Jump to content

Ռաբաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ռաբաթ
الرباط
Դրոշ

ԵրկիրՄարոկկո Մարոկկո
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքՌաբաթ
Հիմնադրված է1146 թ.
Մակերես118±1 կմ²
ԲԾՄ75 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն509 916 մարդ (2024)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ537
Փոստային դասիչ10000–10220
Պաշտոնական կայքrabat.ma
Ռաբաթ (Մարոկկո)##
Ռաբաթ (Մարոկկո)

Ռաբաթ (արաբ․՝ الرباط‎‎՝ Ար-Ռիբաթ, որը նշանակում է ռիբաթ՝ «ամրացված վանք»), Մարոկկոյի մայրաքաղաքը, նրա մշակութային և արդյունաբերական կենտրոնը։ Անմիջապես Ռաբաթին հարում է Սալե քաղաքը, որը նրանից առանձնացված է Բու-Ռեգրեգ գետով և նրա հետ կազմում է մայրաքաղաքի ագլոմերացիան։ Մարոկկոյի մայրաքաղաքը CNN-ի վարկածով զբաղեցրել է երկրորդ տեղը «2013 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների» ցանկում[2]։ Ռաբաթը Մարոկկոյի չորս կայսերական քաղաքներից մեկն է, իսկ նրա Մեդինան ներառված է Համաշխարհային ժառանգության ցանկում։

Ռաբաթը հիմնադրվել է 12-րդ դարում Ալմոհադի կառավարիչ Աբդ ալ Մումինի կողմից որպես ռազմական քաղաք[3]։ Այն անշեղորեն աճել է, սակայն Ալմոհադի փլուզումից հետո երկար ժամանակ անկում է ապրել։ 17-րդ դարում Ռաբաթը ապաստան է դարձել բերբերյան ծովահենների համար։ 1912 թվականին ֆրանսիացիները Մարրոկոյի մոտ պրոտեկտորատ են տեղադրել և Ռաբաթը դարձրել իրենց վարչական կենտրոնը։ 1955 թվականին Մարոկկոն անկախություն է ստացել, և Ռաբաթը դարձել է նրա մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ 509 916 մարդ (2024)[1]:

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 12-րդ դարում՝ որպես օտարերկրացիների դեմ պայքարի համար ամուր բնակավայր։ Ի սկզբանե կոչվում էր Ռիբաթ էլ Ֆաթխ, որտեղ «ռիբաթ» արաբերենից թարգմանաբար նշանակում է «ամուր զինվորական ճամբար» կամ «սահմանապահ զինվորական դիրք», իսկ ֆաթխ՝ «հաղթանակ», այսինքն՝ «հաղթանակի ճամբար»։ Այդ կոչումը քաղաքը ստացել է 1170 թվականին՝ ի պատիվ իր ռազմական նշանակության[4]։ Սակայն ժամանակակից օգտագործման մեջ անունը պահպանել է միայն օբյեկտի բնույթը սահմանող եզրույթը՝ Ռաբաթ, որն արաբերեն կարդացվում է Ռիբաթ[5]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք-նավահանգիստը տեղակայված է Ատլանտյան ափին՝ Բու-Ռեգրեգ գետի գետաբերանի երկայնքով, Ատլանտյան սարերի ստորոտին։ 90 կմ հարավ-արևմուտք գտնվում է երկրի խոշորագույն քաղաքն ու նավահանգիստը՝ Կասաբլանկան։

Ռաբաթի կլիման միջերկրածովյան է։ Ամռանը ցերեկային ջերմաստիճանը սովորաբար տատանվում է 25-28 °C-ի միջև, գիշերն ավելի ցուրտ է։ Սառը Կանարյան հոսանքը զգալիորեն նվազեցնում է ամառային ջերմաստիճանը, ու թեև այն կարող է գերազանցել 40 °C-ը, դա հնարավոր է միայն Սահարա անապատից տաք օդային զանգվածների ներխուժման դեպքում։ Օգոստոսը սովորաբար համարվում է ամենատաք ամիսը՝ 22 °C միջին ջերմաստիճանով, որն ավելի ցածր է, քան միջերկրածովյան կլիմա ունեցող քաղաքների մեծ մասը։ Հավասարաչափ կլիման Ռաբաթը դարձնում է աշխարհի առավել հարմարավետ քաղաքներից մեկը, որովհետև քաղաքում տարվա կտրվածքով ջերմաստիճանը հազվադեպ է դուրս գալիս հարմարավետ նշանակություն ունեցող ջերմաստիճանի սահմաններից։

