Սողոմոն գործողություն
Սողոմոն գործողություն מבצע שלמה | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Եթովպացի հրեաները իջնում են Բոինգից | |||||||||
|
Սողոմոն գործողություն (եբրայերեն՝ מבצע שלמה, Շլոմո), իսրայելական ռազմական ուժերի իրագործած՝ եթովպական հրեաներին Իսրայել տեղափոխելու ռազմական գործողություն։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին Իսրայելի գլխավոր ռաբին Իոսեֆը ընդունել է, որ բետա Իսրայել համայնքը հրեաներ են՝ հրեաների Դանա՝ անհետացած ճյուղի սերունդներ, և նրանք համապատասխանում են Գալախի պահանջներին։ 1977 թվականից վերսկսել է Եթովպիայի հրեաների ներգաղթը Իսրայել և տարեցտարի աճել է[1]։
թվական | մադիկ |
---|---|
1980 | 258 |
1981 | 647 |
1982 | 949 |
1983 | 2201 |
Եթովպիայի տնտեսական վիճակի վատթարացման պատճառի, երաշտի և տեղական բնակչության թշնամական վերաբերմունքի պատճառով բետա Իսրայել համայնքի գոյությունը վտանգվել է։ Իսրայելի կառավարությունը 1984 թվականի նոյեմբերին Մովսես գործողության արդյունքում մոտավորապես 14000 մարդ է տեղափոխել Իսրայել։ Տեղափոխման դժվարությունների պատճառով մոտ 4000 մարդ է մահացել։
Իսրայելի կառավարությունը հետագա տարիներին Եթովպիայի հրեաներին հայրենադարձելու նոր ջանքեր է գործադրել, և հետագա վեց տարիներին մարդկային նոր հոսքեր են գրանցվել[1]։
թվական | մադիկ |
---|---|
1985 | 1886 |
1986 | 236 |
1987 | 231 |
1988 | 595 |
1989 | 1448 |
1990 | 4121 |
Գործողությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Մենգիստու Հայլե Մարիամի ղեկավարած Եթովպիայի կառավարությունը Էրիթրեայի և Տիգրե գավառի ապստամբների հաջողությունների պատճառով անկման եզրին էր։ Իսրայելը և հրեական կազմակերպությունները մտահոգված էին եթովպացի հրեաների ճակատագրով և կազմակերպել են գործողություն, որի ժամանակ՝ 36 ժամվա ընթացքում, 14 325 մարդ տեղափոխվել է Իսրայել[2]։
Սողոմոն գործողության ընթացքում երկու անգամ ավելի մարդ է տեղափոխվել, քան Մովսես և Իեհոշուա գործողությունների ժամանակ, միասին վերցրած։ Այս գործողության ժամանակ մեկ օդանավով տեղափոխված մարդկանց քանակի համաշխարհային ռեկորդ է սահմանվել։ 1991 թվականի մայիսի 24-ին El Al օդային ընկերության Բոյինգ-747 օդանավը 1122 մարդ է տեղափոխել։ 1087-ը գրանցվել են, բայց տասնյակ երեխաները թաքնված են եղել մայրերի շորերի մեջ[3]։ Պլանավորված է եղել 760 մարդ վերցնել, բայց քանի որ ուղևորները թեթև են եղել, որոշել են նրանց քանակը ավելացնել[4]. Թռիչքի ընթացքում երկու երեխա է ծնվել[2]։ Ինքնաթիռը նախատեսված է եղել 480 ուղևորի համար։
Գործողության ժամանակ օգտագործվել են իսրայելական օդային ուժերի C-130 տեսակի 24 տրանսպորտային և El Al] ընկերության 10 օդանավ։ Ընդհանուր առմամբ կատարել են 41 թռիչք, որոնք կատարվել են կես ժամը մեկ։ Մոտ 1500 եթովպացի հրեաներ արգելափակված են եղել Գոնդար նահանգում և մնացել են Եթովպիայում։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագա տարիների Եթովպիայից Իսրայել ներգաղթի արդյունքում վերացել է Եթովպիայի բետա Իսրայել համայնքը։ 1990-1992 թվականներին նեգաղթել է 27803 մարդ, իսկ հետագա տարիների ներգաղթը շարունակվել է մինչև 1999 թվականը[1]։
թվական | մարդիկ |
---|---|
1993 | 862 |
1994 | 1192 |
1995 | 1312 |
1996 | 1361 |
1997 | 1677 |
1998 | 3105 |
1999 | 1883 |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Naomi Samuel (1999). The Moon is Bread. Gefen Publishing House. ISBN 965-229-212-5
- Shmuel Yilma (1996). From Falasha to Freedom: An Ethiopian Jew's Journey to Jerusalem. Gefen Publishing House. ISBN 965-229-169-2
- Alisa Poskanzer (2000). Ethiopian Exodus. Gefen Publishing House. ISBN 965-229-217-6
- Baruch Meiri (2001). The Dream Behind Bars: The Story of the Prisoners of Zion from Ethiopia. Gefen Publishing House. ISBN 965-229-221-4
- Stephen Spector (2005). Operation Solomon: The Daring Rescue of the Ethiopian Jews. Oxford University Press. ISBN 978-0-19-517782-4; reviewed by George Jochnowitz in the September/October 2005 issue of Midstream
- Ricki Rosen (2006). Transformations: From Ethiopia to Israel. ISBN 965-229-377-6
- Gad Shimron (2007). Mossad Exodus: The Daring Undercover Rescue of the Lost Jewish Tribe . Gefen Publishing House. ISBN 978-965-229-403-6
- Asher Naim (2003). "Saving the Lost Tribe: The Rescue and Redemption of the Ethiopian Jews" Ballantine Publishing Group. ISBN 0-345-45081-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Эфиопские евреи. История общины». КЕЭ, том 10, кол. 755–768. eleven.co. 2001. էջեր 755–768. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 2,0 2,1 Brinkley, Joel (1991 թ․ մայիսի 26). «Ethiopian Jews and Israelis Exult as Airlift Is Completed». The New York Times.
- ↑ Սողոմոն գործողություն
- ↑ Cf. Lungen, Paul. Canadian Jewish News, November 17, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jewish Agency for Israel The Jewish Agency has been responsible for the aliyah from around the world since 1948
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն գործողություն» հոդվածին։ |
|