Լոս Անջելես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Լոս Անջելես
անգլ.՝ City of Los Angeles
Դրոշ Զինանշան
Flag of Los Angeles, California.svg Seal of Los Angeles, California.svg

LosAngeles06.jpg
Կոորդինատներ: 34°02′0″ հս․ լ. 118°16′0″ ամ. ե. / 34.03333° հս․. լ. 118.26667° ավ. ե. / 34.03333; 118.26667
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքապետ Էրիկ Գարսետտի
Հիմնադրված է 1781 թ.
Մակերես 1302,15171 կմ²
ԲԾՄ 93 մետր
Պաշտոնական լեզու Անգլերեն
Բնակչություն 3.792.650 մարդ (2010)
Ազգային կազմ հայեր (15%)
Տեղաբնականուն Լոսանջելեսցի
Ժամային գոտի UTC-8
Հեռախոսային կոդ 213, 310, 323, 424, 661, 818
Փոստային ինդեքսներ 90001-90068
Պաշտոնական կայք lacity.org
##Լոս Անջելես (ԱՄՆ)
Red pog.png

Լոս Անջելես (անգլ.՝ Los Angeles, [lɒs ˈændʒələs], իսպ.՝ Los Ángeles, [los ˈaŋxeles], հնացած՝ Լոս Անժելոս, Լոս Անժելես, Լոս Անխելես, հայտնի է նաև որպես L.A. կամ City of Angels՝ Հրեշտակների քաղաք), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, տեղակայված է Խաղաղ օվկիանոսի ափին, Միացյալ Նահանգների ամենահայահոծ քաղաքն է։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ (2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուներ 3 831 868 բնակիչ)[1]։ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։ Լոս Անջելեսի բնակիչներին անվանում են «Angelenos» (արտասանվում է՝ [անջելինոս])։[2]

Լոս Անջելեսը տեղակայված է մի մեծ ավազանում, որը մի կողմից շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, իսկ մյուս կողմերից լեռներով, որոնց բարձրությունը հասնում է մինչև 3000 մետր: Իսկական քաղաքը, որը զնաղեցնում է մոտ 1210 կմ² տարածք, համարվում է մեծ Լոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ի Շրջանային կենտրոն (ԱՄՆ)ը, որը երկրի ամենաբնակեցված շրջանն է: Այն համարվում է Լոս Անջելեսի մետրոպոլիայի տարածքի կենտրոնը՝ 13.1 միլիոն բնակիչներով, որը Նյու Յորք քաղաքից հետո երկրորոդ ամենամեծ քաղաքն է ԱՄՆ-ում[3]:

Պատմականորեն լինելով Չումաշիների և Տոնգվաների բնակավայրը, Լոս Անջելեսը պաշտոնապես հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին, իսպանացի կառավարիչ Ֆելիպե դե Նեվեի կողմից: 1821 թվականի Մեքսիկայի անկախության պատերազմից հետո այն դարձել է Մեքսիկայի առաջին կայսրության մի մասը: 1848 թվականին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո Լոս Անջելեսը և Կալիֆոռնիայի մնացած մասը ձեռք է բերվել Գվադելուպե-Հիդալգո պայմանագրով և դարձել է Միացյալ Նահանգների մի մասը: Լոս Անջելեսը միավորվել է որպես ինքնավար շրջան 1850 թվականի ապրիլի 4-ին՝ Կալիֆոռնիայի պետականության ձեռք բերումից հինգ ամիս առաջ: 1980-ականների նավթի հայտնագործումը ապահովեց քաղաքի արագ աճը[4]: 1913 թվականի Լոս Անջելեսի ջրուղու ավարտից հետո, որն ապահովում էր արևմտյան Կալիֆոռնիայի ջրամատակարարումը, ապահովվեց քաղաքի հետագա շարունակական աճը:

«Հրեշտակների քաղաք» անվամբ հայտնի այս քաղաքը ճանաչված է նաև իր Միջերկրածովյան կլիմայով, էթնիկ բազմազանությամբ և զարգացող մետրոպոլիտենով: Քաղաքը համարվում է նաև ազգի հիմնական տնտեսական շարժիչը: Լոս Անջելեսը հայտնի է նաև որպես Հոլիվուդի տուն, որը աշխարհի ժամանցային արդյունաբերության գլխավոր կենտրոնն է: Լոս Անջելեսը հյուրընկալել է 1932 և 1984 թվականների ամառային Օլիմպիական խաղերը և երրորդ անգամ կհյուրընկալի խաղերը 2028 թվականին: Լոս Անջելեսում հայերը կազմում են բնակչության 15 տոկոսը (600.000 մարդ)։ Այն համարվում է համաշխարհային խոշորագույն մշակութային, գիտական տնտեսական, կրթական կենտրոններից մեկը։[5][6] Քաղաքը նաև կինոյի, երաժշտության, հեռուստատեսության և համակարգչային խաղերի ոլորտի արդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկն է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրել են իսպանացիները 1781 թվականին Մեքսիկայի տարածքում և անվանել իսպ.՝ Pueblo de Nuestra Senora la Reina de los Angeles, «հրեշտակների թագուհի մեր տիրուհու քաղաք» (այսինքն՝ աստվածների քաղաք)։ 1846-1848 թվականների Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ քաղաքը գրավել է ԱՄՆ-ը։

