Երկրորդ ալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկրորդ ալիյա, 1904-1914 թվականներին կատարված կարևոր հրեական ներգաղթ, որի ընթացքում մոտավորապես 40 հազար հրեա է տեղափոխվել է այդ ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Պաղեստինի տարածք, հիմնականում՝ Ռուսական կայսրությունից, իսկ ոմանք՝ Եմենից։ Այս ներգաղթի դրդապատճառներն էին Ռուսասկան կայսրության տարածքում տեղի ունեցող հակահրեական ջարդերը, որոնցից ամենահայտնին է 1903 թվականի Քիշնևի ջարդը։ Չնայած որ երկրորդ ալիյան մեծ դեր է խաղացել Պաղեստինում հրեական բնակչության հաստատման գործում, բայց Առաջին համաշխարհային պատերազմի սկսումից հետո եկածների կեսը արտագաղտել է ուրիշ երկրներ։

Երկրորդ ալիայի ներկայացուցիչների մեծամասնություն օրտոդոքսալ հուդայականներ էին, որոնք չէին կիսում սիոնականության սկզբունքները։ Միաժամանակ, այս ժամանակաշրջանի ներգաղթյալների շատերը հետաքրքրված էին սոցիալիստական գաղափարախոսությամբ, ինչը Պաղեստինում քաղաքական կուսակցությունների և բանվորական կազմակերպությունների ստեղծման դրդապատճառ է հանդիսացել։ Նրանց կարգախոսն էր՝ «Հրեական աշխատանքը հրեական հողին»։ 1909 թվականին նրանք հիմնել են առաջին կիբուցը՝ Դեգանիան, որը դարձել է կիբուցական շարժման սկիզբը, ինչպես նաև կազմավորել են ինքնապաշտպանության առաջին հրեական կազմակերպությունը՝ Հա-Շոմեր։ Հիմնված է եղել նաև Յաֆֆայի արվարձան Ահուզաթ-Բայիթը, որը ապագայում աճել է և դարձել ժամանակակից Թել Ավիվը։ Այս ժամանակահատվածում լայն տարածում է ստացել նաև վերակենդանացված եբրայերենը, որով սկսվել են թերթեր և տարբեր գրականություն տպագրվել։

Երկրորդ ալիյան համարյա վերջացել է այն ժամանակ, երբ սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]