Սալե (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սալե | |||
| |||
Երկիր | Մարոկկո | ||
Համայնք | Salé Prefecture? | ||
ԲԾՄ | 116 մետր | ||
Բնակչություն | 850 403 մարդ (2014) | ||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||
Փոստային դասիչ | 11000 | ||
Պաշտոնական կայք | villedesale.ma(արաբ.)(ֆր.)(անգլ.) | ||
| |||
Սալե, մեծությամբ չորրորդ քաղաքը Մարոկկոյում (Կասաբլանկայից, Ֆեսից և Մարաքեշից հետո)։ Ռաբաթի հետ կազմում է 2,5 միլիոն բնակչությամբ մայրաքաղաքային ագլոմերացիա։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Բու-Ռեգրեգ գետի մոտ, անջրպետ է նրա և մայրաքաղաքի միջև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]513,050±0,265 հազար տարեկան գանգը, որ պատկանում է Հայդելբերգյան մարդու, գտնվել է Սալե վայրից[1][2]։ Այստեղ առաջին քաղաքը հիմնադրվել է ավելի քան 2000 տարի առաջ՝ փյունիկցիների կողմից, իսկ 20-րդ դարում հին հռոմեական Սալա Կալոնիա (այժմ՝ Շելլա) քաղաքի տարածքում կազմավորվել է Սալե քաղաքը։ Շնորհիվ իր զբաղեցրած դիրքի՝ Ֆեսի և Մարաքեշի միջև, այն դարձավ Մարոկկոյի ամենամեծ նավահանգիստը։ 1029 թվականին մզկիթը (պահպանվել է մինչ օրս) և մեդրեսեն (կառուցված 1341 թվականին, այժմ՝ թանգարան) քաղաքը դարձրին Մարոկկոյի երկրորդ կրոնական կենտրոնը՝ Ֆեսից հետո։ 1260 թվականին կայացավ քաղաքի ողջ պատմության ամենամեծ մարտը, որի ընթացքում Սալեն երկու շաբաթ գտնվում էր Ալֆոնսո X-ի զորքի ձեռքերում։
1627 թվականին քաղաքը դարձավ բերբերյան ծովահենների հավաքատեղին և ծովահենային պետության՝ Սալեյի կենտրոնը, որը գոյատևեց մինչև 1668 թվականը։ Նույնիսկ Ռաբաթը, որն այն ժամանակ հայտնի էր Սալե-լա-Նև (Նոր Սալե) անվամբ, ճանաչեց ծովահենների իշխանությունը։ Քաղաքի բնակչությունն այն պահին 13 000 մարդ էր։ Իբրահիմ Վարգասի ղեկավարությամբ մորիսկները Անդալուզիայից վտարվելով, հիմնեցին պետություն, որը ճանաչվեց եվրոպական երկրների կողմից։ Երկրի առաջին ղեկավարը Յան Յանսոնն էր՝ Հաառլեմից։ «Ծովահենների քաղաքը» բազմիցս ռմբակոծվեց եվրոպական նավատորմերի կողմից, քանի որ տեղացի ծովահենները «ստրուկների որս» էին անում նաև Բրիտանական կղզիներում և Իսլանդիայում։ Տեղացի ծովահենների կողմից իր գերության մասին պատմել է Ռոբինզոն Կրուզոն։ 1851 թվականին՝ եվրոպացի առևտրականների դեմ ուղղված ծովահենության համար ֆրանսիական նավատորմը ռմբակոծեց նավակայանը, որը ծաղկում էր ապրում նույնիսկ պետության անկումից հետո։ Ժամանակի ընթացքում Սալեյի հավաքատեղին թուլացավ, և նավահանգիստը փակվեց։
Քաղաքը մեծ դեր է խաղացել Մարոկկոյի պատմության մեջ. 1930 թվականին այստեղ ծագեց Latif շարժումը, կատարվեցին առաջին ցույցերը՝ Ֆրանսիայից անկախ լինելը ցույց տալու համար։ Մինչ օրս էլ Սալեն համարվում է իսլամիստական խմբերի նեցուկը Մարոկկոյում։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաբաթի և Սալեյի ժամանակակից տրամվայ
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական ճարտարապետությունը ավանդական մարոկկոյական և արաբանդալուզյան ճարտարապետությունների միախառնում է։ Սալեյում կան մի շարք թանգարաններ, այդ թվում՝ կերամիկայի և ազգագրական թանգարաններ։
Մեդինան չափերով բավական կարևոր է, բայց զբոսաշրջության ոլորտում մեծ դեր չի խաղում։ Ժամանակակից շրջանները հիմնականում վատ են ծրագրված, աչքի են ընկնում անգործության բարձր մակարդակով։ Շատ հարուստներ փոխում են իրենց բնակության վայրը՝ հաստատվելով Ռաբաթում։ Մարոկկոյի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և թագավորական խորհրդականներ ծնվել են Սալեում։
2007 թվականի դեկտեմբերին մեկնարկել է Ռաբատ-Սալե գծի կառուցումը, որի հենասյունը Բու-Ռեգրեգ գետի կամուրջն է։ 2011 թվականի մայիսի 23-ին երկու քաղաքները կապող ցանցը ենթարկվեց հարստահարման։
-
Քաղաքի ընդհանուր տեսքը
-
Շելլայի ամրությունը
-
Մեդրեսե
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարոկկո, Ռաբաթ
- Թունիս, Արիանա
- Պորտուգալիա, Պորտալեգրի
- Մեքսիկա, Տլասկալա-դե-Խիկոտենկատլ
- Կամերուն, Մարուա
- ԱՄՆ, Ալեքսանդրիա
- Ռուսաստան Սոչի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալե (քաղաք)» հոդվածին։ |
|