Սալվադոր
Սալվադոր (իսպ.՝ El Salvador), պետություն Կենտրոնական Ամերիկայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև եվրոպացիների հայտնվելը Սալվադորում բնակվել են հնդկացիներ, որոնք ստեղծել են ուրույն մշակույթ, զբաղվել երկրագործությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ Տարածքն ու գլխավոր քաղաքը կոչվել են Կուսկատլան։ 16-րդ դարի 20-ական թվականներին իսպանացիները գրավել են այդ տարածքը և անվանել Սալվադոր (նշանակում է «ազատագրող»)։
1560 թվականին Սալվադորը մտել է Գվատեմալայի, ապա՝ Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմի մեջ։ Անկախություն ձեռք է բերել 1841 թվականին։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. գլխավոր մշակաբույսերն են սրճենին ու բամբակենին։ Մշակում են նաև շաքարեղեգ, սորգո, ծխախոտ, կակաո։ Զարգացած է արդյունաբերության վերամշակող ճյուղը։ Կան սննդի, տեքստիլ, կաշվի, կոշիկի արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակիչների ավանդական զբաղմունքներից է ձկնորսությունը. որսում են հատկապես կարիտոս (ծովախեցգետին)։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի հիմնական բնակիչները սալվադորցիներն են՝ իսպանական գաղութարարների, հնդկացի բնիկների, որոշ չափով՝ սևամորթների խառնածիններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 62 // Constitution of El Salvador — 1983.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|