Միաստվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միաստվածություն կամ մոնոթեիզմը (հունարեն՝ μόνος - միակ և θεός - Աստված բառերից), Աստվածաբանության մեջ այն հավատքն է, որ միայն մեկ աստված գոյություն ունի[1]։ Միաստվածության հասկացությունը գերակշռվում է Աստված հասկացության հետ Աբրահամական կրոններում, ինչպես հուդայականությունում, քրիստոնեությունում, և իսլամում, և պլատոնական Աստված հասկացության հետ, ինչպես ներկայացրել է կեղծ-Դիոնեսիոս Արեոպագացին։ Հինդուիզմի որոշ տեսակներն էլ կրոնի այս տեսակից են օգտվում։

Միաստվածության հասկացությունը մեծ մասամբ բազմաստվածության և համայնաստվածության կրոնների հետ հակադրվելիս է բացատրվել, և եզրածածկ միացում ունի ուրիշ միասնական հասկացությունների, ինչպես միարմատության հետ։

Մինչ միաստվածությունը իր ներքո կրոնների ինքնանկարագրությունն է, նման ինքնանկարագրություն գոյություն չունի բազմաստված կրոնների համար՝ միաստվածությունը իրեն հաստատում է բազմաստվածության հակառակելով, սակայն բազմաստվածությունը նույն վիճական գործիքից չի օգտվում, քանի որ լի աստվածներ պաշտելով հանդերձ պարունակում է երկնային միասնության հասկացություն[2]։

Իբր միաստված կրոնները նաև կարող են երկնային բազմության հասկացություններ ներառել։ Օրինակ՝ Երրորդության մեջ Աստված է մեկ է՝ երեք անձնական տարածություններում (Հայր, Որդի և Սուրբ Հոգի)։ Նաև, մեծ մասամբ քրիստոնեական եկեղեցիները ուսուցանում են, որ Հիսուսը Հիպոստատիկ միություներկու բնություն է (երկնային և մարդկային), ամեն մեկը այդ բնության լրիվ հատկանիշներով, առանց այդ հատկանիշների խառնում։ Այս տեսակետը բոլոր քրիստոնյաներ չեն կիսում, նշելիորեն՝ արևելյան ուղղափառությունարևելյան ուղղափառ եկեղեցիները։ Թեև քրիստոնեական աստվածաբանությունը պաշտամունքը վերապահում է Երկնայինի համար, Հիսուսի երկնային բնույթի և ոչ մայդկային բնույթի պաշտամունքի տարբերության հասկանալը կարող է դժվար լինել ոչ-քրիստոնյաների համար։ Կաթոլիկ եկեղեցու քրիստոնյաները ակնածում են սրբերին (ինչպես Մարիամին), որպես մարդիկ որոնք տեսարժան հատկանիշների տեր էին, ծայրահեղությամբ ապրեցին իրենց հավատքը Աստծուն, և շարունակելու են Սրբերի միջնորդումօգնել ուրիշների փրկության ընթացքում[3]։ Սակայն, Իսլամուն և Հուդայականությունում միաստվածության հասկացությունը շատ ավելի ուղղակի է, որտեղ Աստծու մեկ լինելը անառարկելի է և Աստծու բազմության համար ոչ մի տեղ չկա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “Monotheism”, Բրիտանիկայում, 15th ed. (1986), 8:266.
  2. Assman, Jan, Monotheism and Polytheism, Johnston, Sarah Iles-ի գրքում, Ancient Religions, էջ 17, The Belknap Press of Harvard University (2007), ISBN 978-0-674-02548-6
  3. The Orthodox Church. Ware, Timothy. Penguin Books, 1997. ISBN 0-14-014656-3