Մալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալի (այլ կիրառումներ)
Մալիի Հանրապետություն
Մալի դրոշ
Դրոշ
Մալի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Մալին
Մալի դիրքը
Մալի դիրքը
ՄայրաքաղաքԲամակո
12°39′N, 8°0′W
Պետական լեզուներ Ֆրանսերեն
Անկախություն իբր Մալի 
 -  Հայտարարված Սեպտեմբեր 22 1960 
Տարածք
 -  Ընդհանուր 1,240,192 կմ²  (24րդ)
 -  Ջրային (%) 1.6
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 14.5 միլիոն  (67րդ)
 -  Խտություն 11.7 /կմ² (215րդ)
30.3 /մղոն²
ՀՆԱ (անվանական) 2009 գնահատում
 -  Ընդհանուր $8.965 մլդ. ԱՄՆ դոլար 
 -  Մեկ շնչի հաշվով $656 ԱՄՆ դոլար 
Ջինի (1994) 50.5 (բարձր
ՄՆԶԻ (2007) 0.371 (ցած) (178րդ)
Արժույթ Արևմտաաֆրիկյան ֆրանկ (XOF)
Ժամային գոտի (ՀԿԺ+0)
Ազգային դոմեն .ml
Հեռախոսային կոդ +223

Մալիի Հանրապետություն (Republique du Mali), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Տարածությունը 1204 հազար կմ2 է, բնակչությունը՝ 15,718,081[1] (2015)։ Մայրաքաղաքը՝ Բամակո։ Վարչականորեն բաժանվում է 6 շրջանի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալին մինչև ֆրանսիական գաղութ դառնալը

Մալիի հին պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Միջին դարերում Մալիի տարածքում առաջացել են Արևմտյան Աֆրիկայի առաջին պետությունները՝ Մալի, Գանա, Սոնգհաի։ VIII դ. տարածվել է իսլամը։ XIX դ. 2-րդ կեսից Ֆրանսիան սկսել է գաղութացնել Արևմտյան Աֆրիկան։ 1894 թվականին Նիգեր և Սենհգաւ գետերի վերին և միջին հոսանքներում տեղադրված շրջանները միավորվել են Ֆրանսիական Սուդան գաղութի մեջ, որը 1895 թվականին մտել է Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմի մեջ։ Բնիկների ազատագրական պայքարը գաղութարարաների դեմ ուժեղացել է երկրորդ համաշխարհային պատերազմից (1939—1945) հետո։ 1946 թվականին Բամակոյում կայացավ Աֆրիկյան դեմոկրատական միավորում (ԱԴՄ) կուսակցության սահմանադիր կոնգրեսը, 1946 թվականի վերջին Ֆրանսիական Սուդանում ստեղծվեց ԱԴՄ-ի սեկցիան՝ Սուդանի միություն (ՍՄ) կուսակցությունը, որը գլխավորեց ազգային ազատագրական շարժումը։ 1958 թվականին Ֆրանսիական Սուդանը Սուդանի Հանրապետություն անունով ստացավ Ֆրանսիական համագործակցության անդամ երկրի ստատուս։

