Լաս Պալմաս դե Գրան Կանարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մունիցիպալիտետ
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա
Las Palmas de Gran Canaria
Դրոշ Զինանշան
Flag of Las Palmas de Gran Canaria.svg Escudolaspalmasgc.png

Las Palmas panorama.jpg
Տեսարան Լաս Պալմասում,Կանարյան կղզիներ
Կոորդինատներ: 28°07′38″ հս․ լ. 15°25′53″ ամ. ե. / 28.12722° հս․. լ. 15.43139° ավ. ե. / 28.12722; 15.43139
Երկիր Իսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնք Կանարյան կղզիներ
Պրովինցիայի և ինքնավար համայնքի մայրաքաղաք Լաս Պալմաս (նահանգ)
Քաղաքապետ Խոսեֆա Լուսարդո
Հիմնադրված է 24 հունիսի, 1478 թ.
Տվյալ կարգավիճակում 1478 թվականից
Մակերես 100,55 կմ²
ԲԾՄ 0-23 մ
Կլիմայի տեսակ Չոր և տաք անապատային կլիմա[1]
Բնակչություն 383308 մարդ (2010)
Խտություն 3749,94 մարդ/կմ²
Տեղաբնականուն palmense
Ժամային գոտի UTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ (+34) 928
Փոստային ինդեքսներ 35001-35020
Ավտոմոբիլային կոդ GC
Պաշտոնական կայք laspalmasgc.es
##Լաս Պալմաս դե Գրան Կանարիա (Իսպանիա)
Red pog.png
##Լաս Պալմաս դե Գրան Կանարիա (Կանարյան կղզիներ)
Red pog.png

Լաս Պալմաս դե Գրան Կանարիա (իսպ.՝ Las Palmas de Gran Canaria), Գրան Կանարիայի քաղաք և մայրաքաղաքˋ Կանարյան կղզիներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրել է Խուան Ռեխոն 1478 թվականի հունիսի 24-ինˋ Real de Las Palmas անվանումով։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսն իր արշավախմբով հանգրվանում է այստեղ։ 1595 թվականին Ֆրենսիս Դրեքին չի հաջողվում ներխուժել և թալանել կղզին։ 1599 թվականին քաղաքի մասնակի ավերումն ու թալանումը հոլանդացի փոխգնդապետ Փիթեր Վան դեր Դասի կողմից, դառնում է քաղաքի պատմության խոշորագույն իրադարձություններից մեկը։ 1927 թվականին 1833 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով հռչակվում է Կանարյան կղզիների առաջին մայրաքաղաք[2]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս Պալմասը Եվրոպական միության ամենաընդարձակ քաղաքն է։ Այն տեղակայված է Գրան Կանարիա իսպանական կղզու հյուսիսային հատվածում, մոտավորապես 150 կմ հեռավորության վրաˋ Աֆրիկայից հյուսիս-արևմուտք[3] Ատլանտյան օվկիանոսում։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս Պալմաասի վարչական բաժանում

Լաս Պալմասը բաժանվում է 5 վարչական կենտրոնների, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են շրջանների։

N Շրջան Բնակչություն[4]
1 Վեգուետա, Կոնո Սուր ի Տաֆիրա 73,243
2 Կենտրոն 88,546
3 Լա Իսլետա Պուերտո Կանտարես 71,412
4 Սուիդադ Ալտա 101,684
5 Տամարասեյտա Սան Լորենցո 39,191

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն

Կանարյան կղզիների ինքնավար համայնքի ամենաբնակեցված քաղաքն է։ Իսպանիայի 9-րդ ամենամեծ քաղաքներից է։ 2010 թվականին բնակչությունը կազմել է 383,308։ Դա կազմում է կղզու ամբողջ բնակչության գրեթե կեսըˋ 45.9% ։ Կանարյան կղզիների բնակիչների 18.35% բնակվում է այս քաղաքում։ Այն նաև Իսպանիայի 5-րդ ամենախիտ բնակեցված տարածքներից էˋ 700,000 մարդ բնակչությամբ[5] և Área metropolitana (España) շարքում զբաղեցնում է 9-րդ կամ 10-րդ (կախված աղբյուրից) տեղըˋ 625,000-ից մինչև 750,000 բնակչությամբ[6][7][8][9]։

Տարեթիվ Բնակչություն Խտություն
1991 354,887 3,529.46/կմ²
1996 355,563 3,536.18/կմ²
2002 370,649 3,686.22/կմ²
2004 376,953 3,748.92/կմ²
2007 377,203 3,751.40/կմ²
2008 381,123 3,790.38/կմ²
2010 383,308 3,812.11/կմ²

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս Պալմասում առկա է մերձարևադարձային կլիմա, ողջ տարվա ընթացքում պահպանվում է մեղմ և տաք եղանակը։ ԱՄՆ-ի Սիրակուզի համալսարանի կլիմայագիտության պրոֆեսոր Թոմաս Վայթմորի կարծիքով Լաս Պալմասը «աշխարհի ամենալավ կլիման ունեցող տարածքն է»[10]։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լաս Պալմասում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 29,5 30,9 34 34,3 36 36,9 44,2 39,2 39 36 36,2 29,4 44,2
միջին առավելագույնը (°C) 20,8 21,2 22,3 22,6 22,6 25,3 26,9 27,5 27,2 26,2 24,2 22,2 24,2
միջին ջերմաստիճանը (°C) 17,9 18,2 19,0 19,4 20,4 22,2 23,8 24,6 24,3 23,1 21,2 19,2 21,1
միջին նվազագույնը (°C) 15,0 15,0 15,7 16,2 17,3 19,2 20,8 21,6 21,4 20,1 18,1 16,2 18,0
բացարձակ նվազագույնը (°C) 8 7,5 6,5 9 11,3 12 14,8 16 14,6 14 7 9,7 6,5
տեղումների քանակը (մմ) 25 24 13 6 1 0 0 0 9 16 22 31 151
Աղբյուր՝ World Meteorological Organization (United Nations),[11] Agencia Estatal de Meteorología[12]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]