Մեգապոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոկիոն ամենամեծ մեգապոլիսն է։
Նյու Յորք, ԱՄՆ–ի ամենամեծ մեգապոլիսը

Մեգապոլիս կամ մետրոպոլիս,(հունարենից՝ μεγας, μεγαλου - «մեծ» և πολης - «քաղաք»), բնակեցման ամենամեծ տեսակն է, որը առաջանում է շատ հարևան քաղաքային ագլոմերացիաների կցաճումից[1]։ Մեգապոլիսը խիստ ուրբանիզացված և տարերայնորեն կազմվող քաղաքային բնակեցման տեսակ է որոշ բարձր զարգացված երկրներում։ Տերմինը ծագում է հին հունական Մեգալոպոլ քաղաքի անվանումից, որը առաջացել է ավելի քան 35 բնակավայրերի միավորումից Արկադիա շրջանում։

Մեգապոլիսը քաղաքների վիթխարի կուտակում է։ Արդի Մեգալոպոլիսների հիմնական գծերն են՝ բնակչության գերկուտակումը սահմանափակ տարածության վրա, կառուցապատման գծային բնույթը (գլխավորապես տրանսպորտային մայրուղիների երկայնքով), ընդհանուր բազմակենտրոն կառուցվածքը (պայմանավորված իրար համեմատաբար մոտ գտնվող խոշոր քաղաքների փոխազդեցությամբ), մարդու գործունեությամբ բնության հավասարակշռության խախտումը։ Առաջին անգամ Մեգալոպոլիս է անվանվել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ծովեզերքի երկայնքով 1000 կմ ձգվող ընդարձակ ուրբանիզացված գոտին (լայնությունը տեղ-տեղ՝ մինչև 200 կմ), որը բաղկացած է միմյանց հաջորդող Բոստոնի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Բալթիմորի, Վաշինգտոնի ագլոմերացիաներից, ինչպես նաև շղթայի գլխավոր հանգույցների և նրա ծայրամասերում գտնվող ավելի մանր ագլոմերացիաներից (բնակչությունը՝ 40 մլն)։

Քաղաքային առավել խոշոր ագլոմերացիային պատկանող մեծ քաղաքը, որը չի համարվում տվյալ ագլոմերացիայի վարչական կենտրոն, սովորաբար համարվում է ոչ թե մեգապոլիս, այլ դրա մի մաս։ Սովորաբար «մեգապոլիս» բառը (որն օգտագործվում է միջազգային մակարդակում որպես բացարձակ հասկացություն) նաև կիրառվում է հարաբերականորեն, որպեսզի ցույց տրվի շրջակա միջավայրի (այլ քաղաքների) հետ քաղաքի կապը, օրինակ Ռեյկյավիկը հաճախ անվանում են ամենահյուսիսային մեգապոլիս։ Իրականում այն հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքը (124 հազար բնակչությամբ)։

Մեգապոլիսը իր բնակիչներին առաջարկում է բոլոր ծառայությունները, ի տարբերություն այլ բնակեցված վայրերի (ինչպիսիք են գաղութը, գյուղը, քաղաքը)։ Իր հերթին, տնտեսական գործունեության տարբեր ձևերում, որոնք այստեղ իրականացվում են, գոյություն ունի բարդության առավել բարձր մակարդակ։ Մեգապոլիսի ձևավորումը հանդիսանում է առավել ուսումնասիրված քաղաքային խնդիր, քանի որ այդ քաղաքային բնակավայրերում են առաջանում բոլոր հնարավոր խնդիրները (քանի որ հնարավոր չի վերահսկել այդպիսի մեծ տարածքները), որոնք սովորաբար բաժանում են այդ ագլոմերացիաները։ Խնդիրների շարքում կարող են առանձնացվել հետևյալները․

  • Գործազրկություն
  • Աղքատություն
  • Որոշ շրջաններում ծառայությունների տրամադրման համար ենթակառուցվածքների խափանում կամ բացակայություն
  • Էկոլոգիական խնդիրներ
  • Սոցիալական կոնֆլիկտների աճ

Խոշոր մեգապոլիսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուանչժոու (բնակչությունը՝ 45.600.000 մարդ)
  • Տոկիո (բնակչությունը՝ 39.900.000 մարդ)
  • Ջակարտա (բնակչությունը՝ 30.300.000 մարդ)
  • Շանհայ (բնակչությունը՝ 29.500.000 մարդ)
  • Դելի (բնակչությունը՝ 28.400.000 մարդ)

Հենց այս մեգապոլիսներն էլ հանդիսանում են ամենամեծը աշխարհում։

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա և Օվկիանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիդնեյ (բնակչությունը՝ 4.900.000 մարդ)
  • Մելբուռն (բնակչությունը՝ 4.400.000 մարդ)
  • Բրիսբեն (բնակչությունը՝ 2.900.000 մարդ)
  • Պերտ (բնակչությունը՝ 2.075.000 մարդ)
  • Օքլենդ (բնակչությունը՝ 1.470.000 մարդ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Агломерации и мегаполисы»։ Studme։ Վերցված է 2019-10-09 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dirk Bronger: Metropolen, Megastädte, Global Cities. Die Metropolisierung der Erde. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 2004.
  • Metropolen — Geschichte, Begriffe, Methoden (PDF). Center for Metropolitan Studies, Universidad Técnica de Berlín.
  • Census.gov, U.S. Census Bureau, About Metropolitan and Micropolitan Statistics
  • MetroForum.com, forum dedicated to discussions on metropolis
  • Blog.ar2com.de, a podcast with a worldwide analysis of megacities (focus Latin America)
  • «E-geopolis.eu»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-12-ին։ Վերցված է 2019-05-14  : research group, university of Paris-Diderot, France
  • Демографический энциклопедический словарь, 1985
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 371 CC-BY-SA-icon-80x15.png