Բուրսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բուրսա
թուրք.՝ Bursa
City of Bursa.jpg
Կոորդինատներ: 40°11′0″ հս․ լ. 29°4′0″ ավ. ե. / 40.18333° հս․. լ. 29.06667° ավ. ե. / 40.18333; 29.06667
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Հիմնադրված է202 թ.
Մակերես11,043 կմ²
ԲԾՄ100±1 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն2 901 396 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+03:00 և արևելաեվրոպական ժամ
Հեռախոսային կոդ224
Փոստային ինդեքսներ16000
Պաշտոնական կայքbursa.bel.tr
##Բուրսա (Թուրքիա)
Red pog.png

Բուրսա (թուրք.՝ Bursa, կամ Պրուսա հունարեն՝ Προύσα), խոշոր քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։ Այն իր մեծությամբ չորրորդն է՝ Ստամբուլից, Անկարայից և Իզմիրից հետո։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մարդահամարի համաձայն Բուրսայի բնակչությունը աճել է 1 194 687-ի և բնակչության մեծամասնությունը կազմում են թուրքեր: Մինչ XX դարը տարածված էր քաղաքի հունական անվանումը Պրուսա (հունարեն՝ Προύσα, Պրուսա), ինչպես նաև Բրուսա։ Թուրքեր քաղաքին անվանում են նաև Եշիլ Բուրսա (Yeşil Bursa — «Կանաչ Բուրսա»).

1912 թվականին քաղաքում բնակվում էին թուրքեր՝ 72 993 մարդ, հույներ՝ 21 850 մարդ, հայեր՝ 14 584 մարդ, հրեաներ՝ 2548 մարդ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

395 թվականից մինչև 1326 թվականը քաղաքը գտնվել է Բյուզանդական կայսրության կազմում, իսկ 1326 թվականին, բյուզանդացիների ջախջախումից հետո, քաղաքը անցավ Օսմանյան կայսրության կազմը։

1326-1365 թվականներին եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։

Քաղաքը մեծապես տուժել է 1855 թվականի փետրվարի 28-ի և ապրիլի 11-ին երկրաշարժերից[2]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը համարվում են Ուլուդաղ լեռան լեռնադահուկային հանգստավայրերը, Կանազ մզկիթը, Կանազ դամբարանը, ինչպես նաև կանաչ բուլվարները և այգիները, որոնք տարածված են ամբողջ քաղաքով մեկ։ Բուրսայում քրիստոնեական միակ եկեղեցին վերականգնվել է 2002- 2004 թվականներին՝ քրիստոնյաների կազմակերպած ցույցի արդյունքում[3]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oyak-Renault-ի ավտոգործարան
  • TOFAŞ-ի ավտոգործարան

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին քաղաքում բացվել է Բուրսայի մետրոպոլիտենը: Գոյություն ունի այսպես կոչված «նոստալգիկ տրամվայ», կառուցվում է նաև ժամանակակից տրամվայի գիծ։ Ստամբուլին մոտ գտնվելու պատճառով քաղաքի բնակիչները օգտվում են Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից և Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանից:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրսայում կան երկու պետական և մեկ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ուլուդաղի համալսարանը, որը հիմնվել է 1975 թվականին, համարվում է քաղաքի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Այս համալսարանը մինչև 1982 թվականը կոչվում էր «Բուրսայի համալսարան», ուր կրթություն էր ստանում մոտ 47 000 ուսանող։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ֆուտբոլային ակումբը՝ «Բուրսասպորը» համարվում է 2009- 2010 թվականներին Թուրքիայի չեմպիոնը։ Ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը Թիմսահ Արենան է, որը կառուցված է կոկորդիլոսի տեսքով[4]:

Անձինք, ովքեր ծնվել են Բուրսայու.[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժանսեմ (իրական անունը Հովհաննես Սեմերջյան; 1920-2013) — հայկական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ,
  • Խալիլ Յոնետկեն (1899-1968) — թուրք երաժշտագետ, ֆոլկլյորիստ և մանկավարժ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
  2. «Брусса»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. Governor’s office orders only church in Bursa be vacated.(անգլ.)
  4. TİMSAH ARENA | Bursaspor Timsah Arena Stadyumu