1959 թվականին Սուդանի Հանրապետությունը և Սենեգալի Հանրապետությունը միավորվեցին Մալիի Ֆեդերացիայի մեջ, որը 1960 թվականի հունիսին անկախություն ստացավ Ֆրանսիական համագործակցության շրջանակներում։ Ֆեդերացիայի ղեկավարների շրջանում մի շարք տարաձայնությունների պատճառով 1960 թվականի օգոստոսին Սենեգալի Հանրապետությունը դուրս եկավ Ֆեդերացիայից։ 1960 թվականի սեպտեմբերին Սուդանի Հանրապետությունը հռչակվեց ինքնիշխան, անկախ պետություն՝ Մալիի Հանրապետություն անունով (միաժամանակ ընդունվեց սահմանադրություն), և որոշում ընդունվեց Ֆրանսիական համագործակցությունից դուրս գալու մասին։ 1960 թվականին Մալին դարձավ ՄԱԿ-ի անդամ։ Մալիի կառավարությունը վարում էր դրական չեզոքության, ռազմական դաշինքներին չմասնակցելու քաղաքականություն, պայքարում գաղութատիրության մնացուկների և նեոգաղութա-տիրության դեմ՝ հանուն զինաթափման։ 1960 թվականին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ԽՍՀՄ-ի և Մալիի միջև, 1961 թվականին կնքվեցին համաձայնագրեր տնտեսական և առևտրական համագործակցության, մշակութային կապերի վերաբերյալ։ 1961 թվականին Մալիի կառավարությունը կարողացավ Մալիից դուրս բերել տալ ֆրանսիական զորքերը։ ՍՄ կուսակցությունը տնտեսական զարգացման հիմնական խնդիր համարեց «սոցիալիստական պլանավորման շրջանակներում տնտեսական նոր կառուցվածքի ստեղծումը», իսկ ՍՄ համագումարը կուսակցության գաղափարական հիմք հռչակեց գիտական սոցիալիզմը։ Նախագծված լայն վերափոխումների իրագործումը հանդիպեց ձևավորվող ազգայնական բուրժուազիայի օպոզիցիային, չկային վերափոխումներն իրագործելու արտաքին և ներքին պայմաններ։ Այդ իրավիճակում մի շարք քաղաքական և պետական գործիչներ Մոդիբո Քեյաայի գլխավորությամբ 1967 թվականին կազմեցին Հեղափոխության պաշտպանության ազգային կոմիտե (ՀՊԱԿ), որն իր ձեռքը վերցրեց երկրի կառավարումը։ ՍՄ-ի բարձրագույն մարմինները և Օրենսդրական ասամբլեան արձակվեցին։ ՀՊԱԿ, հենվելով արհմիությունների և երիտասարդական կազմակերպության վրա, միջոցներ ձեռնարկեց տնտեսական դրության բարելավման համար, որոնք, սակայն, ուշացած էին։ 1968 թվականին կատարվեց զինվորական հեղաշրջում, ստեղծվեց Ազգային ազատագրության զինվորական կոմիտե (ԱԱԶԿ), որին մինչև 1979 թվականի հունիսի 28-ը պատկանում էր պետական իշխանությունը։ 1979 թվականի հունիսին ստեղծվեց մալիական ժողովրդի դեմոկրատական միություն կուսակցությունը, որի նախագահ Մ. Տրաորեն (նախկինում՝ ԱԱԶԿ-ի նախագահ) դարձավ Մալիի նախագահ։ Երկրում ժամանակավորապես դադարեցվել է սահմանադրության գործադրությունը։ Մալիի կառավարությունն աջակցում է ազգային-ագատագրական շարժումներին, պայքարում հանուն միջազգային լարվածության թուլացման և խաղաղության պահպանման, հանդես գալիս ռասիզմի և նեոգաղութատիրության դեմ։

Քաղաքական կուսակցություններ և արհմիություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիական ժողովրդի դեմոկրատական միություն, միակ կուսակցությունը երկրում, ստեղծվել է 1979 թվականին։

Մալիի աշխատավորների ազգային միություն, հիմնվել է 1974 թվականին։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալին հանրապետություն է։ Պետության և կառավարության գլուխը, ինչպես ե պաշտպանության նախարարը և նախագահն է, օրենսդրական մարմինը՝ ազգային ժողովը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիի քարտեզ

Ռելիեֆն առավելապես հարթավայրային է (200—500 մ միջին բարձրությամբ)։ Հարավ-արևմուտքում Ֆուտա Զալոն զանգվածի լեռնաճյուղերն են, հյուսիս-արևելքում՝ Իֆորաս սարավանդը։ Առավելագույն բարձրությունը 1155 մ է (Հոմբորի լեռ)։ Մալիի տարածքը գրեթե ամբողջությամբ գտնվում է Աֆրիկա—Արաբական պլատֆորմի սահմաններում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման արևադարձային է, ծայր հարավում՝ մերձհասարա-կածային։ Միջին տարեկան ջերմաստիճանները 22—29 °C են։ Տարեկան տեղումները հս-ում մինչև 150 մմ են, հարավ-արևմուտքում՝ 600—1500 մմ։ Գլխավոր գետերն են Նիգերն ու Սենեգալը, տարածված են վա-դիները։ Տարածքի 1/2-ը (հյուսիսում) գրավում է Սահարան։ Հարավում, կարմրագորշ և կարմիր լատերիտային հողերի վրա, տարածված են սավաննաները, գետահովիտներում՝ սրահային անտառները։

