Խուտոր
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խուտոր (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/KonstantinKryzhitsky_HutorVMalorossii_1884.jpg/240px-KonstantinKryzhitsky_HutorVMalorossii_1884.jpg)
Խուտոր (ռուս.՝ хутор, ուկրաիներեն՝ хутiр, բելառուս․՝ хутар), մեկ կամ մի քանի ագարակներից բաղկացած բնակավայր Արևելյան Եվրոպայում, մասնավորապես Դոնի կոզակների բնակավայրեր Ռուսաստանում, Ուկրաինայում։ Խորհրդային շրջանում խուտորների մեծ մասը վերածվել են կոլխոզների և սովխոզների։
Սկզբում եղել է միաբակ (յուրահատուկ է հողագործ ժողովուրդներին՝ նոր հողեր յուրացնելիս), հետագայում՝ բազմաբակ։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիստական տարրերի զարգացման հետ սկսեցին խուտոր անվանել անհատական օգտագործման հողակտորի վրա առանձնացված տնտեսությունը։ 1905—1907 թթ.-ի հեղափոխությունից հետո Ռուսաստանում խուտորերի քանակը խիստ աճեց։ Նախկին ԽՍՀՄ-ում, գյուղատնտեսության կոլեկտիվացումից հետո, ստեղծվեցին Խուտորները խոշոր կոլտնտեսային գյուղերում համախմբելու պայմաններ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 102)։ ![]() |