Հուդայականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մենորա
Մեծ Բելզ սինագոգը Երուսաղեմում
Թորայի ընթերցում
Պուրիմի փողոցային տեսարան Երուսաղեմում
Հրեաների աղոթքը Յոմ Քիփուր սինագոգում /նկարիչ՝ Մ. Գոտլիբ/

Հուդայականությունը (եբրայերեն יהודה - եհուդա բառից, որ հին հունարենում և լատիներենում դարձել է Judah հին հուն․՝ Ἰουδαϊσμός), հրեա ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է, որի հիմքն է Թորան ։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը, իսկ հետագայում՝ սկսած Երուսաղեմի երկրորդ տաճարի շրջանից հետո (Ք․ա․ 516-Ք․ա․70 թթ․) դա նաև հրեաների անվանումն է։ Հուդայականությունը երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Դասվում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի հուդայականությունից նաև քրիստոնեությունը և մուսուլմանությունը։

Հուդայականությունն ունի ավելի քան 3,000 տարվա պատմություն[1]: Որպես կրոն՝ կազմավորվել է Միջին արևելքում, բրոնզե դարի ժամանակներում[2]: Համարվում է միաստվածություն պաշտող ամենահին կրոններից մեկը[3]: Եբրաեցիներն ու իսրայելցիները Թանախի հին գրքերում, ինչպես, օրինակ, «Եսթերի գրքում», արդեն անվանվում են հրեաներ կամ «Իսրայելի զավակներ»:

Հուդայականության տեքստերը, ավանդույթներն ու արժեքները մեծ ազդեցություն են գործել Աբրահամյան հետագա կրոնների՝ ներառյալ քրիստոնեության, իսլամի, Բահայի հավատքի վրա: Հուդայականության շատ տեսակետներ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով ազդել են նաև Արևմուտքի աշխարհիկ կյանքի, բարոյականության, քաղաքացիական օրենսդրության, իրավական համակարգի վրա: Եբրայականությունը նույնքան կարևոր գործոն է եղել արևմտյան քաղաքակրթության զարգացման գործում, որքան հելլենիզը, իսկ հուդայականությունը՝ որոշակիորեն հիմք հանդիսանալով քրիստոնեության համար, դեռ վաղ քրիստոնեության ժամանակներից ազդել է արևմտյան իդեալների ու բարոյականության ձևավորման վրա[4]

Հուդայականությունը տարանջատվում է զարգացման չորս շրջանների՝

  1. Տաճարական, որը կապված է Երուսաղեմի Տաճարի գոյության հետ՝ Ք․ա․ 10-6 դդ․
  2. Հելլենիստական, որն ընդգրկում է Ք․ա․ 6- Ք․հ․ 2-րդ դդ․
  3. Թալմուդյան կամ Րաբինական, որը տարածում է ստացել 2-րդ դարից մինչև 18-րդ դար
  4. Օրթոդոքս հրեաների շարժումը, որը սկիզբ է առել 1970-ական թթ․ ու գոյություն ունի առ այսօր և ամենատարածվածներից է ժամանակակից Իսրայելում։

Ժամանակակից հուդայականությունում չկա ոչ մեկը կամ ոչինչ, ով ունի հավատքի իշխանության, քարոզի և նմանատիպ իրավունքներ։ Հուդայականները իրավունքի կամ հավատքի աղբյուր (Հալախա) են համարում Սուրբ գրքերը։ Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ (գրավոր Թորա), Թալմուդ (Բանավոր Թորա)։ Հալախան կազմակերպում է հուդայականների կյանքի գրեթե բոլոր մասերը, ներառյալ ընտանեկան, քրեական, քաղաքացիական և այլն։