Կենդանական Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ կենդանիներն են այծքաղը, վիթը, ընձուղտը, վագրակատուն, վայրի խոզը, առյուծը, փիղը են։ Բազմազան է թռչնաշխարհը։

Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Շատ են միջատները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

90%-ը նեգրոիդ ռասային պատկանող ժողովուրդներ են (բամբարներ, սենուֆոներ, ֆուլբեներ, սոնգհաներ և այլք)։ Բնակվում են նաև տուարեգներ, արաբներ։ Բնակչության մոտ 70%-ը մուսուլմաններ են, մնացածը պահպանում են տեղական հավատալիքները։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տոմարը՝ գրիգորյանը։ Խոշոր քաղաքներն են Բամակոն, Մոպտին, Սեգուն, Կաեսը։

Տնտեսա-աշխարհագրական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալին ագրարային երկիր է։ Անկախությունից հետո զարգանում է պետական սեկտորը։ Ժողովրդական տնտեսության զարգացմանն օգնում են ԽՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրները։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 4/5-ը։ Տիրապետում է համայնական հողատիրությունը։ Մշակում են կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկա, գետնանուշ, բամբակ ևն։ Զբաղվում են նաև բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, ձկնորսությամբ։ Մալին Արևմտյան Աֆրիկայի խոշորագույն անասնապահական երկրներից է։ 1978 թվականին կար 5 մլն խոշոր, 11,7 մլն մանր եղջերավոր անասուն։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունահանող արդյունաբերությունը սահմանափակվում է կրաքարի և մարմարի արդյունահանությամբ։ Տնայնագործական եղանակով արդյունահանում են նաև աղ, ոսկի։ Տարեկան արտադրվում է 75-85 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբերությունը ներկայացված է գյուղատնտեսական հումքի նախնական մշակման ձեռնարկություններով (բամբակազտիչ, պահածոների, շաքարի, ծխախոտի և այլն)։ Կան տեքստիլ կոմբինատներ, մետաղամշակման, գյուղատնտեսական սարքավորման, տրանզիստորների հավաքման և այլ գործարաններ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

մարդատար մեքենան Մալիում

Երկաթուղիների երկարությունը 645 կմ էր, ավտոճանապարհներինը՝ 13 հզ. կմ։ Տրանսպորտային կարևոր ուղի է Նիգերը։ Կան օդանավակայաններ (Բամակոյում՝ միջազգային)։

Արտաքին առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանում է բամբակ, գետնանուշ, անասուն, ձուկ, աղ, կաշի, ներմուծում՝ մեքենաներ և սարքավորում, քիմիական ապրանքներ, պարեն։ Առևտրական գլխավոր գործընկերներն են Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան։

Բժշկա-աշխարհագրական բնութադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1975 թվականներին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 50,1, մահացությունը՝ 26,6, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 120,0: Գերակշռում են վարակիչ հիվանդությունները։ Մահացության հիմնական պատճառներն են մալարիան, ստամոքսա-աղիքային համակարգի և ճիճվային հիվանդությունները։ Գյուղական շրջաններում բնակչության 70%-ը տառապում է բորով և տրախոմայով։ 1974 թվականին գործել է 97 հիվանդանոցային հիմնարկ՝ 4,1 հազար մահճակալով (1000 բնակչին 0,7 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են ցույց տվել (1974) 10 պոլիկլինիկա, գյուղական 294 ամբուլատորիա և այլն։ 1974 թվականին աշխատել են 130 բժիշկ (50 հազար բնակչին 1 բժիշկ), 9 ատամնաբույժ, 15 դեղագործ և ավելի քան 2,2 հազար միջին բուժաշխատող։ Բժիշկները պատրաստվում են արտասահմանում, միջին բուժանձնակազմը՝ բժշկական դպրոցներում։ 1965 թվականին ԽՍՀՄ-ի օգնությամբ Բամակոյում կառուցվել է բուժքույրերի և մանկաբարձների պատրաստման դպրոց։

