներ, մանկական իրավունք, սով կամ մանկական անտություն։

Իրավական, կենսաբանական և սոցիալական սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակով խաղացող երեխաներ։ Հռոմեական արվեստի գործ, 2–րդ դար։

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի երեխա է համարվում 18 տարեկան չդարձած յուրաքանչյուր մարդկային էակ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:[5][6] Սա հաստատվել է անդամ 194 երկրներից 192–ի կողմից։

Կենսաբանորեն երեխա է համարվում ծնունդից մինչև սեռական հասունացման տարիքն ընկած ցանկացած մարդ։[1][2] Որոշ մշակույթներում երեխան համարվում է չափահաս ծեսական արարողություն անցնելուց հետո, որը կարող է կապ չունենալ սեռական հասունացման տարիքի հետ։

Երերեխաները սովորաբար չափահասներից ավելի քիչ իրավունքներ ունեն և համարվում են լուրջ որոշումներ կայացնելու համար անունակ։ Իրավականորեն միշտ պետք է լինեն պատասխանատու մեծահասակի կամ երեխաների խնամակալության խնամքի ներքո (կախված ծնողների ամուսնալուծությունից)։ Մծահասկաներից երեխաների առանձնացումը ճանաչումը սկսվել է 16 և 17-րդ դարերում։ Հասարակությունը սկսել է երեխաներին վերաբերվել ոչ թե որպես մեծահասակների մանրակերտների, այլ որպես հասունության ավելի ցածր մակարդակում գտնվողների, որոնք ունի մեծահասակների պաշտպանության, սիրո և դաստիարակության կարիք։ Այս փոփոխությունը կարող է նկատվել նկարչության մեջ․ Միջին դարերում երեխաները պատկերվում էին որպես մեծահասակների մանրակերտեր՝ առանց մանկական հատկանիշների։ 16-րդ դարում երեխաների նկարները սկսեցին ձեռք բերել մանկանման տեսք։ 17-րդ դարի վերջից երեխաները սկսեցին խաղալ խաղալիքներով և սկսվեց մանկական գրականության զարգացումը։[7]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր երեխա անցնում է սոցիալական սարգացման բազմաթիվ փուլերով։ Նորածինները կամ շատ փոքր տարիքի երեխանները խաղում են միայնակ։ Հաջորդ փուլում երեխան սկսում է խաղալ այլ երեխայի հետ։ Հետագայում խումբն աճում է և խաղին մասն են կազում երեք չորս երեխաներ։ Մանկապարտեզ հաճախեոլու տարիքում նա արդեն միանում է խմբերով խաղերին։[8]

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ (ՈՒՊՀՀ) ունեցող երեխաները և սովորելու հետ կապված հաշմանդամություն ունեցողները սովորելու համար հավելյալ օգնության կարիք ունեն։ Ուշադրության պակասով երեխաները հնարավոր է չարձագանքեն իրեն միջավայրի սոցիալական ազդակներին, ինչը բարդացնում է փորձի շնորհիվ սոցիալական հմտությունների ձեռք բերումը։[9]

Պատասխանատվության տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիք, որից սկսած երեխաները համարվում են իրենց սոցիալական գործողությունների համար պատասխանատու (ամուսնություն, քվեարկություն և այլն) նույնպես փոփոխվել է ժամանակի ընթացքում, և դա րտացոլվել է իրավական օրենքներում։ Հռոմեական ժամանակաշրջանում երեխաները հանցագործությունների համար մեղաբվոր չէին համարվում, սա հետագայում որդեգրվել է եկեղեցու կողմից։ 19-րդ դարում միայն մինչև յոթ տարեկան երեխաներն էին համարվում անմեղսունակ։ Յոթ տարեկանից մեծ երեխաները համարվում էին իրենց արարքների համար պատասխանատում։ Այդ պատճառով նրանք կարող էին բախվել քրեական մեղադրանքների, ուղարկվել չափահասների բանտ և չափահաս նման պատժվել մտրակահարությամբ, խարանով և կախաղանով[10]։ Այժմ Կանադայի և ԱՄՆ-ի նման շատ երկրներում երեխաները իրենց արարքների համար պատասխանատու են դառնում տասներկու տարեկանից սկսած։ Երեխաների համար գոյություն ունեն հատուկ ուղղիչ հիմնարկներ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նվազագույնը 25 երկրում պարտադիր կրթության համար սահմանված տարիք չկա։ Աշխատանքի և ամուսնության նվազագույն տարիքը նույնպես տարբերվում է։ Նվազագույնը 125 երկրում 7–15 տարեկան երեխաները կարող են տեղափոխվել դատարան և քրեական ակտերի համար դատապարտվել։ Կամավոր/ոչ կամավոր զինվորական ծառայության սահմանը նույնպես տարբեր է աշխարհում[11]։ Որոշ երկրներում երեխաները օրենքով պարտադիր պետք է գնան դպրոց մինչև 14 կամ 15 տարեկան հասակը, բայց նրանք նաև կարող են աշխատել մինչև այդ տարիքը։ Երերխայի կրթության իրավունքը վտանգվում է վաղ ամուսնության, մանկական աշխատանքի և ազատազրկման պատճառով[12]։

