Պրայա
Քաղաք | |||
---|---|---|---|
Պրայա | |||
Praia | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Մակերես | 102,6 կմ² | ||
ԲԾՄ | 1 մետր | ||
Բնակչություն | ▲159 050 մարդ (2017) | ||
Պաշտոնական կայք | cmpraia.cv | ||
| |||
Պրայա (պորտ.՝ Praia – «ծովափ»), Կաբո Վերդե կղզային պետության մայրաքաղաք և խոշորագույն քաղաք, որը տեղակայված է Ատլանտյան օվկիանոսում, Սենեգալի առափնյայի մոտակայքում։ Գտնվում է Սանտյագու կղզու վրա։ Բնակչությունը՝ ▲159 050 մարդ (2017):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնվել է XV դարի վերջում։ 1770 թվականին կղզու ամենահին՝ Ռիբեյրա Գրանդի (Մեծ վտակ) բնակավայրում ջրի պաշարների սպառման պատճառով Պրայա տեղափոխվեց կղզեխմբի կենտրոնը։
1832 թվականի հունվարի 16-ին քաղաքը «Բիգլ» երկկայմ առագաստանավով այցելել է Չարլզ Դարվինը[1]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարնջի, շաքարավազի և սուրճի արտահանում։ Գործում է ծովային միջատլանտյան հաղորդակցության հանգույցը։ Սննդի (ձկան և ծովամթերքի մշակում), կահույքի, շինանյութի (երկաթ-բետոնի գործարան, կերամիկական ապրանքների և շինանյութի գործարաններ) արտադրություն։ Գործում են կարի ֆաբրիկաներ, տնայնա-գեղարվեստական արհեստանոցներ, էլեկտրական կենցաղային սարքավորումների հավաքման և վերանորոգման ձեռնարկություններ։ Զարգացած է ձկնորսությունը։
Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործում է բորի դեմ պայքարի կենտրոն։
Քաղաքի մոտակայքում գտնվում են հանգստավայրեր (օվկիանոսային ծովափեր), որոնք գտնվում են արևմուտքում՝ Պրայա Մար և Կուեբրա Կանելա։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տեսարժան վայրերից են համարվում Ալբուկերկի հրապարակը, նախագահական պալատը (XIX դարի վերջ), ազգագրական թանգարանը, Դիոգու Գոմեշի հուշարձանը (Սանտյագու կղզու առաջին հայտնագործողը)։ 10 կմ դեպի արևմուտք գտնվում է Սիդադի Վելյան (Հին քաղաք)՝ եվրոպացիների առաջին բնակավայրը կղզեխմբում Ռեալ դե Սան Ֆիլիպե ամրոցով, որը կառուցվել է պարտուգալացիների կողմից XVI դարում։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրայաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 32.2 (90) |
32.2 (90) |
32.8 (91) |
33.9 (93) |
37.2 (99) |
35 (95) |
32.8 (91) |
32.8 (91) |
36.1 (97) |
35 (95) |
32.2 (90) |
30.6 (87.1) |
37.2 (99) |
Միջին բարձր °C (°F) | 25 (77) |
25 (77) |
25.6 (78.1) |
26.1 (79) |
27.2 (81) |
27.8 (82) |
28.3 (82.9) |
28.9 (84) |
28.9 (84) |
29.4 (84.9) |
27.8 (82) |
26.1 (79) |
27.2 (81) |
Միջին օրական °C (°F) | 22.5 (72.5) |
22.2 (72) |
22.8 (73) |
23.3 (73.9) |
24.2 (75.6) |
24.5 (76.1) |
26.1 (79) |
26.7 (80.1) |
27 (81) |
26.9 (80.4) |
25.6 (78.1) |
23.9 (75) |
24.6 (76.3) |
Միջին ցածր °C (°F) | 20 (68) |
19.4 (66.9) |
20 (68) |
20.6 (69.1) |
21.1 (70) |
21.1 (70) |
23.9 (75) |
24.4 (75.9) |
25 (77) |
24.4 (75.9) |
23.3 (73.9) |
21.7 (71.1) |
22.1 (71.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 17.2 (63) |
13.3 (55.9) |
16.7 (62.1) |
17.2 (63) |
16.1 (61) |
18.9 (66) |
18.9 (66) |
20 (68) |
21.1 (70) |
20 (68) |
20 (68) |
17.8 (64) |
13.3 (55.9) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 2.5 (0.098) |
1.3 (0.051) |
1 (0.04) |
2.3 (0.091) |
0 (0) |
1 (0.04) |
13.2 (0.52) |
99.3 (3.909) |
29 (1.14) |
47.5 (1.87) |
7.9 (0.311) |
4.6 (0.181) |
209.6 (8.252) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 8 | 7 | 3 | 1 | 1 | 22 |
Միջին ամսական արևային ժամ | 217 | 226 | 279 | 300 | 310 | 275 | 219 | 188 | 219 | 248 | 244 | 215 | 2920 |
Աղբյուր #1: Sistema de Clasificación Bioclimática Mundial[2] | |||||||||||||
Աղբյուր #2: BBC Weather[3] |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Кругосветное путешествие Чарльза Дарвина
- ↑ «Cape Verde - Praia»։ Centro de Investigaciones Fitosociológicas։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է դեկտեմբերի 2, 2013
- ↑ «Average Conditions Praia, Cape Verde»։ BBC Weather։ Վերցված է դեկտեմբերի 2, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Муниципальный сайт города (պորտ.)
- Столица Кабо-Верде — город Прая (Praia) Archived 2012-03-08 at the Wayback Machine.
|
|