Նայիբ Բուկելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Նայիբ Բուկելե
իսպ.՝ Nayib Armando Bukele Ortez
Nayib Bukele - 2019 (48342383356) (cropped).jpg
Սալվադորի 46-րդ նախագահ
Կուսակցություն՝Farabundo Martí National Liberation Front?, Նոր Գաղափարներ և Grand Alliance for National Unity?
Նախորդող՝Սալվադոր Սանչես Սերեն
Ծննդյան օր՝ հուլիսի 24, 1981(1981-07-24)[1] (39 տարեկան)
Ծննդավայր՝Սան Սալվադոր, Սալվադոր[2]
Nayib Bukele signature.svg

Նայիբ Արմանդո Բուկելե Օրտես (իսպ.՝ Nayib Armando Bukele Ortez, հուլիսի 24, 1981(1981-07-24)[1], Սան Սալվադոր, Սալվադոր[2]), սալվադորցի պետական և քաղաքական գործիչ, գործարար, 2019 թվականի հունիսի 1-ից Սալվադորի նախագահը։ 2012 թվականին ընտրվել է Նուևո-Կուսկալթան մունիցիպալիտետի քաղաքապետ։ 2015 թվականին դարձել է Սան Սալվադորի քաղաքապետը։ Երկու ընտրարշավներում էլ ընտրվել է Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրման ճակատից[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայիբ Բուկելեն ծնվել է 1981 թվականի հուլիսի 24-ին Սան Սալվադորում։ Մայրն Օլգա Օրտեզ դե Բուկելեն է, հայրը՝ պաղեստինական ծագմամբ գործարար Արմանդո Բուկելե Կատանը, որը կրոնի և Սալվադորի քաղաքական կյանքում ազդեցիկ գործիչ է։ Մանկուց կարողություններ է դրսևորել ձեռնարկատիրության ոլորտում։ 18 տարեկանում նա արդեն ընկերության ղեկավար էր[4]։ Սովորել է Խոսե Սիմեոն Կանյասի անվան կենտրոնամերիկյան համալսարանի իրավաբանական բաժնում, սակայն որոշել է դադարեցնել իր բարձրագույն կրթությունը, որպեսզի նվիրվի ընտանեկան բիզնեսին։ Նա «Yamaha Motors El Salvador» ընկերության սեփականատերն է[5], որը Սալվադորում վաճառում և տարածում է Յամահա ընկերության ապրանքները[6]։ «OBERMET, S.A. DE C.V» ընկերության տնօրենն է և նախագահը[7]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 11-ին Ֆարաբունդո Մարտիի անվան ազգային ազատագրման ճակատի (FMLN) կոալիցիայից Նայիբ Բուկելեն ընտրվել Է Լա Լիբերտադ դեպարտամենտի Նուևո-Կուսկատլան մունիցիպալիտետի քաղաքապետ՝ առաջ անցնելով Ազգայնական հանրապետական դաշնակցության (ARENA) թեկնածուից[8]։

2015 թվականի մունիցիպալ ընտրություններում Բուկելեն, ներկայացնելով «FMLN» և «PSP» կոալիցիան, հաղթանակ է տարել և դարձել երկրի մայրաքաղաք Սան Սալվադորի քաղաքապետ՝ առաջ անցնելով Ազգայնական հանրապետական դաշնակցության թեկնածուին, որը նախորդող 6 տարիների ընթացքում ղեկավարել է քաղաքը[9]։

Սակայն 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Նայիբ Բուկելեն, մեղադրվելով կուսակցության բարոյագիտական դատարանի կողմից, հեռացվել է կուսակցությունից՝ ներքին տարանջատումը խթանելու և կուսակցության դեմ ուղղված զրպարտչական հայտարարությունների համար[10][11][12]։

Նախագահական ընտրարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

«FMLN»-ից հեռանալուց հետո 2019 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նրա մտադրությունը հակվել է մասնակցել որպես անկախ թեկնածու, որը մերժում է երկրի քաղաքական համակարգը[13]։ Նա իրեն քաղաքական կուսակցության վերածելու նպատակով սկսել է «Նոր գաղափարներ» շարժումը, որով կարող էր իր թեկնածությունը քվեարկության դնել ընտրություններում[14]:

Նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարությունից հետո նա ճնշման է ենթարկվել ինչպես «FMLN»-ի ձախ, այնպես էլ Ազգայնական հանրապետական դաշնակցության աջ թևի կողմից։ Երկրի երկու հիմնական կուսակցություններն էլ արգելափակել են սեփական կուսակցություն հիմնելու կամ որևէ այլ կուսակցությունից առաջադրվելու նրա բոլոր փորձերը։ Ի վերջո, իր հետ վերցնելով «FMLN»-ի ակտիվների մի մասին՝ նա միացել է վերջինիս վերջին դաշնակից Ազգային միասնության լայն դաշինքի (GANA) Կենտրոնական աջ կուսակցությանը։ Ոմանք Բուկելեի այս երկդիմի որոշումը դիտարկել են որպես դավաճանություն նրա առաջադեմ իդեալներին։ Նրա նախընտրական ընտրարշավը պնդել է, որ գոյություն ունեցող կուսակցությանը միանալը նախագահական ընտրարշավ անցկացնելու համար միակ մնացած տարբերակն էր։ 2019 թվականի փետրվարի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին Նայիբ Բուկելեն հաղթանակ է տարել[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://cnnespanol.cnn.com/2019/01/22/quien-es-nayib-bukele-el-candidato-presidencial-lider-en-la-contienda-de-el-salvador/
  3. «Biografía»։ Nayib Bukele։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2019-01-18 
  4. «http://www.contrapunto.com.sv/nacionales/politica/nayib-bukele-el-capitalista-mas-popular-de-la-izquierda-salvadorena»։ Contrapunto.com.sv։ Վերցված է 2018-10-15 
  5. Labrador Gabriel (օգոստոսի 20, 2014)։ «El FMLN abre la puerta grande a Nayib Bukele»։ El Faro։ Վերցված է հուլիսի 26, 2017 
  6. «Yamaha Motor El Salvador»։ Yamaha Motors El Salvador։ հուլիսի 26, 2017։ Վերցված է հուլիսի 26, 2017 
  7. http://www.cnr.gob.sv/documentos/rc/enero_febrero_2011/Nombramientos_y_credenciales.pdf
  8. «Elecciones El Salvador 2012 - Concejos Municipales - LA LIBERTAD - NUEVO CUSCATLAN»։ www.tse.gob.sv։ Վերցված է հոկտեմբերի 15, 2018 
  9. «Resultados de Concejos Municipales - TSE»։ tse.gob.sv։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին 
  10. «FMLN expulsa a Bukele del partido»։ El Diario de Hoy։ Վերցված է հոկտեմբերի 11, 2017 
  11. «Nayib Bukele, expulsado del FMLN por estas razones»։ La Prensa Gráfica։ Վերցված է հոկտեմբերի 11, 2017 
  12. Rauda Zablah, Arauz, and Valencia Nelson, Sergio, and Roberto (հոկտեմբերի 7, 2017)։ «Medas-sólo-por-interés-electorero".htm»։ El Faro (digital newspaper) 
  13. «El Salvador’s New Savior - Upside Down World»։ Upside Down World (en-US)։ 2017-11-20։ Վերցված է 2017-12-10 
  14. «El futuro de Nuevas Ideas y situación de la Alcaldía»։ Nayib Bukele։ 2018-05-14։ Վերցված է 2018-05-15 
  15. El Salvador: anti-corruption candidate Nayib Bukele wins presidential election