Այժմ պահպանվել են սկզբնական երկար անվանման միայն երկու բառը՝ Los Angeles «հրեշտակներ»[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագաղութային ժամանակաշրջան, մինչև 1771 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի զբաղեցրած ափամերձ տարացքներում XVI դարում ապրում էին հնդիկներ, որոնք էլ բնակեցվել էին Տոնգվա և Չումաշի ցեղերի կողմից։ Առաջին եվրոպացին, որ հասել է Լոս անջելես Խուան Ռոդրիգես Կաբրիլոն էր,որը Պորտուգալացի հետախույզ էր։ Նա այնտեղ էր հասել «Սան Սալվադոռ» և «Լա Վիկտորիա» նավերով։ Մեքսիկայի Լա Նավիդադ քաղաքից 1542 թվականի հուլիսի 27֊ին Կաբրիլոն կանգ առավ Սան Դիեգոյում սեպտեմբերի 28֊ին։ Այդ ժամանակ ափին գոյություն ուներ հնդկական գյուղ Յանգ֊Նա անունով։ Հայտաբերողը մահացել է 1543 թվականի հունվարի 3֊ին և թաղվել է և Սան֊Միգել կղզում, որը կոչվել էր նրա անունով «Хуан Родригес»։ Իր ճանապարհորդության մասին նա գրել էր գրքում, որը բերել է Լոցման և հիմա պահվում է Սեվիլիայի արխիվներից մեկում։

Իսպանական ժամանակաշրջան, 1771-1821 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չումաշիների ժողովուրդն ապրել է Լոս Անջելեսում նախքան Եվրոպացիների այնտեղ հաստատվելը

1771 թվականին Ջունիպերո Սերրան ղեկավարում էր «San Gabriel Arcángel»-ի ներկայացուցչությունը, որն առաջինն էր տարածաշրջանում[8]: 1781 թվականի սեպտեմբերի 4-ին 44 հոգուց բաղկացած մի խումբ, որ հայտնի էր «Los Pobladores» անվամբ, հիմնադրել է մի գյուղ, որը նրանք անվանել են «El Pueblo de Nuestra Señora la Reina de los Ángeles de Porciúncula», որն էլ թարգմանաբար նշանակում էր «Մեր տիրուհու քաղաքը, ով հրեշտակների թագուհին է»: Հրեշտակների թագուհին անվանվել է ի պատիվ կույս Մարիամ Աստվածածնի[9] և այսօր ներկայիս քաղաքը նույնպես համարվում է ակտիվ Կաթոլիկ եկեղեցու Թեմ, որը Միացյալ Նահանգներում ամենամեծն է: Բնակիչների երկու-երրորդ մասը «mestizo» կամ «mulatto» ցեղախմբից էին, կամ էլ Աֆրիկյան, բնիկ կամ Եվրոպական ծագում ունեցող[10]: Բնակավայրը դարեր շարունակ մնացել է որպես փոքր ռանչո, սակայն մինչ 1820 թվականը բնակչության թիվը հասել է մինչև մոտավորապես 650 բնակչի[11]: Այսօր այդ գյուղը(«pueblo») հիշատակվում է Լոս Անջելեսի պատմական «Pueblo Plaza» թաղամասում և Օլվերա փողոցում, որոնք Լոս Անջելեսի ամենահին թաղամասերն են[12]:

Մեքսիկական ժամանակաշրջան, 1821-1847 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Իսպանիան ձեռք բերեց իր անկախությունը Իսպանական կայսրությունից 1821 թվականին, և «pueblo»-ն շարունակեց մնալ որպես Մեքսիկայի մի մաս: Մեքսիկական կառավարման ընթացքում կառավարիչ Պիո Պիկոն Լոս Անջելեսը դարձրեց Կալիֆոռնիայի տաևածաշրջանի մայրաքաղաքը[13]:

Ամերիկյան ժամանակաշրջան, 1847-ից մինչ այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Լոս Անջելես, Լոս Անջելես Պլազան 1869 թվականին
Սա հին Լոս Անջելեսի քարտեզն է, որտեղ նշված են պատմական հետաքրքիր իրադարձությւոնները, 1984 թվական

Մեքսիկական կառավարությունը ավարտվեց Ամերիկա-մեքսիկական պատերազմի ընթացքում, ամերիկացիները մի շարք ճակատամարտերից հետո վերցրեցին Կալիֆոռնիայի վերահսկողությունը, որի գագաթնակետը 1847 թվականի հունվարի 13-ին «Cahuenga» պայմանագրի ստորագրումն էր[14]:

Երկաթուղին բերվել է Լոս Անջելես 1876 թվականին, որբ ավարտվեց հարավային Խաղաղ օվկիանոսի երկաթգծի կառուցումը[15]: 1892 թվականին և մինչ 1923 թվականը քաղաքում և հարակից տարածքներում հայտնաբերվեց Նավթ, որն էլ օգնեց Կալիֆոռնիային դառնալ երկրի ամենամեծ նավթ արտադրողը՝ ապահովելով աշխարհի նավթի արտադրության մոտավորապես մեկ քարորդ մասը[16]:

Մինչև 1900 թվականը քաղաքի բնակչությունն ավելացել էր ավելի քան 102,000 բնակչով[17]՝ ճնշելով քաղաքի ջրամատակարարման համակարգը[18]: 1913 թվականին Լոս Անջելեսի ջրուղու կառուցման ավարտը ապահովեց քաղաքի հետագա շարունակական աճը[19]: Քաղաքի կանոնադրության շնորհիվ, որն արդյունավետորեն կանխում էր ջրուղուց ջուր վաճառել կամ ապահովել քաղաքի սահմաններից դուրս որևէ այլ տարածքին, շատ մոտակա քաղաքներ և համայնքներ ստիպված միացան Լոս Անջելեսին[20]:


Richfield Tower, 1929 թվականի Ար-դեկո ուղենիշ, որը ոչնչացվել է 1969 թվականին


1910 թվականին Հոլիվուդը միացավ Լոս Անջելեսին իր տաս կինո ընկերություններով, որոնք այդ ժամանակ արդեն գործում էին քաղաքում: Մինչ 1921 թվականը աշխարհի կինո արդյունաբերության ավելի քան 80 տոկոսը կենտրոնացված էր Լոս Անջելեսում[21]: Այս արդյունաբերության շնորհիվ առաջացած գումարը քաղաքը հեռու էր պահում տնտեսական վնասից, որով տառապում էր երկրի մյուս մասը մեծ լճացման ժամանակահատվածում[22]: Մինչ 1930 թվականը բնակչության թիվը գերազանցեց մեկ միլիոնը[23]: 1932 թվականին քաղաքը հյուրընկալեց ամառային Օլիմպիական խաղերը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լոս Անջելեսը ռազմական արտադրության հիմնական կենտրոնն էր, ինչպես օրինակ նավաշինությունն ու ավիացիան: Կալիֆոռնիայի նավաշինության ընկերությունը կառուցել է հարյուրավոր «Liberty» 7 «Victory» տեսակի նավեր, իսկ Լոս Անջելեսի տարածքը համարվում էր երկրի վեց հիմնական ավիացիոն արտադրության գլխամասային գրասենյակ(Դուգլասի Ավիացիոն Ընկերություն, Հյու Ավիացիոն Ընկերություն, «Lockheed», Հյուսիս Ամերիկյան Ընկերություն, «Northrop Corporation» և «Vultee»): Պատերազմի ընթացքում մեկ տարվա ժամանակահատվածում ավելի շատ ինքնաթրիռներ են արտադրվել քան նախապատերազմյան բոլոր տարիներին, սկսած 1903 թվականից, երբ Րայթ եղբայրները օդ բարձրացրին առաջին օդանավը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լոս Անջելեսն ավելի արագորեն զարգացավ՝ տարածվելով Սան Ֆերնանդոյի հովտով[24]:

1960-ականներին տեղի ունեցան «Watts»-ի ռասսայական խտրականության խռովությունները, որի արդյունքում ունեցան 34 զոհ և գրեթե 1000 վիրավոր: 1969 թվականին Լոս Անջելեսը դարձավ Համացանցի ծննդավայրը, քանի որ առաջին «ARPANET» փոխանցումն ուղարկվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանից «SRI» «Menlo Park»[25]:

1984 թվականին քաղաքը հյուրընկալեց Ամառային Օլիմպիական խաղերը երկրորդ անգամ: Չնայած այն բոյկոտել էին 14 կոմունիստական երկրներ, 1984 թվականի Օլիմպիական խաղերը ֆինանսապես ավելի հաջողված էին քան նախորդները[26], իսկ մինչ այդ երկրորդ 1932 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը, որոնք նույնպես շահութաբեր էին եղել, տեղի էին ունեցել նորից Լոս Անջելեսում[27]:

1994 թվականին 6,7 ուժգնությամբ «Northridge» երկրաշարժը ցնցեց քաղաքը՝ պատճառելով 12,5 բիլիոն դոլարի վնաս խլելով 72 մարդու կյանք[28]: Դարն ավարտվեց «Rampart» սկանդալով, որն ամենաթանկարժեք փաստագրված ոստիկանության չարաշահման դեպքերից մեկն է Ամերիկայի պատմության մեջ[29]:

Լոս Անջելեսը կհյուրընկալի 2028 թվականի Ամառային Օլիմպիական Խաղերը և Պարալիմպիկ խաղերը, որի արդյունքում Լոս Անջելեսը կդառնա երրորդ քաղաքը, որը հյուրընկալում է Օլիմպիական խաղերը երրորդ անգամ[30][31]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի համայնապատկերը Գրիֆիթի աստղադիտարանից
Լոս Անջելեսի համայնապատկերը Գրիֆիթի աստղադիտարանից


Քաղաքը բաժանված է գրեթե 80 թաղամասերի և շրջանների[32], որոնցից շատերը միավորված համայնքներ են, որոնք միաձուլվել են քաղաքին[33]: Քաղաքը բաժանված է հետևյալ շրջանների՝ Դաունթաուն Լոս Անջելես, Արևելյան Լոս Անջելես և Հյուսիսարևելյան Լոս Անջելես, Հարավային Լոս Անջելես, Լոս Անջելեսի Հարբորի տարածաշրջան, Հոլիվուդ, Ուիլշիր ծառուղի, Վեսթսայդ, Սան Ֆերնանդո(հովիտ) և Կրեսենտա հովիտ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլիվուդ՝ քաղաքի ամենահայտնի շրջաններից մեկը

Քաղաքի փողոցները ընդհանուր առմամբ կառուցված են ցանցային պլանով՝ միօրինակ լայնությամբ, իսկ հիմնական փողոցները նախատեսված են մեծ քանակի երթևեկության համար դեպի քաղաքի բազմաթիվ մասեր: Նրանցից շատերը չափազանց երկար են՝ Սեպուլվեդա բուլվարն ունի 69 կիլոմետր երկարություն, իսկ Ֆութհիլ բուլվարը մոտ 97 կիլոմետր է, որը հասնում է մինչև Սան Բերնարդինոյի արևելյան մասը: Լոս Անջելեսի վարորդները տառապում են աշխարհի ամենավատ խցանումներ պատճառով: Ըստ տարեկան երթևեկության ցուցանիշների Լոս Անջելեսի վարորդները անց են կացնում հավելյալ 92 ժամ խցանումների մեջ ամեն տարի: Ըստ ցուցանիշների պիկ ժամի խցանումների ընթացքում նկատվում է 80% գերբնակվածություն[34]:

Լոս Անջելեսին հաճախ բնորոշ են ցածր կառույցները: Մի շարք կենտրոններից դուրս, ինչպիսիք են «Downtown», «Warner Center», «Century City», «Koreatown», «Miracle Mile», «Hollywood» և «Westwood» շրջանները, երկնաքերերն ու բարձր կառույցներն այնքան էլ տարածված չեն: Այն մի քանի երկնաքերերը, որոնք կառուցված են այս շրջաններից դուրս հաճախ գտնվում են շրջապատող բնակավայրերից վերև:


Հուշակոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի կարևորագույն հուշակոթողների թվում են հետևյալ կառույցները՝