Կրթություն և կրթական հիմնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոց Մալիում

Մալիի տարածքում առաջին դպրոցները (արաբական) հիմնվել են XIV դ.: Միջնադարյան արաբական մշակույթի կարևոր կենտրոններ Տոմբուկտու և Զեննե քաղաքներում XV-XVIII դդ. գործել են իսլամական համալսարաններ։ Աշխարհիկ առաջին դպրոցները երևան են եկել XIX դ. 2-րդ կեսին։ Անկախություն ձեռք բերելուց հետո Մալիում անց է կացվել դպրոցական ռեֆորմ։ 1967 թվականին կառավարությունն այբուբեններ է հաստատել երկրի չորս հիմնական լեզուների (բամբարա, ֆուլբե, սոնգհաի, տամաշեկ (տուարեգերեն)) համար։ Անվճար և պարտադիր հիմնական դպրոցը (ընդունվում են 6-10 տարեկանները) 9-ամյա է և ունի երկու (5-4 տարի) աստիճան։ Միջնակարգ դպրոցը 3-ամյա է, վճարովի, ավարտողը բուհ ընդունվելու իրավունք է ստանում։ Պրոֆտեխնիկական 1 կրթության համակարգը կառուցված է Մալիի ԳՀԻ, Բրնձագործության հետազոտական կենտրոնը, ինչպես նաև ֆրանսիական մի շարք ինստիտուտների (Բամբակի հետազոտման, Թելատու կուլտուրաների, Պտղաբուծության և այլն) բաժանմունքներ։

Մամուլ և ոադիոհադորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսնում «Էսսոր» («Լ Essor», 1948 թվականից, ֆրանսերեն) օրաթերթը, «Կիբարու» (1972 թվականից, բամբարա լեզվով) ամսաթերթը, «Ժուռնալ օֆիսիել դե լա Ռեպյուբլիկ դյու Մալի» («Journal officiel de la Republique du Mali», ֆրանսերեն) կառավարական պաշտոնաթերթը։ 1957 թվականին հիմնվել է Մալիի ռադիոծառայությունը (հաղորդումները տրվում են ֆրանսերեն, ֆուլբե, բամբարա, տամաշեկ և այլ լեզուներով)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XX դ. 60-ական թթ. վերջը Մալիի ժողովուրդները գիր չեն ունեցել։ Ժամանակակից գրականությունն ստեղծվում է ֆրանսերենով։ Հիմնադիրը կարող է համարվել պատմաբան Ուանը («Ֆադիմաթան, անապատի իշխանուհին», 1956, «ԻՊցեմանյակ»,՝ 1957 և այլն, պատմավեպեր)։ 1950-ական թթ. առավել խոշոր գրողը քաղաքական և արհմիութենական գործիչ, բանաստեղծ և արձակագիր Ֆիլի-Դաբո Աիսոկոն է (1900-1963)։ Ինչպես Ուանը, այնպես էլ Աիսոկոն, հանդես են եկել Աֆրիկայի ու Ֆրանսիայի սերտ դաշինքի օգտին, դրա մեջ տեսնելով Աֆրիկայի հետամնացությունը հաղթահարելու անհրաժեշտ պայմանը։

Այլ ուղղության է պատկանում վիպասան և դրամատուրգ Աեյդու Բադիանը (ծնվել է 1928)։ «Չակիի մահը» (1962) դրամայում նա պատմական սյուժեն օգտագործել է ժամանակակից Աֆրիկայի կենսական խնդիրները լուսաբանելու համար։ Հակագաղութային պայքարի պաթոսով է ներթափանցված բանաստեղծ Մամադու Գոլոգոյի ստեղծագործությունը։ 1960-ական թթ. կեսերին ասպարեզ մտան մի խումբ երիտասարդ բանաստեղծներ (Գաուսսու Դիավարա, Աիրիման Սիսոկո և ուրիշներ)։ 1968 թվականին «Բռնության պարտքը» վեպով հանդես եկավ Ցամբո Ուոլոգեմը (ծնվել է 1940)։ Նույն թվականին նա հրատարակհց «Նամակ նեգրական Ֆրանսիային» երգիծական Էսսեների գիրքը, որտեղ դըրվում է ռասիզմն արմատախիլ անելու հարցը։ 60-70-ական թթ. երևան եկան գրքեր, որոնք Մալիի գրականության համար ավանդական ֆոլկլորային մշակումներ են։