Ձմեռը սովորաբար մեղմ է, բայց ձմռան ընթացքում միջինում 1-2 գիշեր կարող է լինել ցրտահարություն։ Ձյուն շատ հազվադեպ է տեղում։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտավորապես 12 °C է, ուստի միջսեզոնային տատանումները քաղաքում կազմում են մոտավորապես 10 °C։ Տեղումներ լինում են միայն ձմեռային ամիսներին, ամռանը տեղումներ գրեթե չեն լինում։

Rabat (Rabat–Salé Airport) 1961–1990, extremes 1943–presentի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 27.0
(80.6)
31.0
(87.8)
32.6
(90.7)
35.6
(96.1)
39.8
(103.6)
43.7
(110.7)
45.6
(114.1)
45.8
(114.4)
42.3
(108.1)
36.3
(97.3)
35.1
(95.2)
28.3
(82.9)
45.8
(114.4)
Միջին բարձր °C (°F) 17.2
(63)
17.7
(63.9)
19.2
(66.6)
20.0
(68)
22.1
(71.8)
24.1
(75.4)
26.8
(80.2)
27.1
(80.8)
26.4
(79.5)
24.0
(75.2)
20.6
(69.1)
17.7
(63.9)
21.9
(71.4)
Միջին օրական °C (°F) 12.6
(54.7)
13.1
(55.6)
14.2
(57.6)
15.2
(59.4)
17.4
(63.3)
19.8
(67.6)
22.2
(72)
22.4
(72.3)
21.5
(70.7)
19.0
(66.2)
15.9
(60.6)
13.2
(55.8)
17.2
(63)
Միջին ցածր °C (°F) 8.0
(46.4)
8.6
(47.5)
9.2
(48.6)
10.4
(50.7)
12.7
(54.9)
15.4
(59.7)
17.6
(63.7)
17.7
(63.9)
16.7
(62.1)
14.1
(57.4)
11.1
(52)
8.7
(47.7)
12.5
(54.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −3.2
(26.2)
−2.6
(27.3)
−1.0
(30.2)
3.8
(38.8)
5.3
(41.5)
10.0
(50)
11.6
(52.9)
13.0
(55.4)
10.0
(50)
7.0
(44.6)
−0.6
(30.9)
0.9
(33.6)
−3.2
(26.2)
Տեղումներ մմ (դյույմ) 77.2
(3.039)
74.1
(2.917)
60.9
(2.398)
62.0
(2.441)
25.3
(0.996)
6.7
(0.264)
0.5
(0.02)
1.3
(0.051)
5.7
(0.224)
43.6
(1.717)
96.7
(3.807)
100.9
(3.972)
554.9
(21.846)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 9.9 9.8 9.0 8.7 5.7 2.4 0.3 0.4 2.4 6.4 10.2 10.4 75.6
% խոնավություն 82 82 80 78 77 78 78 79 80 79 80 83 80
Միջին ամսական արևային ժամ 179.9 182.3 232.0 254.5 290.5 287.6 314.7 307.0 261.1 235.1 190.5 180.9 2916,1
Աղբյուր #1: NOAA[6]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (humidity, record highs and lows)[7], Meteo Climat (record highs and lows)[8]

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեֆեկտուրան վարչականորեն բաժանվում է հետևյալ մասերի․

Անվանում Աշխարհագրական կոդ Տեսակ Տնային տնտեսություններ Բնակչություն (2014) Օտարազգի բնակչություն Մարոկկոյի բնակչություն
Ագդալ Ռիյադ 421.01.01. շրջան 22,399 77,257 4,572 72,685
էլ Յուսուֆիա 421.01.03. շրջան 42,312 170,561 2,858 167,703
Հասան 421.01.05. շրջան 32,848 108,179 2,151 106,025
Սուիսի 421.01.06. շրջան 5,924 23,366 1,203 22,163
Տուագրա 421.01.07. մունիցիպալիտետ 812 3,932 8 3,924
Յակուբ ալ Մանսուր  (يعقوب المنصور)  421.01.09. շրջան 47,375 194,532 2,099 192,433
  • Ժամանակակից Ռաբաթի և Սալեի տրամվայ

