Կաբո Վերդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաբո Վերդեի Հանրապետություն
República de Cabo Verde
Կաբո Վերդե դրոշ
Դրոշ
Կաբո Վերդե զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Unidade, Trabalho, Progresso (Միասնություն, Աշխատանք, Զարգացում)
Օրհներգ՝
Cântico da Liberdade
Կաբո Վերդե դիրքը
Մայրաքաղաք Պրայա
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ պորտուգալերեն, կրիոլու
Կառավարում Խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Ժորժ Կառլուշ Ֆոնսեկա
 -  Վարչապետ Հոսե Մարիա Նեվես
Անկախություն Պորտուգալիայից 
 -  Ճանաչում հուլիսի 5 1975 
Տարածք
 -  Ընդհանուր 4033 կմ² 
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 499,000  (165րդ)
 -  Խտություն 123.7 /կմ² 
325 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2013 գնահատում
 -  Ընդհանուր $2.305 միլիարդ[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $4,313.478[1] 
ՀՆԱ (անվանական) 2013 գնահատում
 -  Ընդհանուր $2.109 միլիարդ[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $3,946.171[1] 
ՄԶՀ (2012) Green Arrow Up Darker.svg 0.586 (միջին) (132րդ)
Դրամական միավոր Կաբո-Վերդեի էսկուդո (CVE)
Ժամային գոտի WAT
 -  Ամռանը (DST) CVT (UTC-1)
Վերին մակարդակի ազգային դոմենն .cv
Հեռախոսային կոդ +238

Կաբո Վերդե[2] (պորտ.՝ Cabo Verde), պաշտոնապես՝ Կաբո Վերդեի Հանրապետություն[3] (մինչև 1986 թվականը՝ Կանաչ Հրվանդանի Կղզիներ), հանրապետություն կղզիների վրա, գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի արևմտյան ափից 620 կմ հեռու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1495-1975 թվականները եղել է պորտուգալական գաղութ (1951 թվականից՝ Պորտուգալական «անդրծովյան նահանգ»)։ 1975 թվականի հուլիսի 5-ին հռչակվել է անկախ հանրապետություն[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է 10 խոշոր և 8 մանր կղզիներ (Սանտու Անտան, Բոավիշտա, Սան Նիկոլաու, Սանտյագու, Ֆոգու, Սան Վիսենտե, Սանտա-Լուզիա, Սալ, Բռավա, Մայու և այլն)։ Կղզիները երիտասարդ հրաբխային գոյացումներ են՝ մինչքեմբրի բյուրեղային հիմքով։

Ափերը բարձրադիր են, ժայռոտ։ Ռելիեֆը լեռնային է։ Կան հրաբխային բազմաթիվ կոներ, խառնարաններ և կալդերաներ; Ամենաբարձր կետը Ֆոգու գործող հրաբուխն է (2829 մ)։ Կլիման արևադարձային է, պասսատային։ Միջին ամսական ջերմաստիճանը 22 °C -ից 27 °C է, քիչ քանակությամբ տեղումներ։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը անապատային և կիսաանապատային է։ Կենդանական աշխարհն աղքատ է։

Բնակչություն և լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները մեծ մասը կազմում են կրեոլները, կան նաև աֆրիկացիներ և պորտուգալացիներ։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, տարածված է կրեոլերենր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությամբ զբաղվում է բնակչության 50% ։ Մշակում են եգիպտացորեն, բակլա, քաղցր կարտոֆիլ, սիսեռ, կարմիր տաքդեղ, լոլիկ, սուրճ, բանան, շաքարեղեգ, գետնընկույզ, ծխախոտ, մանգո։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։

Զարգացած են տնայնագործական արհեստները։ Գլխավոր նավահանգիստը Մինդելուն է։ Ունեն 2 միջազգային օդանավակայան։ Արտահանում է ձուկ և ձկան պահածոներ, աղ, կավ և բազալտ։ Դրամական միավորը էսկուդոն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Cape Verde»։ International Monetary Fund։ Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 09–ին 
  2. 2,0 2,1 Հակոբ Ղ. Գրգեարյան, Նորա Մ. Հարությունյան (1987—1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: Լույս. էջ I, 227. 
  3. Tanya Basu (դեկտեմբերի 12, 2013)։ «Cape Verde Gets New Name: 5 Things to Know About How Maps Change»։ National Geographic։ Վերցված է 2013-12-12 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png