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի ավազան

Լոս Անջելես քաղաքը ընդհանուր առմամաբ զբաղեցնում է 502.7 քառակուսի մղոն (1,302 կմ²) տարածք, որից 468.7 քառակուսի մղոնը (1,214 կմ²) ցամաք է, իսկ 34.0 քառակուսի մղոնը (88 կմ²) ջուր: Քաղաքը տարածվում է 44 մղոն (71 կմ) երկարությամբ և 29 մղոն (47 կմ) լայնությամբ: Քաղաքի պարագիծը 342 մղոն է (550 կմ): Լքս Անջելեսը և՛ հարթ է և՛ լեռնային: Քաղաքի ամենաբարձր կետը Լուկենս լեռն է, որը 1,547 մետր է[35][36] և տեղակայված է Սան Ֆերնանդինոյի հովտի հյուսիս արևելյան մասում: Սանտա Մոնիկա լեռների արևելյան լանջերը ձգվում են Դաունթաունից մինչև Խաղաղ օվկիանոս և բաժանում են Լոս Անջելեսի ավազանը Սան Ֆերնանդինոյի հովտից: Լոս Անջելեսի մյուս լեռնային մասերն ընդկրկում են Դաունթաունի հյուսիսային մասում գտնվող Վաշինգտոն լեռնային շրջանները, արևելյան մասերը, օրինակ՝ «Boyle Heights»շրջանը, Բոլդվին Հիլսի Կրենշո տարածքը և Սան Պեդրո շրջանը:

Քաղաքը շրջապատում են շատ ավելի բարձր լեռներ: Անմիջապես դեպի հյուսիս ընկած է Սան Գաբրիել լեռնաշղթան, որը Լոս Անջելեսցիների համար հայտնի հանգստյան գոտի է: Նրա բարձր լեռը Սան Անտոնիո լեռն է, որի բարձրությունը հասնում է 3,068 մ (10,064 ոտնաչափ) բարձրության: Հաջորդ ամենաբարձր կետը Լոս Անջելեսի տարածքում Սան Գորգոնիո լեռն է՝ 3,506 մ (11,503 ոտնաչափ) բարձրությամբ: Լոս Անջելես գետը, որը մեծապես սեզոնային է, հիմնական Ցամաքուրդ հունն է: Այն ուղղվել և ակոսվել է 82 կմ ԱՄՆ-ի ինժեներական ներուժի կողմից՝ գործելու որպես ջրհեղեղները կառավարելու ջրանցք[37]: Գետը սկիզբ է առնում քաղաքի Կանոգա զբոսայգու շրջանից, հոսում է Սան Ֆերնանդինոյի հովտի արևելյան երկայնքով դեպի Սանտա Մոնիկա լեռների հյուսիսային լանջերը և քաղաքի կենտրոնով շրջվում է հարավ ՝ հոսելով դեպի Լոնգ Բիչի նավահանգիստ և թափվելով Խաղաղ օվկիանոս:

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսը հայտնի է բնական բույսերի տեսակներով հիմնականում ի շնորհիվ բազմազան բնակավայրերի՝ ներառյալ լողափերը, խոնավ տարածքները և լեռները: Ամենատարածված բուսական խմբերն են ափամերձ եղեսպակի թփուտները, խոտածածկ անտառները[38]: Տեղի բույսերի թվին են պատկանում Կալիֆոռնիական կակաչը, ծառակակաչը, Ուռենին և այլն: Այս տեղի տեսակներից շատերը, ինչպես օրինակ Լոս Անջելեսյան արևածաղիկը, այնքան հազվագյուտ են դարձել, որ համարվում են վտանգված տեսակներ: Չնայած տիպիկ չլինելով տեղի տարածաշրջանին Լոս Անջելեսի պաշտոնական ծառը «Erythrina caffra»-ն է[39], իսկ պաշտոնական ծաղիկը «Strelitzia reginae»-ն(Դրախտի թռչուն)[40]: Լոս Անջելեսի տարածքում աճում են նաև տարբեր տեսակի արմավենիներ:

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսը ենթակա է երկրաշարժերի, որովհետև գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրե օղակի տարածքում: Երկրաբանական անկայունության արդյունքում եղել են բազմաթիվ Խզումային խախտումներ, որոնք էլ առաջացրել են տարեկան մոտավորապես 10.000 երկրաշարժ Հարավային Կալիֆոռնիայում, չնայած նրանց մեծ մասն այնքան թույլ են եղել, որ չեն զգացվել[41]: Սան Անդրեասի Խզումային խախտումների համակարգը տեղակայված է Խաղաղ օվկիանոսյան և Հյուսիսային Ամերիկայի սալերի միջև՝ համարվելով պոտենցիալ մեծ և ավերիչ գործոն[42]: Լոս Անջելեսի ավազանը և մետրոպոլիայի տարածքը ևս գտնվում են ուժեղ երկրաշարժերի ռիսկային գոտում[43]: Լոս Անջելեսում եղած հիմնական երկրաշարժերի թվին են պատկանում 1933 թվականի Լոնգ Բիչի երկրաշարժը, 1971 թվականի Սան Ֆերնանդինոյինը, 1987 թվականի Վիթթեր Ներոուսի երկրաշարժը և 1994 թվականի Նորթրիջի երկրաշարժը: Քաղաքի որոշ մասերը ենթակա են նաև ցունամիների, նավահանգստային տարածքները վնասվել են Վալդիվիա երկրաշարժի հետևանքով 1960 թվականին[44]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաք Արթուր զբոսայգին Վեսթլեյքում

Լոս Անջելեսն ունի Միջերկրածովյան կլիմա և ստանում է տարեկան բավականաչափ տեղումներ՝ խուսափելով կիսաչոր կլիմա ունենալու դասակարգումից: Ամբողջ տարվա ընթացքում Լոս Անջելեսն ունենում է առատ արև՝ տարեկան միջինն ընդամենը ունենալով 35 տեղումներով լի օրեր[45]:

