Ուգանդա
Ուգանդայի Հանրապետություն Jamhuri ya Uganda |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Աստծո և երկրիս համար |
||||
Ազգային օրհներգ՝ "Oh Uganda, Land of Beauty |
||||
|
||||
Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք | Կամպալա | |||
Անգլերեն[1] ՍվահիլիԼուգանդա, լուո, Ռունյանկորե, Ռունյորո, ատեսո, լումասաբա, լուսոգա, սամիերեն |
||||
Էթնիկ խմբեր (2002) | Բագանդացիներ 16.9% Բանյանկոլեներ 9.5% Բասոգաներ 8.4% Բակիգաներ 6.9% Իտեսոներ 6.4% լանգհիներ 6.1% Աչոլիներ 4.7% Բագիսուներ 4.6% Լուգբարաներ 4.2% Բունյորոներ 2.7% Այլ ազգեր 29.6% |
|||
Կառավարում | Գերակշիռ կուսակցային համակարգ | |||
- | Նախագահ | Յոուերի Մուսևինի | ||
- | Ուգանդայի վարչապետ | Ամամա Մբաբազի | ||
Անկախացել | ||||
- | Միացյալ Թագավորությունից | Հոկտեմբերի 9, 1962 թ. | ||
- | Ջրային (%) | 15.39 | ||
Բնակչություն | ||||
- | 2009 նախահաշիվը | 32.369.558 (37th) | ||
- | 2014 մարդահամարը | 34.634.650 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2010 գնահատում | |||
- | Ընդհանուր | $42.194 միլիարդ[2] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1.226[2] | ||
ՀՆԱ (անվանական) | 2010 գնահատում | |||
- | Ընդհանուր | $17.703 միլիարդ[2] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $514[2] | ||
Ջինի (1998) | 43 (միջին) | |||
ՄԶՀ (2010) | ![]() |
|||
Արժույթ | Ուգանդական շիլլինգ (UGX) | |||
Ժամային գոտի | EAT (արևելյան Աֆրիկայի ժամագոտի) (ՀԿԺ+3) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .ug | |||
Հեռախոսային կոդ | ++2561 |
Ուգանդա (պաշտոնապես՝ Ուգանդայի Հանրապետություն), պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։
Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթի հյուսիսարևմտյան մասը։ Գերակշռում են 1100–1500 մ բարձրության բլրավոր հարթավայրերը։ Կան բարձր լեռնազանգվածներ (Ռուվենզոր, 5109 մ), հրաբուխներ, հարավ-արևմուտքում Վիրունգա հանգած հրաբուխների խումբն է (Մուխավուրա հրաբուխ, 4127 մ), հարավ-արևելքում՝ Էլգոն հրաբուխը (4322 մ) և այլն։ Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման հասարակածային մուսսոնային է։ Գլխավոր գետը Նեղոսն է, որը հատում է երկրի տարածքը հարավից հյուսիս։ Ուգանդայի տարածքում են գտնվում Աֆրիկայի ամենախոշոր՝ Վիկտորիա, Մոբուտու Սեսե Սեկո, Էդուարդ լճերի մի մասը, ինչպես նաև Կիոգա, Կվանիա լճերը։ Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները։
Ընդերք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով։
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է. կան փիղ, ռնգեղջյուր, գետաձի, գոմեշ, ընձուղտ, առյուծ, ընձառյուծ, կապիկ։ Շատ են թռչուններն ու սողունները։ Նրանց պահպանության համար ստեղծվել են ազգային պարկեր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի բնակչության 99%-ն աֆրիկացիներ են՝ բագանդա, բանյանկոլե, բասոգա և այլ ժողովուրդներ։
Գյուղացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղական բնակավայրերում ուգանդացիները բնակվում են շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով կապված հիմնակմախքով ու խոտով շրջահյուսված սրածայր հյուղակներում։ XX դարի 40-ական թվականներից կառուցվում են նաև ժամանակակից ոճի շինություններ։
Մեծ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ քաղաքներն են մայրաքաղաք Կամպալան, Ջինջան, Մբալեն։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. մշակում են սրճենի, բամբակենի, թեյ, ծխախոտ, բատատ, ադամաթուզ և այլն, զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և ձկնորսությամբ։
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունաբերության ճյուղերից համեմատաբար զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակումն ու հանքարդյունահանումը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIV դարում Ուգանդայի տարածքում ստեղծվել է Բուգանդա պետությունը, որը 1890-ական թթ-ից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութ և կոչվել Ուգանդա։ Անկախություն է ձեռք բերել 1962 թ-ի հոկտեմբերի 2-ին։ Երկրի բնակչության 99%-ն աֆրիկացիներ են՝ բագանդա, բանյանկոլե, բասոգա և այլ ժողովուրդներ։ Մեծ քաղաքներն են մայրաքաղաք Կամպալան, Ջինջան, Մբալեն։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. մշակում են սրճենի, բամբակենի, թեյ, ծխախոտ, բատատ, ադամաթուզ և այլն, զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Արդյունաբերության ճյուղերից համեմատաբար զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակումն ու հանքարդյունահանումը։ Գյուղական բնակավայրերում ուգանդացիները բնակվում են շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով կապված հիմնակմախքով ու խոտով շրջահյուսված սրածայր հյուղակներում։ XX դարի 40-ական թվականներից կառուցվում են նաև ժամանակակից ոճի շինություններ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- * Գրականություն Ուգանդայի մասին
- * Ուգանդայի քարտեզը
- * Կաղապար:CIA World Factbook link
- * Uganda from UCB Libraries GovPubs.
- * Country Profile from BBC News.
- *Uganda Corruption Profile from the Business Anti-Corruption Portal
- * Ուգանդա հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ուգանդական հասարակությունը» in Library of Congress . Վերցված է 29 հունիս, 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ուգանդա»։ Արժույթի միջազգային հիմնդադրամ։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 21
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուգանդա կատեգորիայում։ |
|