Առյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Առյուծ (այլ կիրառումներ)
Առյուծ
Առյուծ
Արու առյուծը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Դաս [[Կաթնասուններ]]
Կարգ [[Գիշատիչներ]]
Ընտանիք [[Կատվազգիներ]]
Ցեղ Պանտերա
Տեսակ '''Առյուծ'''
Լատիներեն անվանում
Panthera leo
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svg Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : 15951
Արեալ
պատկեր

  Նախկին տարածվածությունը

  Ներկա տարածվածությունը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183803
NCBI 9689

Առյուծ (լատ.՝ Panthera leo), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։Առյուծը կենդանիների արքան է։ Տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում։ Սակայն, ներկայումս նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են։ Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում։ Ապրում են սավանաներում, կիսաանապատներում և անապատներում։

Ներկայում գոյություն ունեցող կատվազգիների մեջ երկրորդն է իր մեծությամբ (զիջում է միայն վագրին), որոշ առանձնյակների քաշը կարող է լինել 250 կգ[1]։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափսերը առյուծի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծի կառուցվածք

Չափահաս արու առյուծի մարմնի երկարությունը 170-250 սմ է, էգինը՝ 140-175։ Ուսերի մասում բարձրությունը համապատասխանաբար 123 և 107 սմ է։ Արուների պոչի երկարությունն է 90-ից 105, էգերինը՝ 70-ից 100 սմ։ Մարմնի ամենամեծ՝ 3.3մ երկարությունն ունեցել է 1973 թվականի հոկտեմբերին Անգոլայի հարավում սպանված սև բաշով առյուծը։

Հայտնի առյուծներից ամենածանրը եղել է 1936 թվականի Հարավային Աֆրիկայում սպանված 313 կգ քաշով մարդակեր առյուծը։

Չափահաս արուի քաշը 150-250 կգ է, էգինը՝ 120-182։ Հարավային աֆրիկայի առյուծների քաշը 5%-ով ավելի է մայրցամաքի արևելյան մասում ապրողներինից։

Տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ առյուծ (Panthera leo krugeri):

Առյուծն ունի յուրահատուկ տեսք։ Արուներն էգերից տարբերվում են նրանով, որ նշանակալիորեն ավելի խոշոր են և ունեն ուսերը, մեջքի մի մասը և կուրծքը ծածկող բաշ։ Գունավորումն ունի դեղնամոխրագույնի տարբեր երանգներ։ Բաշն ավելի մուգ է կաշվի գույնից, երբեմն լինում է սև։ Մարմնի վրայի մազերը կարճ են, միայն պոչի ծայրին ունենում է երկար մազափունջ։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարում է գիշերային կյանք: Առյուծը խոտակեր է։ Առյուծներն ապրում են խմբերով, որոնց անվանում են պռայդ, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր։ Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, միմյանցից անբաժան և միասին են մեծացնում իրենց ձագերին։

Առյուծն ապրում է 25-30 տարի։ Որսորդության դուրս են գալիս էգերը հիմնականում գիշերը, արուները օգնում են էգերին երբ որսը պետք է լինի ընձուղտ կամ այլ խոշոր կենդանի։ Էգերը իրենց մեջ ընտրում են հզորներին, ճարպիկներին և արագավազներին։ Որսի ժամանակ նրանք դարան մտնելով շրջապատում են զոհերին, այնուհետև արագավազները կատարելով առաջին քայլը վազում են զոհերի հետևից։ Զոհերի ճանապարհը կտրում են ճարպիկները և ցատկելով զոհերի վրա բռնում նրանց վզի, իսկ առջևից հզորները սեղմելով վզից խեղդամահ անում զոհին։ Բայց թե արագավազները և թե ճարպիկները աշխատում են ոչնչացնել զոհերին։

Պահպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերենգետիում որսի ժամանակ վազող էգ առյուծը։

Երկար ժամանակ առյուծներն աֆրիկյան սավաննաների տիրակալներն են եղել։ Տեղի բնակիչները հազվադեպ են կարողացել առյուծ որսալ։ Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է ներխուժել և մարդկանց աչքի առաջ քարշ տվել-տարել ցլիկ կամ կով։

Մարդիկ կարծել են, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա։ Սակայն ստացվել է հակառակը. հիվանդությունների տարածման հետևանքով ավելի շատ կենդանիներ են ոչնչացել։ Պարզվել է, որ առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին։ Այժմ առյուծների որսն արգելված է։ Հատուկ թույլտվությամբ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար։