Ափամերձ ավազանի ջերմաստիճանը գերազանցում է 32° C տարվա մեջ մի քանի օր՝ մեկ օր ապրիլին,մայիսին, հունիսին և նոյեմբերին, իսկ հուլիսին,օգոստոսին, հոկտեմբերին երեք օր և հինգ օր էլ սեպտեմբերին[46]: Սան Ֆերնանդո և Սան Գաբրիել հովիտներում ջերմաստիճանը համեմատաբար ավելի բարձր է լինում: Ջերմաստիճանը ենթակա է օվա էական տատանումներին՝ քաղաքի ներքին շրջաններում միջին օրական ցածր և բարձր ջերմաստիճանի տարբերությունը կազմում է 17 °C[47]: Ծովի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է հունվարին 14 °C, իսկ օգոստոսին 20 °C[48]: Ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով արևային ժամերը կազմում են 3000՝ դեկտեմբերին օրվա մեջ միջինը 7 ժամ, իսկ հուլիսին 12 ժամ[49]:Լոս Անջելեսի տարածքը ենթակա է նաև Միկրոկլիմային բնորոշ երևույթներով, որն էլ պատճառ է հանդիսանում ջերմաստիճանի ծայրահեղ տատանումների: Օրինակ հուլիսի կեսերին Սանտա Մոնիկա Պիերում մաքսիմալ ջերմաստիճանը կազմում է 24 °C, իսկ Կանոգա զբոսայգում՝ 35 °C[50]: Կալիֆոռնիայի ափին գտնվող մյուս քաղաքների նման Լոս Անջելեսին բնորոշ է ուշ գարնան կամ վաղ ամռան երևույթը, որը կոչվում է «հուլիսյան խավար»: Առավոտյան երկինքը լինում է մառախլապատ և ամպերով ծածկված, որոնք սակայն կեսօրին մոտ իրենց տեղը զիջում են արևին[51]:

Լոս Անջելեսի տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 379 մմ, որոնք հիմնականում գալիս են նոյեմբերից մինչև մարտ՝ ընդհանրապես թեթև անձրևների տեսքով, սակայն երբեմն էլ հորդառատ անձրևներով: Ամռան օրերին հիմնականում տեղումներ չեն լինում: Հազվադեպ հարավից կամ արևելքից կարող են ներխուժել խոնավ օդային հոսանքներ՝ բերելով կարճ ամպրոպներ ամռան վերջում, հատկապես լեռնային գոտիներում: Տարեկան տեղումների քանակը շատ քիչ է: Հիմնական մոդելը փոփոխականությունն է տարեցտարի՝ 5-10 չոր տարիներով և ընդհամենը 130-250 մմ տեղումներով, որոնց հաջորդում են մեկ կամ երկու խոնավ տարիներ ավելի քան 510 մմ տեղումներով: Խոնավ տարիները սովորաբար կապված են Խաղաղ օվկիանոսի «El Niño» պայմանների տաք ջրերով, իսկ չոր տարիները՝ «La Niña»-ի ավելի սառը ջրերով: Պարբերաբար անձրևային օրերը կարող են առաջացնել ջրհեղեղներ ցածրադիր գոտիներում և ցեխի շերտեր բլուրներում՝ հատկապես երբ լանջերը մերկանում են անտառային հրդեհների հետևանքով:

Քաղաքի ավազանում և ափամերձ տարածքներում ծայրահեղ հազվագյուտ են շատ սառը ցածր ջերմաստիճանները և ձյան տեղումները, որոնք վերջին անգամ տեղի են ունեցել 1979 թվականի հունվարի 29-ին՝ 0 աստիճան: Ամենաառատ ձյան տեղումները գրանցվել են Լոս Անջելեսում 1932 թվականի հունվարի 15-ին, որոնք կազմել են 5 սմ: Ամենաբարձր գրանցված ջերմաստիճանը եղել է 2010 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 45 °C , իսկ ամենացածրը՝ 1949 թվականի հունվարի 4-ին՝ −2 °C: Աշնան և ձմռան ընթացքում Սանտա-Անայի քամիները երբեմն Լոս Անջելես են բերում ավելի տաք ու ավելի չոր վիճակագրություն՝ մեծացնելով անտառային հրդեհների վտանգը:


Լոս Անջելեսի Կանոգա զբոսայգի, Սան Ֆերնանդո հովիտի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F 93 94 101 105 113 113 115 116 115 110 99 96 116
Միջին բարձր °F 67.9 69.9 72.0 77.7 81.3 88.8 95.0 96.0 91.7 84.4 74.7 68.8 80.7
Միջին օրական °F 53.7 55.4 57.2 61.3 65.2 71.0 76.0 76.8 73.5 66.8 58.2 53.6 64.1
Միջին ցածր °F 39.5 40.9 42.3 44.8 49.1 53.2 56.9 57.6 55.2 49.2 41.7 38.3 47.4
Ռեկորդային ցածր °F 19 18 26 30 33 36 42 42 38 27 23 20 18
Անձրևի տեղումներ դյույմ 3.83 4.40 3.60 0.88 0.32 0.07 0.01 0.15 0.24 0.62 1.29 2.38 17.79
Ռեկորդային բարձր °C 34 34 38 41 45 45 46 47 46 43 37 36 47
Միջին բարձր °C 19.9 21.1 22.2 25.4 27.4 31.6 35 35.6 33.2 29.1 23.7 20.4 27.1
Միջին օրական °C 12.1 13 14 16.3 18.4 21.7 24.4 24.9 23.1 19.3 14.6 12 17.8
Միջին ցածր °C 4.2 4.9 5.7 7.1 9.5 11.8 13.8 14.2 12.9 9.6 5.4 3.5 8.6
Ռեկորդային ցածր °C −7 −8 −3 −1 1 2 6 6 3 −3 −5 −7 −8
Տեղումների քանակը մմ 97.3 111.8 91.4 22.4 8.1 1.8 0.3 3.8 6.1 15.7 32.8 60.5 452
Միջ. անձրևոտ օրեր 6.2 5.9 6.1 3.0 1.3 0.4 0.1 0.7 1.3 2.0 3.2 4.4 34.6
աղբյուր: [47]  


