Ռեյկյավիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրաղաք
Ռեյկյավիկ
իսլ.՝ Reykjavík
Դրոշ Զինանշան
Flag of Reykjavík.png Reykjavík COA.PNG

Reykjavik seen from Hallgrimskirkja.jpg
Կոորդինատներ: 64°9′0″ հս․ լ. 21°53′0″ ամ. ե. / 64.15000° հս․. լ. 21.88333° ավ. ե. / 64.15000; 21.88333
Երկիր Իսլանդիա Իսլանդիա
Ենթարկում Մայրաքաղաք
Մակերես 274,5 կմ²
Բնակչություն 118 861 մարդ (2008)
Ժամային գոտի UTC+0
Հեռախոսային կոդ +354
Փոստային ինդեքսներ 101—155
Պաշտոնական կայք rvk.is
##Ռեյկյավիկ (Իսլանդիա)
Red pog.png

Ռեյկյավիկ (իսլ.՝ Reykjavík, բառացի՝ «ծխացող ծովախորշ»), Իսլանդիայի մայրաքաղաքը, երկրի տնտեսական և մշակութային հիմնական կենտրոնը։ Աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքը։ Բնակչության թիվն է 118 861 մարդ (2008 թ.)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն առաջացել է 874 թ.-ին Իսլանդիայում նորվեգական առաջին վերաբնակիչների հաստատվելուց հետո։ Մինչև XVII-րդ դարը Ռեյկյավիկի տեղում եղել է ագարակ, XVII-XVIII-րդ դդ․՝ ավան։ 1786 թ.-ին (համարվում է քաղաքի հիմնադրման թվականը) Ռեյկյավիկին տրվել է քաղաքի իրավունք։

Մինչև X-րդ դարի սկիզբը Ռեյկյավիկը աճել է դանդաղ։ 1845 թ.-ից այն Իսլանդիայի ալտինգի (խորհրդարան), 1904 թ.-ից ինքնավար Իսլանդիայի կառավարության նստավայրն է։ 1920 թ.-ից պաշտոնապես հաստատվել է Իսլանդիայի թագավորության, 1944 թ.-ից՝ Իսլանդիայի Հանրապետության մայրաքաղաք։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Ֆախսաֆլոուի ծոցում, Սելտյադնարնես թերակղզու վրա։ Բարձրությունը մինչև 150 մ է։

Կլիման մերձարկտիկական ծովային է։

Ռեյկյավիկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 10.6
(51.1)
9.9
(49.8)
12.4
(54.3)
14.7
(58.5)
20.6
(69.1)
24.4
(75.9)
26.2
(79.2)
24.8
(76.6)
18.5
(65.3)
16.6
(61.9)
13.3
(55.9)
12.0
(53.6)
26.2
(79.2)
Միջին բարձր °C (°F) 3.3
(37.9)
3.6
(38.5)
4.5
(40.1)
7.3
(45.1)
10.3
(50.5)
13.4
(56.1)
15.2
(59.4)
14.6
(58.3)
11.8
(53.2)
7.8
(46)
4.9
(40.8)
3.8
(38.8)
8.4
(47.1)
Միջին օրական °C (°F) 0.9
(33.6)
0.7
(33.3)
1.6
(34.9)
4.0
(39.2)
6.9
(44.4)
10.3
(50.5)
12.0
(53.6)
11.5
(52.7)
9.0
(48.2)
5.1
(41.2)
2.4
(36.3)
1.1
(34)
5.5
(41.9)
Միջին ցածր °C (°F) −1.3
(29.7)
−1.8
(28.8)
−0.9
(30.4)
1.3
(34.3)
4.0
(39.2)
7.6
(45.7)
9.4
(48.9)
8.9
(48)
6.6
(43.9)
2.8
(37)
0.1
(32.2)
−1.2
(29.8)
3.0
(37.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −24.5
(−12.1)
−19.4
(−2.9)
−16.4
(2.5)
−16.4
(2.5)
−7.7
(18.1)
−0.7
(30.7)
1.0
(33.8)
−0.4
(31.3)
−4.4
(24.1)
−10.6
(12.9)
−15.1
(4.8)
−16.8
(1.8)
−24.5
(−12.1)
Տեղումներ մմ (դյույմ) 80.6
(3.173)
85.9
(3.382)
81.4
(3.205)
56.0
(2.205)
52.8
(2.079)
44.2
(1.74)
52.7
(2.075)
68.6
(2.701)
71.8
(2.827)
74.3
(2.925)
79.5
(3.13)
94.3
(3.713)
841.9
(33.146)
Միջին ամսական արևային ժամ 20.0 59.6 109.3 164.2 200.8 173.8 168.1 155.1 119.7 93.0 41.0 21.6 1 326,2
աղբյուր: Iceland Met Office[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iceland Met office: Monthly Averages for Reykjavik»։ Iceland Met Office։ 2012  Retrieved on 4 January 2013.

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տրանսպորտային հանգույց է, ձկնարդյունագործության և ձկնառևտրի կենտրոն։ Կան ձկնավերամշակման ձեռնարկություններ, նավաշինության, նավանորոգման, ձկնորսական ցանցերի ու սարքավորումների արտադրություն, սննդի, թեթև արդյունաբերություն։

Քաղաքի համայնապատկերը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png