Մանկական մահացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածնային մահացության բաշխվածությունը աշխարհում 2012 թվականի տվյալներով։[13]

17-րդ դարի ընթացքում Անգլիայում կյանքի միջին տևողությունը ընդամենը 35 տարի էր, հիմնականում այն պատճառով, որ երեխաների երկու-երրորդը մահանում էին մինչև չորս տարեկանը։[14] Արդյունաբերական հեղափոխության ընթացքում երեխաների կյանքի միջին տևողությունը կտրուկ աճել է։[15]

Ըստ բնակչության առողջության փորձագետների՝ մանկական մահացության մակարդակը կտրուկ ընկել է 1990-ականներին։ 1990 թվականին տարեկան նորածնային մահացության քանակը աշխարհում կազմում էր մոտ 12.6 միլիոն երեխա, սակայն ցուցանիկը նվածել է՝ 2012 թվականին հասնելով 6.6 միլիոնի։ 1990 թվականի մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում 1,000 նորածիններին բաժին ընկնող նորածնային մահացության ցուցանիը 90-ից դարձել է 48։ Մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշտ Ենթասահարական Աֆրիկաում է՝ 1,000 կենդանի ծնունդից 98 մահացություն։[13]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ կրթություն

Կրթությունը ընդհանուր առմամբ վերաբերում է ընդհանոր գիտելիքների ձեռքբերմանը կամ հաղորդմանը, հիմնավորման և դատողության կարողության զարգացմանը և ինտելեկտուալ հասուն կյանքին պատրաստվելուն։[16] Ֆորմալ կրթությունը հիմնականում կատարվում է դպրոցում։ Կրթության իրավունքը ճանաչվել է որոշ կառավարությունների կողմից։ Միջազգային մակարդակում Միավորաված ազգերի կազմակերպության 1966 թվականի Տնտեսության, հասարակության և մշակութային իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի 13–րդ հոդվածում ճանաչում է յուրաքանչյուր անձի կրթություն ստանալու իրավունքը։[17] Աշխարհի մեծ մասում կրթությունը պարտադիր է, բայց դպրոց հաճախելը կարող է չլինել՝ այլընտրանքային տարբերակների դեպքում, օրինակ՝ դնային ուսուցում և էլեկտրոնային ուսուոցում։

Որոշ երկրներում (հինականում Աֆրիկայում և Ասիայում) երեխաները հաճախ հեռու են պահվում դպրոցից կամ հաճախում են կարճ ժամանակով։ ՅՈՒՆԻՍԵՖ–ի տվյալներով 2011 թվականին 57 միլիոն երեխա դպրոց չի հաճախում, իսկ Աֆրիկայի երեխաների 20%–ը երբեք չեն հաճախել տարրական դպրոց կամ լեքել են առանց ավարտելու այն։[18] Ըստ ՄԱԿ–ի տվյալենրի՝ պատերազմը խանգարում է շուրջ 28 միլիոն երեխայի կրթություն ստանալ՝ սեռական բռնությունների և դպրոցներում հարցակումների վտանգի պատճառով։[19] Աղքատությունը, մանկական աշխատանքը, հասարակական վերաբերմունքը և դպրոցի հեռավորությունը նույնպես խանգարում են երեխաների կրթություն ստանալուն։[20][21]

Վերաբերմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածուխի հանքարդյունաբերությունում աշխատող երեխաների խումբ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսթոն քաղաքում, 1911 թվական։ Մանակական աշխատանքը շատ տարածված էր ԱՄՆ-ում և Եվրոպայում մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը։ Այժմ ամենաբարձր ցուցանիշը Աֆրիկայում է։

Մանկական ամուսնությունը մարդկության պատմության ընթացքում ընդունված է եղել։ Այժմ մանկական ամուսնությունը Նիգերիայում հանում է 75%-ի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Չադում 68%, Բանգլադեշում՝ 66%, իսկ Հնդկաստանում՝ 47%[22]։

Բռնությունից երեխաների պաշտպանությունը համարվում է կարևոր և արդի նպատակ։ Սա ներառում է երեխաներին շահագործումից պաշպանությունը, որի օրինակների են՝ մանկական աշխատանքը, մանկական թրաֆիկինգը և վաճառը, մանկական սեռական բռնությունը՝ ներառյալ մանկական մարմնավաճառությունը և պորնոգրաֆիան, երեխաներին ռազմական նպատակների համար օգտագործումը և ապորինի որդեգրումը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Child»։ TheFreeDictionary.com։ Վերցված է 5 January 2013 
  2. 2,0 2,1 «Child»։ Oxford University Press։ Վերցված է 5 January 2013 
  3. «For example, the US Social Security department specifically defines an adult child as being over 18»։ Ssa.gov։ Վերցված է 9 October 2013 
  4. «American Heritage Dictionary»։ 7 December 2007 
  5. "Convention on the Rights of the Child" Արխիվացված է 31 Հոկտեմբեր 2010 Wayback Machine-ի միջոցով: The Policy Press, Office of the United Nations High Commissioner for Human Rights
  6. «ԿՈՆՎԵՆՑԻԱ։ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»։ Վերցված է Նոյեմբեր 23, 2016 
  7. «Essays on childhood»։ Elizabethi.org։ Վերցված է 9 October 2013 
  8. «Socialization stages»։ Childdevelopmentinfo.com։ Վերցված է 9 October 2013 
  9. «Socialization stages»։ Childdevelopmentinfo.com։ Վերցված է 9 October 2013 
  10. Fikadu Satena։ «Juvenile courts»։ Law.jrank.org։ Վերցված է 9 October 2013 
  11. Yun Seira (2014)։ «Breaking Imaginary Barriers: Obligations of Armed Non-State Actors Under General Human Rights Law – The Case of the Optional Protocol to the Convention on the Rights of the Child»։ Journal of International Humanitarian Legal Studies 5 (1-2): 213–257։ Վերցված է 30 January 2015 
  12. Melchiorre, A. (2004) At What Age?...are school-children employed, married and taken to court?
  13. 13,0 13,1 Infant Mortality Rates in 2012 Արխիվացված է 14 Հուլիս 2014 Wayback Machine-ի միջոցով:, ՅՈՒՆԻՍԵՖ, 2013.
  14. W. J. Rorabaugh, Donald T. Critchlow, Paula C. Baker (2004). "America's promise: a concise history of the United States". Rowman & Littlefield. p.47. ISBN 0-7425-1189-8
  15. "Modernization - Population Change". Encyclopædia Britannica.
  16. «Education | Define Education at Dictionary.com»։ Dictionary.reference.com։ Վերցված է 3 August 2014 
  17. ICESCR, Article 13.1
  18. «Out-of-School Children Initiative | Basic education and gender equality»։ UNICEF։ Վերցված է 3 August 2014 
  19. «BBC News - Unesco: Conflict robs 28 million children of education»։ Bbc.co.uk։ 1 March 2011։ Վերցված է 3 August 2014 
  20. «UK | Education | Barriers to getting an education»։ BBC News։ 10 April 2006։ Վերցված է 3 August 2014 
  21. Melik James (11 October 2012)։ «BBC News - Africa gold rush lures children out of school»։ Bbc.com։ Վերցված է 3 August 2014 
  22. «Child brides around the world sold off like cattle»։ USA Today։ 8 March 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]