Եմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եմենի Հանրապետություն
الجمهورِيّة اليَمَنيّة
Al-Jumhūriyyah al-Yamaniyyah
Եմեն դրոշ
Դրոշ
Եմեն զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"Allah, al-Watan, at-Thawra, al-Wehda"
"God, Nation, Revolution, Unity"
Ազգային օրհներգ՝
United Republic
Եմեն դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Սանաա
15.8°′N, 47.9°′E
Պետական լեզուներ Արաբերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհ
 -  Վարչապետ Ալի Մոհամեդ Մուջուր
Հիմնադրումը
 -  Միավորում Մայիսի 22 1990 
 -  Ջրային (%) աննշան
Բնակչություն
 -  Հուլիս 2005 նախահաշիվը 20,975,000  (51-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $19.480 միլիոն (110th)
 -  Մեկ շնչի հաշվով $900 (175-րդ)
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.492 (ցածր) (150th)
Դրամական միավոր Եմենի ռիալ $1 = 198.13 Ռիալ (YER)
Ժամային գոտի (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .ye
Հեռախոսային կոդ +967

Եմենը[1] (արաբ․՝ اليَمَن‎‎ AL-Yaman), պաշտոնապես Եմենի Հանրապետություն, Մերձավոր Արևելքի երկիր է, որը գտնվում է Արաբական թերակղզում Ասիայի հարավ-արևմուտքում։ Եմենը թերակղզու երկրորդ խոշորագույն պետությունն է 527,970 կմ2 տարածքով։ Եմենի արևմուտքում գտնվում է Կարմիր ծովը, հյուսիսում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավում՝ Ադենի ծոցը և Արաբական ծովը, արևելքում Օմանը։ Չնայած երկրի սահմանադրությամբ երկրի մայրաքաղաք է համարվում Սանաան, 2015 թվականի հեղափոխությունից հետո այն գտնվում է հեղափոխականների ձեռքում, որոշվեց մայրաքաղաքը տեղափոխել երկրի հարավում գտնվող Ադեն նավայանգիստ։ Եմենի տարածքը ներառում է մոտ 200 կղզի, որոնցից խոշորագունն է Սոկորտան։ Բնակչությունը մոտ 23.5 միլիոն մարդ է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն արաբերեն է․ հիմքում ընկած է տարածքի արաբերեն Ալ֊Յաման (բառացի՝ «աջ կողմում») անունը, որը հայտնի է հնուց, երբ Հյուսիսային Արաբիայի բնակիչների համար նշանակում էր իրենից աջ ընկած երկիր (եթե դեմքով կանգնենք դեպի արևածագը, Եմենը կլինի աջ կողմում․ կար նաև Աշ֊Շամ, որը Սիրիան էր)։

Հնում Եմենին էր վերագրվում Արաբական թերակղզու գրեթե ամբողջ տարածքը՝ Աքաբայի ծոցից (արևմուտքում) մինչև Եփրատ գետի ստորին հոսանքը (արևելքում)։ Այս տարածքը անտիկ դարաշրջանի աշխարհագրագետները անվանել են Arabia Felix «Երջանիկ Արաբիա»․ նրանց մոտ Արաբիայի ծայր հարավ֊արևմուտքում գտնվող «անուշահոտությունների երկրի» առասպելական հարստությունների մասին պատկերացումը, հավանաբար, զուգակցվում էր արաբերեն յաման բառի երկրորդ՝ «երջանիկ» իմաստի հետ։

Հին Հարավային Արաբիայի բնակիչներն իրենք Եմենը (ավելի ճիշտ՝ Յամանատ) էին անվանում Ադենի ծոցի առափնյա այն մարզը, ուր, ըստ երևույթին, գտնվում էին զմուռս տվող արևադարձային ծառերի պլանտացիաները։