Բնապահպանական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի տեսքը՝ ծածկված ծխի մեջ

Գաբրիելինո բնակավայրը անվանվել է «iyáangẚ» ( իսպաներեն գրվել է «Yang-na»), որը թարգմանվել է որպես «թունավոր կաղնու բնակավայր»: «Yang-na»-ն թարգմանվել է նաև որպես «ծխի հովիտ»[52][53]: Ի շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, մեքենաների շատ օգտագործմանն ու Լոնգ Բիչ նավահանգստի առկայությանը, Լոս Անջելեսը տառապում է Մթնոլորտի աղտոտումից Սմոգի տեսքով: Լոս Անջելեսի ավազանը և Սան Ֆերնանդո հովիտը ենթակա են Ջերմաստիճանի ինվերսիաների, որոնք հիմնականում առաջանում են ճանապարհային տրանսպորտային միջոցների, շարժիչների, նավերի, արտադրական և այլ աղբյուրների արձակած ծխից[54]:

Սմոգի սեզոնը տևում է մոտավորապես մայիսիսց մինչև հոկտեմբեր[55]: Մինչդեռ մյուս մեծ քաղաքները սմոգից մաքրվում են անձրևների միջոցով, Լոս Անջելեսում տարեկան տեղումների քանակը կազմում է միայն 380 մմ և աղտոտվածությունը կուտակվում է հաջորդական օրերի ընթացքում: Լոս Անջելեսի և այլ գլխավոր քաղաքների օդի որակը ստիպել է ընդունել ազգային բնապահպանական օրենսդրություն՝ «Մաքուր Օդի Ակտ»: Վերջերս Կալիֆոռնիա նահանգը հորդորել է ազգաբնակչությանը սահմանափակել աղտոտումը՝ օգտագործելով ցածր արտանետում ունեցող տրանսպորտի միջոցներ: Ակնկալվում է, որ սմոգը կշարունակի նվազել հետագա տարիներին այն վերացնելու հաստատակամ քայլերի շնորհիվ, այն է օգտագործել էլեկտրական և հիբրիդ մեքենաներ և այլն:

Առաջին աստիճանի սմոգի ահազանգերի քանակը Լոս Անջելեսում նվազել է տարեկան 100 անգամ սկսած 1970 թվականից և գրեթե հասել է զրո աստիճանի նոր հազարամյակում[56]: Չնայած բարելավումներին 2006 և 2007 թվականների տարեկան զեկույցներում Լոս Անջելեսը համարվել է երկրորդ ամենաաղտոտված քաղաքը և նորից ունեցել է ամենաբարձր աղտոտվածությունը[57]: Լոս Անջելեսը համարվում է նաև ազգային ամենամեծ քաղաքային նավթային դաշտը: Կան ավելի քան 700 գործող նավթահորեր, որոնք տեղակայված են քաղաքի տներից, եկեղեցիներից, դպրոցներից և հիվանդանոցներից 1500 ոտնաչափ հեռավորության վրա, որի վերաբերյալ Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը ունի լուրջ մտահոգություններ[58]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լոս Անջելեսի ժողովրդագրություն
Տարի Բնակչություն
1850 1610 մարդ
1860 4385 մարդ
1870 5728 մարդ
Տարի Բնակչություն
1880 11 183 մարդ [59]
1890 50 395 մարդ [60]
1900 102 479 մարդ [59]
Տարի Բնակչություն
1910 319 198 մարդ
2010 3 792 621 մարդ [61]
2016 3 976 322 մարդ [62]


ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի[63] տվյալներով Լոս Անջելեսն ուներ 3,792,621 բնակչություն[64]: Բնակչության խտությունն էր՝ 8,092.3 մարդ/մղոն²(2,913 կմ²): Տարիքային բաշխվածությունը 874,525 մարդ (23.1%)՝ որոնցից 18, 434,478 մարդ (11.5%) 18-ից 24 տարեկան, 1,209,367 մարդ (31.9%) 25-ից 44 տարեկան, 877,555 մարդ (23.1%) 45-ից 64 տարեկան և 396,696 մարդ (10.5%), ովքեր 65-ից բարձր էին[64]: Միջին տարիքը կազմում էր 34.1 տարեկան: Յուրաքանչյուր 100 կնոջ հասնում էր 99.2 տղամարդ: 18-ից բարձր յուրաքանչյուր 100 իգական սեռի ներկայացուցչին հասնում էր 97.6 արական սեռի ներկայացուցիչ[64]:

Կային 1,413,995 բնակելի շինություններ 2005–ից 2009 թվականների ընթացքում[64]. միջին խտությամբ 2,812.8 բնակելի տներ մղոն² (1,086.0/km²), որոնցից 503,863 (38.2%) սեփական էին, իսկ 814,305 (61.8%) զբաղեցված էին վարձակալների կողմից: 1,535,444 մարդ (բնակչության 40.5% ) ապրում էր սեփական տներում, իսկ 2,172,576 մարդ (57.3%) ապրում էր վարձակալված տներում[64]:

Ռասաներ և էթնիկ կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի ռասսայական բաշխվածության քարտեզ, 2010 թվականի ԱՄՆ-ի մարդահամար: Յուրաքանչյուր կետ 25 մարդ է՝ սպիտակամորթ, սևամորթ, ասիացի, իսպանացի կամ այլ (դեղին)
Ռասայական կազմություն 2010 1990[65] 1970[65] 1940[65]
Ոչ իսպանացի 28.7% 37.3% 61.1%[66] 86.3%
Սևամորթ կամ Աֆրիկյան ամերիկացի 9.6% 14.0% 17.9% 4.2%
Իսպանացի կամ լատինո 48.5% 39.9% 17.1%[66] 7.1%[67]
Ասիացիներ 11.3% 9.8% 3.6% 2.2%


