Ալիա (եզր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիա (այլ կիրառումներ)

Ալիա (եբր.՝ עלייה‎, «վերելք», «բարձրացում»), հրեաների հայրենադարձությունը Իսրայել, իսկ մինչև Իսրայելի պետության հիմնումը՝ Պաղեստին։ «Ալիան» սիոնականության հիմնական հասկացողություններից մեկն է, որը այժմ ֆիքսված է «Հայրենադարձության մասին» օրենքի մեջ։ Հակառակ գործընթացը՝ հրեաների արտագաղթը Իսրայելից և Պաղեստինից, կոչվում է յերիդա («անկում», «խոնարհում»)։

Ալիա կատարող հրեան եբրայեներով կոչվում է եբր.՝ עולה‎ «օլե» (իգական՝ «עולה» — «օլա», հոգնակի՝ «עולים» — «օլիմ», հոգնակի իգական՝ «עולות» — «օլոթ»)։ Այդ բառը հիմնականում օգտագործում են քիչ առաջ Իսրայել հայրենադարձված մարդու վերաբերյալ։

Իսրայելի հրեաների գերակշռող մեծամասնությունն այսօր կամ օլիմ է, կամ էլ ալիա կատարածների՝ 1-4-րդ սերնդի ժառանգներ։

Պաղեստինյան իրականությունը ավելի դաժան էր, քան դա կարող էին պատկերացնել Արևելյան Եվրոպայից և Ռուսաստանից եկած ներգաղթյալները. 19-րդ դարի կեսին Պաղեստինն ուներ համեմատաբար փոքր բնակչություն՝ մոտավորապես 400 000 մարդ, որոնցից հրեաները կազմում էին 6 000։ Միայն 1880-ական թվականներին նրանց թիվը սկսեց աճել գլխավորապես ներգաղթյալների հաշվին, հիմնականում դրանք հավատացյալ մարդիկ էին, որոնց նպատակն էր իրենց կյանքի վերջին օրերն անցկացնել և մահանալ սուրբ հողում։

Հրեաների ներգաղթը (եբր.՝ עליה‎՝ ալիա) դեպի Պաղեստին ընդունված է բաժանել հինգ փուլերի՝

  1. Առաջին գաղթ 1882-1903
  2. Երկրորդ գաղթ 1903-1914
  3. Երրորդ գաղթ 1919-1923
  4. Չորրորդ գաղթ 1924-1928
  5. Հինգերորդ գաղթ 1929-1939

Պաղեստինի հրեական բնակչությունը հիմնականում համալրվում էր ներգաղթի միջոցով։ Ներգաղթողները գոյատևում էին հիմնականում վարձու աշխատանքի հաշվին, նրանք բացասաբար էին վերաբերվում այն հրեա իդեալիստներին, ովքեր գալիս էին իրենց իսկ աշխատանքի հաշվին ազգային ոգին վերածնելու նպատակով։ Հատկապես ուշագրավ էր երկրորդ ալիան, այն ճակատագրական էր հրեա ժողովրդի համար, քանի որ նրանց թվում էին այն անձինք, ովքեր մեծ դեր խաղացին Իսրայել պետության ստեղծման գործում։ Այդ թվում էր նաև բեն Գուրիոնը, ով ծնվել է 1886 թվականին Ռուսական կայսրությունում գտնվող լեհական Պոլոնա քաղաքում։ Ժամանելով Պաղեստին՝ բեն Գուրիոնը իրականացրեց իր կյանքի երազանքը՝ վերջապես նա Էրեց-Իսրայելում էր՝ հրեական հողի վրա։ Երկրորդ ալիայի մասնակիցների ժամանումից հետո Պաղեստինում հաստատվում են ծանր պայմաններ (մասնավորապես հիվանդություններ) այդ էր պատճառը, որ նրանց գրեթե 80%-ը լքեց Պաղեստինը՝ չդիմանալով ծանր պայմաններին։ Սակայն դա պատճառ չհանդիսացավ, որ բեն Գուրիոնը լքի Պաղեստինը, ավելին, նա դառնում է սիոնիստական շարժման առաջնորդ։ Երկրորդ ալիան իր անջնջելի հետքը թողեց պաղեստինյան հիմնահարցի վրա՝ այն դնելով գործնական հողի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]