6֊րդ դարում իսլամի երևան գալուց և Մեքքան մուսուլմանների կրոնական կենտրոն դառնալուց հետո, սկսեցին ընդունել, որ Եմենի հյուսիսային սահմանն անցնում է Կարմիր ծովից մինչև Պարսից ծոց՝ Մեքքայից հարավ։[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական գաղութարարների դեմ երկարատև զինված պայքարի շնորհիվ Եմենի հարավում ստեղծվեց անկախ պետություն՝ Հարավային Եմենի ժողովրդական Հանրապետություն անունով։ Հանրապետության հռչակմամբ կառավարող կազմակերպություն դարձավ Ազգային ճակատը (Աճ), որը նշեց երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ 1969-ին իր կազմից և կառավարությունից հեռացրեց չափավոր թնի ներկայացուցիչներին։ Ստեղծվեց նախագահական խորհուրդ։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եմենը ևանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1970-ին։ Պետության ղեկավարի ֆունկցիան 1969-ից իրականացնում է նախագահական խորհուրդը, անդամներին ընտրում է Բարձրագույն ժողովրդական խորհուրդը՝ պետական իշխանության բարձրագույն մարմինը։ Բարձրագույն գործադիր մարմինը նախարարների խորհուրդն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում և կենտրոնական շրջաններում գերակշռում է լեռնային ռելիեֆը։ Լեռները հյուսիսում աստիճանաբար ցածրանում են դեպի Ռուբ Էլ-Խալի անապատը, ապա գրեթե ամենուրեք շեշտակի իջնում առափնյա հարթավայրը։ Կան մարմարի, կրաքարի, աղի հանքավայրեր։ Կատարվում են նավթի որոնումներ։ Կլիման արևադարձային է, չոր; Տարեկան տեղումները Ադենում՝ 40 մմ, լեռներում՝ մինչև 700 մմ․ Ծովափին հունվարի միջին ջերմաստիճանը 25°C է, հունիսինը՝ 32°C։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ մեծ մասը արաբներ են։ Քաղաքներում ապրում են նաև Հնդկաստանից և Պակիստանից գաղթածներ և սոմալացիներ։ Բնակչության խտությունը 1 կմ2 վրա՝ 5 մարդ։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, կրոնը՝ իսլամը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եմենը ագրարային երկիր է։ Մինչև անկախությունը երկրի տնտեսությունը հիմնված էր վերաարտահանության գործառնությունների, անգլիական ռազմածովային բազայի, Ադեն նավահանգստի, օտարերկրյա զբոսաշրջիկների, ծովայինների սպասարկման վրա։ Անկախությունից հետո ընդունվեց ագրարային ռեֆորմի մասին օրենք։ Կազմակերպվեցին գյուղատնտեսական կոոպերատիվներ։ Ստեղծվեց պետական սեկտոր։ Ազգայնացվեցին օտարերկրյա բանկերը, Ադեն նավահանգստի սպասարկման ընկերությունը, արդյունաբերական ձեռնարկությունները, աղի արդյունահանումը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության համախառն արտադրանքի 90%-ն ստացվում է նավթավերամշակումից։ Կա էլեկտրաէներգետիկայի, թեթև և սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, նավանորոգման գործարան, աղի հանույթ։ Գերակշռում են մանր ձեռնարկությունները։ Ամենախոշորը նավթավերամշակման գործարանն է (Ադենում), որը պատկանում է անգլիական ընկերությանը և աշխատում է բերովի ևումքով։ Ծովային գլխավոր ևավահանգիստը Ադենն Է։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունը Եմենի տնտեսության կարևոր ճյուղն է։ Մշակմաև համար պիտաևի հողերը կազմում եև տարածքի 1,8%-ը։ Աճում է բամբակ, սուրճ, կորեկ, սորգո, ցորեն, գարի, քունջութ, ծխախոտ, բանջարեղեն, մրգեր, փյունիկյան և կոկոսյան արմավենի։ Էական դեր է խաղում անասնապահությունը, զարգացած է ձկնորսությունը։

Առևտրաշրջանառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանում է նավթամթերք, բամբակի հումք, սուրճ, մորթի, կաշի, ծխախոտ, ձուկ, աղ։ Ներմուծում է պարենային ապրանքներ, նավթահումք, մեքենաներ, սարքավորումներ։ Առնտրական կապեր ունի Չինաստանի, ԱՄԷ-ի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ[3]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եմենի մայրաքաղաք Սաանան տնտեսական և մշակութային կենտրոն է, հին թաղամասերի կողքին ստեղծվում են ժամանակակից կառույցներով նորերը, որոնք, սակայն, պահպանում են ավանդական ճարտարապետական տարրերը։

Լուսավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողկրթության համակարգի մեջ մտնում են անվճար տարրական (4 տարի), ոչ լրիվ միջնակարգ (3 տարի) և լրիվ միջնակարգ (3 տարի) պետական դպրոցները։ Ադենում կա տեխնիկական ուսումնարան։ 1970-ին Ադենում բացվել է առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բարձրագույն քոլեջը բնական գիտությունների և բանասիրական ֆակուլտետներով։ Խոշոր գրադարանը Ադենի քաղաքապետարանինն է՜․ Ադենն ունի հնագիտական 2 թանգարան։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եմենի տարածքում պաևպանվել են Կատաբան թագավորության Թիմնա մայրաքաղաքի (մ․ թ․ ա․ IX— I դդ․) ավերակները։ Գտնվել են այլ քաղաքների (մ․ թ․ ա․ V— մ․ թ, I դդ․) մնացորդներ, քարե և հում աղյուսե շինություններ։ Հայտնի են ժայռափոր դամբարաններ ու ջրամբարներ, այծերի, ուղտերի, հեծյալների բազմաթիվ ժայռապատկերներ։ Մեզ են հասել նաև բրոնզե հարթաքանդակներ և հելլեևիստական բնույթի արձաններ։ Քաղաքները, որոնք առայժմ պահպանում են իրենց հնադարյան տեսքը, պատկերացում եև տալիս միջնադարյան ճարտարապետության մասին։ Ադենի մոտ լեռնալանջերիև պահպանվել են XVII—XIX դդ․ ամրություններ։ Պաշտամունքային կառույցներից են մզկիթները, մինարեթները, «կուբբա»-ները։ ժամանակակից տեսք ունի քաղաք Ադենը (վարչական շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, 4—5 հարկանի բնակելի տներ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
  3. Եմենի Առևտրաշրջանառություն