Հուդայականները էթնիկ խումբ են, ովքեր կա՛մ ծնվել են հրեա, կա՛մ ընդունել են հուդայականություն։ Այժմ աշխարհում կան մոտ 14․5 միլիոն հուդայական, որը համապատասխանում է Երկրի բնակչության 0․2 %-ին։ Նրանց 42 %-ն ապրում է Իսրայելում, 42 %-ն էլ ԱՄՆ-ում և Կանադայում։ Մնացածները հիմնականում ապրում են Եվրոպայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marc Lee Raphael, Judaism in America (Columbia University Press, 2003)
  • Avery-Peck, Alan, and Neusner, Jacob (eds.), The Blackwell reader in Judaism (Blackwell, 2001)
  • Cohn-Sherbok, Dan, Judaism: history, belief, and practice (Routledge, 2003)
  • Avery-Peck, Alan, and Neusner, Jacob (eds.), The Blackwell Companion to Judaism (Blackwell, 2003)
  • Boyarin, Daniel (1994). A Radical Jew: Paul and the Politics of Identity. Berkeley: University of California Press.
  • Max Weber, Ancient Judaism, Free Press, 1967, 0-02-934130-2.
  • Wayne Dosick, Living Judaism: The Complete Guide to Jewish Belief, Tradition and Practice.
  • Neil Gillman, Conservative Judaism: The New Century, Behrman House.
  • Jeffrey S. Gurock, American Jewish Orthodoxy in Historical Perspective. 1996, Ktav.
  • Julius Guttmann, trans. by David Silverman, Philosophies of Judaism. JPS. 1964
  • Barry W. Holtz, ed., Back to the Sources: Reading the Classic Jewish Texts. Summit Books.
  • Paul Johnson, A History of the Jews. HarperCollins, 1988
  • Jack Wertheime, A People Divided: Judaism in Contemporary America, Brandeis University Press, 1997.
  • Encyclopaedia Judaica, Keter Publishing, CD-ROM edition, 1997
  • Egon Mayer, Barry Kosmin and Ariela Keysar, "The American Jewish Identity Survey", a subset of The American Religious Identity Survey, City University of New York Graduate Center. An article on this survey is printed in The New York Jewish Week, 2 November 2001.
  • Lewis, Bernard (1984). The Jews of Islam. Princeton: Princeton University Press. 0-691-00807-8.
  • Lewis, Bernard (1999). Semites and Anti-Semites: An Inquiry into Conflict and Prejudice. W. W. Norton & Co. 0-393-31839-7.
  • Stillman, Norman (1979). The Jews of Arab Lands: A History and Source Book. Philadelphia: Jewish Publication Society of America. 0-8276-0198-0.
  • Day, John. Yahweh and the Gods and Goddesses of Canaan. Chippenham: Sheffield Academic Press, 2000.
  • Dever, William G. Did God Have a Wife?. Grand Rapids: Wm. B. Eerdmans Publishing Co., 2005.
  • Walsh, J. P. M. The Mighty from Their Thrones. Eugene: Wipf and Stock Publishers, 1987.
  • Finkelstein, Israel (1996). "Ethnicity and Origin of the Iron I Settlers in the Highlands of Canaan: Can the Real Israel Please Stand Up?" The Biblical Archaeologist, 59(4).
  • A. Khanbaghi. The Fire, the Star and the Cross: Minority Religions in Medieval and Early Modern Iran (IB Tauris, 2006).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David P Mindell (30 June 2009)։ The Evolving World։ Harvard University Press։ էջ 224։ ISBN 978-0-674-04108-0 
  2. «History of Judaism until 164 BCE»։ History of Judaism։ BBC 
  3. Religion: Three Religions, One God PBS
  4. Cambridge University Historical Series, An Essay on Western Civilization in Its Economic Aspects, p.40: Hebraism, like Hellenism, has been an all-important factor in the development of Western Civilization; Judaism, as the precursor of Christianity, has indirectly had had much to do with shaping the ideals and morality of western nations since the christian era.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

See also Torah database for links to more Judaism e-texts.

Wikimedia Torah study projects
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Տես Pentateuch

Text study projects at Wikisource. In many instances, the Hebrew versions of these projects are more fully developed than the English.