Արևմտյան կիսագունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան կիսագունդը

Արևմտյան կիսագունդ, երկիր մոլորակի մի հատվածը, որը գտնվում է Գրինվիչի միջօրեականից դեպի արևմուտք և 180 աստիճանի միջօրեականից դեպի արևելք։ Արևմտյան կիսագնդի միջօրեականները նշանակվում են արևմտյան երկայնության միջօրեականներով։ Արևմտյան կիսագնդի մեջ են մտնում Եվրոպայի մի ստվար հատվածը՝ Լոնդոնից դեպի ձախ ընկած հատվածները, ինչպես նաև Աֆրիկայի որոշակի հատվածը, Ատլանտյան օվկիանոսը, Ամերիկան, Չուկոտսկի թերակղզին և Խաղաղ օվկիանոսի մեծ մասը։

Քաղաքական մասնագիտական գրականության մեջ «Արևմտյան կիսագունդ» ասելով հաճախ ի նկատի են ունենում Ամերիկա աշխարհամասը (այսինքն Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միասին վերցրած)։

Արևմտյան կիսագունդը շատ հաճախ անվանում են նաև «նոր աշխարհ»։ Արևմտյան կիսագնդի բնակչությունը կազմում է մոտավորապես մեկ միլիարդ։ Արևմտյան կիսագնդի ամենաբարձր գագաթը Ակոնկագուա լեռն է Արգենտինայում՝ 6,960.8 մետր բարձրությամբ։

Երկրներ, որոնք գտնվում են և՛ արևմտյան, և՛ արևելյան կիսագնդերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է այն երկրների ցանկը, որոնք աշխարհագրորեն տեղակայված են և արևմտյան, և արևելյան կիսագնդերում։

Երկրներ, որոնք գտնվում են արևմտյան կիսագնդում, բայց ոչ Ամերիկա աշխարհամասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է այն երկրների ցանկը, որոնք գտնվում են արևմտյան կիսագնդում, բայց ոչ Ամերիկա աշխարհամասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Greenland». eldey.de.
  2. «Frequently Asked Questions». nationalgeographic.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան կիսագունդ» հոդվածին։