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաբաթի միջնադարյան և նոր ժամանակաշրջանի (20-րդ դարի կեսերի) հուշարձանները 2012 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցանկում։

  • Ռաբաթի թագավորական ապարանք
  • Մուհամմեդ V-ի դամբարան
  • Մուհամմեդ V-ի պողոտա (կառուցված ֆրանսիացի ճարտարապետների կողմից պրոտեկտորատի ժամանակներում)
    • Փոստատուն
    • Պառլամենտ
    • Ալ Մագրիբ բանկ
  • Կասբահ Ուդայա
    • Անդալուզիական այգի
    • Դիտահարթակ
    • Բաբ էլ Կեբիր դարպաս
  • Նուզա Ասան այգի
  • Ռաբաթի փարոս

Ռաբաթում տեղակայված են մի շարք թանգարանններ․

  • Մարոկկոյի արվեստի «Ուդայա» թանգարանը ստեղծվել է 1915 թվականին։ Թանգարանի մուտքի մոտ տեղադրված են թնդանոթներ՝ նվաճված մարոկկոյական ծովահենների կողմից 17-18-րդ դարերում։ Թանգարանի բաժիններից մեկում ներկայացված է մարոկկոյական մի ընտանիքի տան ավանդական ինտերիերը, մյուսներում ցուցադրված են անդալուզիացիների և մարոկկոյական վարպետների գործերը՝ կանացի ավանդական զգեստների հավաքածուներ, հնագույն զենքերի հավաքածուներ, Մարոկկոյի ազգային զգեստների օրինակների հավաքածուներ, ազգային երաժշտական գործիքներ, շինարարական բաժիններ, կերամիկա։ Ցուցադրված են նաև 18-19-րդ դարերի գորգեր՝ գործված Մարոկկոյի տարբեր շրջաններում։ Սրահներից մեկում ներկայացված են արաբական ձեռագրեր, Ղուրանի հնագույն ցուցակներ։
  • Արվեստի ազգային թանգարանը ցուցադրում է մարոկկոյական արհեստավորների ժամանակակից արվեստը։
  • Հնությունների թանգարան
  • Ազգային արվեստի թանգարան
  • Ռաբաթի հնագիտական թանգարան
  • Շելլայի ամրոց՝ Մարինիների արքայատոհմի գերեզմանատան հետ

Կրոնական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հասանի մինարեթ (1199), որը պետք է դառնար իսլամական աշխարհի ամենաբարձր շենքը։
  • Սուրբ Պետրոսի Տաճար (1921 կամ 1930)՝ Ռաբաթի արխիեպարխիայի կաթոլիկ եկեղեցու Մայր տաճարը
  • Քրիստոսի Հարության ռուսական ուղղափառ եկեղեցի (1932, որմնանկար 2011)
  • Աս-Սուննա մզկիթ (Մուհամմեդ V)

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2024 Moroccan census / High Commission for Planning
  2. «Top travel destinations for 2013 - CNN.com». Edition.cnn.com. 2013 թ․ հունվարի 2. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  3. Статья|ссылка=https://www.archnet.org/authorities/3900%7Cавтор=ArchNet%7Cзаглавие=Rabat%7Cиздание=N/A}}(չաշխատող հղում)
  4. تاريخ رباط الفتح - عبد الله السويسي.
  5. Поспелов, 2002, էջ 348
  6. «Rabat Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. «Klimatafel von Rabat-Salé (Int. Flugh.) / Marokko» (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «Station Rabat» (PDF) (French). Météo Climat. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. www.madrid.es https://www.madrid.es/portal/site/munimadrid/menuitem.dbd5147a4ba1b0aa7d245f019fc08a0c/?vgnextoid=4e84399a03003110VgnVCM2000000c205a0aRCRD&vgnextchannel=4e98823d3a37a010VgnVCM100000d90ca8c0RCRD&vgnextfmt=especial1&idContenido=1da69a4192b5b010VgnVCM100000d90ca8c0RCRD. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. «Inicio». AN^MAR (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.
  • Поспелов Е. М. Географические названия мира. Топонимический словарь / отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2002. — 512 с. — 3000 экз. — ISBN 5-17-001389-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1401
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբաթ» հոդվածին։