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Annual Estimates of the Resident Population for Incorporated Places Over 100,000, Ranked by July 1, 2009 Population: April 1, 2000 to July 1, 2009» (CSV)։ United States Census Bureau, Population Division։ հուլիսի 1, 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-25-ին։ Վերցված է 3 мая 2011 
  2. «Angeleno»։ The Free Dictionary։ Վերցված է 01.03.2011 
  3. «Annual Estimates of the Resident Population: April 1, 2010 to July 1, 2013 – United States – Metropolitan Statistical Area; and for Puerto Rico»։ United States Census Bureau 
  4. «Subterranean L.A.: The Urban Oil Fields | The Getty Iris»։ blogs.getty.edu։ Վերցված է December 31, 2015 
  5. «The World According to GaWC 2008»։ Globalization and World Cities Study Group and Network, Loughborough University։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 01.03.2011 
  6. «Inventory of World Cities»։ Globalization and World Cities (GaWC) Study Group and Network։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-25-ին։ Վերցված է 01.03.2011 
  7. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  8. Leffingwell Randy, Worden Alastair (November 4, 2005)։ California missions and presidios։ Voyageur Press։ էջեր 43–44։ ISBN 978-0-89658-492-1։ Վերցված է September 30, 2011 
  9. Sullivan Noelle (December 8, 2009)։ It Happened in Southern California: Remarkable Events That Shaped History (2nd ed.)։ Globe Pequot։ էջեր 7–9։ ISBN 978-0-7627-5423-6։ Վերցված է September 29, 2011 
  10. Mulroy Kevin, Taylor Quintard, Autry Museum of Western Heritage (March 2001)։ «The Early African Heritage in California (Forbes, Jack D.)»։ Seeking El Dorado: African Americans in California։ University of Washington Press։ էջ 79։ ISBN 978-0-295-98082-9։ Վերցված է September 30, 2011 
  11. Guinn James Miller (1902)։ Historical and biographical record of southern California: containing a history of southern California from its earliest settlement to the opening year of the twentieth century։ Chapman pub. co.։ էջ 63։ Վերցված է September 30, 2011 
  12. Estrada William D. (2006)։ Los Angeles's Olvera Street։ Arcadia Publishing։ ISBN 978-0-7385-3105-2։ Վերցված է September 30, 2011 
  13. «Pio Pico, Afro Mexican Governor of Mexican California»։ African American Registry։ Արխիվացված օրիգինալից-ից February 2, 2017-ին։ Վերցված է January 24, 2017 
  14. Guinn James Miller (1902)։ Historical and biographical record of southern California: containing a history of southern California from its earliest settlement to the opening year of the twentieth century։ Chapman pub. co.։ էջ 50։ Վերցված է September 30, 2011 
  15. Mulholland Catherine (2002)։ William Mulholland and the Rise of Los Angeles։ University of California Press։ էջ 15։ ISBN 978-0-520-23466-6։ Վերցված է September 30, 2011 
  16. Kipen David (2011)։ Los Angeles in the 1930s: The WPA Guide to the City of Angels։ University of California Press։ էջեր 45–46։ ISBN 978-0-520-26883-8։ Վերցված է September 30, 2011 
  17. «Population of the 100 Largest Urban Places: 1900»։ United States Census Bureau։ June 15, 1998։ Վերցված է January 8, 2015 
  18. «The Los Angeles Aqueduct and the Owens and Mono Lakes (MONO Case)»։ American University։ Արխիվացված օրիգինալից-ից January 9, 2015-ին։ Վերցված է January 8, 2015 
  19. Reisner Marc (1993)։ Cadillac desert: the American West and its disappearing water։ Penguin։ էջ 86։ ISBN 978-0-14-017824-1։ Վերցված է September 30, 2011 
  20. Creason Glen։ «CityDig: L.A.’s 20th Century Land Grab»։ Los Angeles Magazine։ Վերցված է October 10, 2013 
  21. Buntin John (April 6, 2010)։ L.A. Noir: The Struggle for the Soul of America's Most Seductive City։ Random House Digital, Inc.։ էջ 18։ ISBN 978-0-307-35208-8։ Վերցված է September 30, 2011 
  22. Young William H., Young Nancy K. (March 2007)։ The Great Depression in America: a cultural encyclopedia։ Greenwood Publishing Group։ էջ 21։ ISBN 978-0-313-33521-1։ Վերցված է September 30, 2011 
  23. «Population of the 100 Largest Urban Places: 1930»։ United States Census Bureau։ June 15, 1998։ Վերցված է January 8, 2015 
  24. Bruegmann Robert (November 1, 2006)։ Sprawl: A Compact History։ University of Chicago Press։ էջ 133։ ISBN 978-0-226-07691-1։ Վերցված է October 1, 2011 
  25. Hafner Katie, Lyon Matthew (August 1, 1999)։ Where Wizards Stay Up Late: The Origins Of The Internet։ Simon and Schuster։ էջ 153։ ISBN 978-0-684-87216-2։ Վերցված է October 1, 2011 
  26. Woo Elaine (June 30, 2004)։ «Rodney W. Rood, 88; Played Key Role in 1984 Olympics, Built Support for Metro Rail»։ Los Angeles Times։ Վերցված է October 1, 2011 
  27. Zarnowski C. Frank (Summer 1992)։ «A Look at Olympic Costs»։ Citius, Altius, Fortius 1 (1): 16–32։ Արխիվացված օրիգինալից-ից May 28, 2008-ին։ Վերցված է October 1, 2011 
  28. Reich Kenneth (December 20, 1995)։ «Study Raises Northridge Quake Death Toll to 72»։ Los Angeles Times։ էջ B1։ Վերցված է October 1, 2011 
  29. «Rampart Scandal Timeline»։ PBS Frontline։ Վերցված է October 1, 2011 