Առյուծներ կան նաև Երևանի և այլ քաղաքների կենդանաբանական այգիներում։ Ներկայումս առյուծների մեծ մասն ապրում է Աֆրիկայի հարավային և արևելյան մասերում։ Նրանց քանակությունն արագ կրճատվում է։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում գլխաքանակը պակասել է 30-50%-ով։ 2002-2004 թթ. առյուծների քանակը գնահատվում էր 16.5-47 հազար հատ, այն դեպքում, երբ 1970 թ. եղել են 100 000 և 1954 թ. հնարավոր է՝ 400 000։ Մարդու միջամտությունը առյուծների քչացման հիմնական պատճառներից մեկն է։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Loewe frontal.JPG

Էգ առյուծն ընդունակ է բազմանալու չորս տարեկանից։ Հղիությունը տևում է միջինը 110 օր։ Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որոնք սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են (մոտավորապես 30 սմ, քաշը՝ 1.2-2.1 կգ) ու խայտաբղետ, նրանք մեծանալով դառնում են միագույն։ Կորյունները ծնվում են կույր և անօգնական։ Աչքերը բացվում են ծնվելուց մի շաբաթ հետո։

Բացի սովամահ լինելը, կորյունների համար վտանգ են ներկայացնում նաև այլևայլ գիշատիչներ՝ բորենիները, շնագայլերը, հովազները, արծիվները և օձերը։ Նույնիսկ գոմեշները, կորյունների հոտն զգալով վազում են նրանց թաքստոցի մոտ և ամեն կերպ ցանկանում են նրանց ոտնատակ անեն, քանի դեռ մայր առյուծը որսի է գնացել։ Եթե խմբի գլխավոր առյուծին դուրս է մղում մի ուրիշը, նա սպանում է հաղթվածի կորյուններին։

Ընդհանուր առմամբ, առյուծների 80%-ը սատկում են մինչև երկու տարեկան դառնալը։

Առյուծի կերպարը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծի արձան Ուելսում։
Դանիելը առյուծների վանդակում։
Առյուծի պատկերը Լիոն քաղաքի դրոշի վրա։
Առյուծի պատկերը Դարեհ I-ի պալատում։ Աքեմենյան պետություն (մ.թ.ա. 550-330 թթ.)

Հազարամյակների ընթացքում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների մշակույթներում հանդես է եկել որպես ուժի և մեծահոգության խորհրդանիշ։ Առյուծը համարվում էր «գազանների արքա» և ծառայում էր որպես թագավորների և պետականության դրական կերպար։

Առյուծների հնագույն նկարներ են հայտնաբերվել 15 000 տարվա պատմություն ունեցող Լասկոյի քարանձավում և 32 000 տարվա պատմություն ունեցող Շովեի քարանձավում։ Այդ քարանձավները գտնվում են Ֆրանսիայում։

Առյուծի կերպարն ամենատարբեր ձևերով ուղեկցել է մարդկությանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում։ Առյուծներին կանգնեցվել են արձաններ, պատկերվել են զինանշաններում, նրանց մասին հյուսվել են լեգենդներ։

Դանիելը առյուծների վանդակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից Դարեհ արքան որոշում է հանում, ըստ որի երեսուն օրվա ընթացքում իրենից բացի ոչ մեկն իրավունք չուներ աղոթել որևէ աստծու։ Արքայի պաշտոնյաներից Դանիելը շարունակեց աղոթել ըստ իր սովորության և իմանալով, որ դրա համար իրեն կարող է սպանեն։ Իր որոշման համաձայն Դարեհը պատժելու համար Դանիելին գցում է առյուծների մոտ։ Սակայն, նա մնում է անվնաս և հաջորդ օրն ազատվելուց հետո այն մարդիկ, ովքեր համոզել էին արքային Դանիելին վնասելու համար այդ որոշումը հանելու, իրենց նետեցին առյուծների մոտ։

Առյուծը անուններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում «Առյուծը» եղել է մի քանի տիրակալների մականուն, ինչպես, օրինակ Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը, Սաքսոնիայի դուքս Առյուծ Հենրին (գերմաներեն՝ Heinrich der Löwe), Շոտլանդիայի թագավոր Առյուծ Ուիլյամը, Ֆլանդրիայի Ռոբերտ 3-րդը, ում ասում էին «Ֆլանդրիայի Առյուծ», ով մինչ օրս համարվում է Ֆլանդրիայի ազգային խորհրդանիշը։

Առյուծը «Սասնա ծռեր» էպոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սասնա ծռեր» էպոսում Մեծ Մհերի մականունն էր Առյուծաձև, քանի որ նա սպանել էր մարդակեր առյուծին։ Ըստ էպոսի՝ Մեծ Մհերը, մի ձեռքով բռնելով առյուծի վերին ծնոտը, մյուսով՝ ստորինը, նրան պատռելով բաժանել է երկու մասի՝ «ձևել է»։ Այստեղից էլ ստացել է իր մականունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nowak, Ronald M. (1999). «Walker’s Mammals of the World. Baltimore: Johns Hopkins University Press». ISBN 0-8018-5789-9.(անգլ.)