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիում պահպանվել են նոր քարի դարի հուշարձաններ (ժայռապատկերներ, որս, պատերազմ, պար պատկերող անձավային նկարներ, մենհիրներ, կավե և քարե արձանիկներ)։ Հնուց հիմնական բնակարանը կավի և հարդի խառնուրդից (բանկո) շինված խրճիթն է, որը գյուղերում բոլորաձե է, ձողային հիմնակմախքով, առանց պատուհանների, հարդե կոնաձև ծածկով։ Քաղաքներում տները հիմնականում ուղղանկյուն են, կավե, թիթեղյա կամ շիֆերի ծածկով։ Լեռնային շրջաններում դոգոն ժողովրդի գյուղերն ամրացված են, խրճիթներն ունեն դիտաշտարակների տեսքով վերնակառույցներ։ Հյուսիսի քոչվորները (ֆուլբեներ, տուարեգներ, արաբներ) ապրում են վրաններում և խսիրե ու կաշվե բոլորշի խրճիթներում։ XI-XVI դդ. Մալիի տարածքում ստեղծված պետություններում զարգացել է քաղաքաշինությունը։ Նիանի, Գաո, Տամբուկտու, Ջեննե և այլ քաղաքներ ամրացվել են պարիսպներով, ունեցել են փողոցների անկանոն ցանց, կառուցապատվել հասարակական շենքերով, մզկիթներով, տեղական «սուդանյան ոճի» բնակելի տներով։ Գաղութարարների օրոք կառուցվել են նաև արևմտաեվրոպական և էկլեկտիկայի ոգով շենքեր, 1950-ական թվականներից՝ արդի շինություններ (նոր շինանյութերով)։ Շինարարության ասպարեզում մեծ օգնություն են ցույց տալիս սոցիալիստական երկրները՝ ԽՍՀՄ, Բուլղարիան և այլն (Բամակոյի սպորտային համալիրն ու մի շարք ուսումնական հաստատություններ, 1962-1966 թթ., խորհրդային ճարտարապետ Լ. Ն. Աֆանասև և ուրիշներ)։ Գեղարվեստական արհեստներից հնուց զարգացած են փայտի քանդակազարդումը (աթոռներ, դռներ, ծիսային դիմակներ, մարդկանց և կենդանիների արձանիկներ), պղնձաձուլումը, կոկորդիլոսի և օձի կաշվից իրերի, երկրաչափական զարդանախշերով գործվածքների պատրաստումը։ Անկախության հռչակումից հետո կազմավորվում է պրոֆեսիոնալ արվեստը։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիի ժողովուրդները պահպանել են թատերականացված ներկայացումների ավանդույթները (դիմակներով պար, երգ և այլն)։ XX դ. կեսին այդ ներկայացումները կորցրել են ծիսական նշանակությունը։ Աֆրիկյան հին գյուղի կենցաղն ու բարքերն արտահայտող կոտեբա ժողովրդական թատրոնի հնագույն ձևերն առավել երկարատև պահպանել է բամբարա ժողովուրդը։ ժամանակակից սիրողական թատրոնը սկսել է զարգանալ 1950-ական թթ.: Անկախություն ձեռք բերելուց (1960) հետո այն մասսայական բնույթ է ստացել և անցել պետության տնօրինությանը։ 1962 թվականից անց են կացվում սիրողական արվեստի ամենամյա (1970 թվականից՝ 2 տարին մեկ) ստուգատես-մրցումներ։ Մալիի ավանդական արվեստը արտասահմանում պրոպագանդելու համար ստեղծվել է Ազգային ֆոլկլորային թատերախումբ (1961 թվականին և 1970 թվականին ելույթներ է ունեցել ԽՍՀՄ-ում)։ 1963 թվականին Բամակոյում ստիղծվել է Արվեստների ազգային ինստիտուտ՝ դրամայի բաժանմունքով, որի սաներից 1970 թվականին կազմակերպվել է Ազգային թատրոնի թատերախումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 158