  30. Horowitz Julia (August 1, 2017)։ «Los Angeles will host 2028 Olympics»։ CNNMoney։ Արխիվացված օրիգինալից July 31, 2017-ին 
  31. «Cities Which Have Hosted Multiple Summer Olympic Games»։ worldatlas։ Արխիվացված օրիգինալից December 15, 2016-ին 
  32. Pool Bob (February 19, 2009)։ «L.A. neighborhoods, you're on the map»։ Los Angeles Times։ Վերցված է October 2, 2011 
  33. Abu-Lughod Janet L. (1999)։ New York, Chicago, Los Angeles: America's global cities։ U of Minnesota Press։ էջ 66։ ISBN 978-0-8166-3336-4։ Վերցված է October 2, 2011 
  34. «Los Angeles tops worst cities for traffic in USA»։ USA TODAY։ Վերցված է December 31, 2015 
  35. «Elevations of the 50 Largest Cities (by population, 1980 Census)»։ United States Geological Survey։ Արխիվացված օրիգինալից-ից October 2, 2011-ին։ Վերցված է October 3, 2011 
  36. «Mount Lukens Guide»։ Sierra Club Angeles Chapter։ Վերցված է October 3, 2011 
  37. Gumprecht Blake (March 2001)։ The Los Angeles River: Its Life, Death, and Possible Rebirth։ JHU Press։ էջ 173։ ISBN 978-0-8018-6642-5։ Վերցված է October 3, 2011 
  38. Miller George Oxford (January 15, 2008)։ Landscaping with Native Plants of Southern California։ Voyageur Press։ էջ 15։ ISBN 978-0-7603-2967-2։ Վերցված է October 6, 2011 
  39. National Research Council (U.S.). Advisory Committee on Technology Innovation (1979)։ Tropical legumes: resources for the future : report of an ad hoc panel of the Advisory Committee on Technology Innovation, Board on Science and Technology for International Development, Commission on International Relations, National Research Council։ National Academies։ էջ 258։ NAP:14318։ Վերցված է October 6, 2011 
  40. «Flower»։ Los Angeles Magazine։ Emmis Communications։ April 2003։ էջ 62։ ISSN 1522-9149։ Վերցված է October 6, 2011 
  41. «Earthquake Facts»։ United States Geological Survey։ Վերցված է October 3, 2011 
  42. «San Andreas Fault Set for the Big One»։ Physorg.com։ June 21, 2006։ Վերցված է October 3, 2011 
  43. Shaw John H., Shearer Peter M. (March 5, 1999)։ «An Elusive Blind-Thrust Fault Beneath Metropolitan Los Angeles»։ Science 283 (5407): 1516–1518։ Bibcode:1999Sci...283.1516S։ PMID 10066170։ doi:10.1126/science.283.5407.1516։ Վերցված է October 3, 2011 
  44. «World's Largest Recorded Earthquake»։ Geology.com։ Վերցված է January 12, 2015 
  45. «Historical Weather for Los Angeles, California, United States of America»։ Weatherbase.com։ Վերցված է December 15, 2011 
  46. Weather for Los Angeles, California, United States of America". Weatherbase.com. Retrieved December 15, 2011.
  47. 47,0 47,1 «Climatography of the United States No. 20 (1971–2000)» (PDF)։ National Oceanic and Atmospheric Administration։ 2004։ Արխիվացված օրիգինալից-ից September 2, 2013-ին։ Վերցված է October 5, 2011 
  48. «Pacific Ocean Temperatures on California Coast»։ beachcalifornia.com։ Վերցված է October 5, 2011 
  49. «Los Angeles Climate Guide»։ weather2travel.com։ Վերցված է October 5, 2011 
  50. «Climate of California»։ Western Regional Climate Center։ Վերցված է October 6, 2011 
  51. Poole Matthew R. (September 22, 2010)։ Frommer's Los Angeles 2011։ John Wiley & Sons։ էջ 22։ ISBN 978-0-470-62619-1։ Վերցված է October 5, 2011 
  52. Bowman Chris (July 8, 2008)։ «Smoke is Normal – for 1800»։ The Sacramento Bee։ Արխիվացված օրիգինալից-ից July 9, 2008-ին։ Վերցված է October 6, 2011 
  53. Gordon J. MacDonald։ «Environment: Evolution of a Concept»։ էջ 2։ «The Native American name for Los Angeles was Yang na, which translates into "the valley of smoke."» 
  54. Stimson Thomas E. (July 1955)։ What can we do about smog?։ Popular Mechanics։ էջ 65։ ISSN 0032-4558։ Վերցված է October 6, 2011 
  55. Smog Hangs Over Olympic Athletes։ New Scientist։ August 11, 1983։ էջ 393։ ISSN 0262-4079։ Վերցված է October 6, 2011 
  56. Marziali Carl (March 4, 2015)։ «L.A.'s Environmental Success Story: Cleaner Air, Healthier Kids»։ USC News։ Վերցված է March 16, 2015 
  57. «Most Polluted Cities»։ American Lung Association։ Վերցված է January 12, 2015 
  58. «EPA officers sickened by fumes at South L.A. oil field»։ latimes.com։ Վերցված է March 24, 2016 
  59. 59,0 59,1 http://www.laalmanac.com/population/po02.htm
  60. http://physics.bu.edu/~redner/projects/population/cities/la.html
  61. http://search.census.gov/search?q=cache:b2N7EEjvBBcJ:2010.census.gov/news/xls/cb11cn68_ca_2010redistr.xls+2010+los+angeles+city+population&output=xml_no_dtd&ie=UTF-8&client=2010prod&proxystylesheet=2010prod&site=2010&access=p&oe=UTF-8
  62. https://factfinder.census.gov/faces/tableservices/jsf/pages/productview.xhtml?src=bkmk
  63. «2010 Census Interactive Population Search: CA — Los Angeles»։ United States Census Bureau։ Վերցված է July 12, 2014 
  64. 64,0 64,1 64,2 64,3 64,4 «Los Angeles (city), California»։ United States Census Bureau։ Վերցված է October 3, 2016 
  65. 65,0 65,1 65,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Census2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  66. 66,0 66,1 From 15% sample
  67. Hispanic origin based on the White population of Spanish mother tongue.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]