Բահամյան Կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բահամներից)
Jump to navigation Jump to search
Բահամյան Կղզիներ
Բահամների դրոշ Զինանշան
Flag of the Bahamas.svg
Coat of arms of the Bahamas.svg
Bahamas in its region.svg
Կարգավիճակհամագործակցության թագավորություն, ինքնիշխան պետություն, պետություն արշիպելագ, երկիր և վարչատարածքային միավոր
Ներառում էAcklins?, Berry Islands?, Bimini?, Black Point?, Cat Island?, Central Abaco?, Central Andros?, Central Eleuthera?, Freeport?, Crooked Island?, East Grand Bahama?, Exuma?, Grand Cay?, Harbour Island?, Hope Town?, Inagua?, Long Island?, Mangrove Cay?, Mayaguana?, Moore's Island?, North Abaco?, North Andros?, North Eleuthera?, Ragged Island?, Rum Cay?, San Salvador Island?, South Abaco?, South Andros?, South Eleuthera?, Spanish Wells?, West Grand Bahama? և New Providence?
Պետական լեզուանգլերեն
ՄայրաքաղաքՆասաու
Օրենսդիր մարմինParliament of The Bahamas?
Երկրի ղեկավարԵղիսաբեթ II
Կառավարության ղեկավարHubert Minnis?
Ազգաբնակչություն377 374 մարդ (2013)[1]
ՀիմնՄեծ Բրիտանիայի օրհներգ
ԿարգախոսForward, Upward, Onward, Together և Напред, нагоре, нататък, заедно
Հիմնադրված է1973 թ.
ԱրժույթBahamian dollar?
Կենտրոնական բանկCentral Bank of The Bahamas?
Ժամային գոտիUTC−05:00
Հեռախոսային կոդ+1242
Ինտերնետ-դոմեն.bs
Կոորդինատներ: 23°42′ հս․ լ. 76°24′ ամ. ե. / 23.700° հս․. լ. 76.400° ավ. ե. / 23.700; 76.400
bahamas.com

Բահամյան Կղզիների Ընկերակցություն (անգլ.՝ Commonwealth of the Bahamas) կամ Բահամներ (անգլ.՝ Bahamas), պետություն, որը գտնվում է Վեստ Ինդիայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Զբաղեցնում է համանուն կղզեխմբի 700 կղզի և ավելի քան 2300 բուստային խութ ու ժայռ։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ 1500 կմ երկարությամբ՝ Ֆլորիդա թերակղզուց մինչև Կուբա և Հայիթի կղզիներ։ Առավել խոշոր կղզիներն են՝ Անդրոս (4,1 հզ. քկմ), Մեծ Աբակո (2 հզ. քկմ), Մեծ Բահամա (1,1 հզ. քկմ)։ Ուոտլինգա կղզին Նոր աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտնագործեց Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականի հոկտեմբերի 12-ին։

Ռելիեֆը ու կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիների մակերևույթը հարթ է, կլիման՝ խոնավ արևադարձային։ Գերակշռում են սավաննաներն ու թփուտները, տեղ-տեղ՝ թանկարժեք ծառատեսակներով մշտադալար անտառները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարից Բահամները Մեծ Բրիտանիայի գաղութն էր և անկախություն է ձեռք բերել 1973 թվականի հուլիսին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակեցված է 20 կղզի, բնակչության 85%-ը սևամորթներ և մուլատներ են։ Երկրի մայրաքաղաք Նասաուն գտնվում է Նյու Փրովիդենս կղզում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է (գլխավորապես՝ երկրագործությունը) և օտարերկրյա զբոսաշրջությունը։ Մշակում են մրգեր, բանջարեղեն, շաքարեղեգ։ Կան նավթավերամշակման, դեղագործական, սննդի (հյութերի, պահածոների, շաքարի) արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Bank databaseWB.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]