Շրի Լանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

இலங்கை ஜனநாயக சமத்துவ குடியரசு
Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն
Շրի Լանկայի դրոշ
Դրոշ
Շրի Լանկայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Sri Lanka Matha
Շրի Լանկայի դիրքը
Շրի Լանկայի դիրքը
ՄայրաքաղաքՇրի Ջայավարդենեպուրա Կոտտե
6°54′N, 79°54′E
Ամենամեծ քաղաք Կոլոմբո
Պետական լեզուներ Սինհալերեն, Թամիլերեն
Կառավարում Դեմոկրատական սոցիալիստական հանրապետություն
 -  Նախագահ Մահինդա Ռաջապաքսա
 -  Վարչապետ Ռատնասիրի Վիկրեմանայակե
Անկախություն Միացյալ Թագավորությունից 
 -  Հայտարարում փետրվարի 4, 1948 
 -  Հանրապետություն մայիսի 22, 1972 
 -  Ջրային (%) 4.4
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 20,277,597  (57-րդ)
 -  2001 մարդահամարը 18,732,255 
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $86.72 միլիարդ (61-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4.600 (111-րդ)
ՀՆԱ (անվանական) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $26,794 միլիարդ (78-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1.355 (117-րդ)
Ջինի (1999–00) 33,2 
ՄՆԶԻ (2004) 0,755 (93-րդ)
Արժույթ Շրի Լանկայի ռուփի (LKR)
Ժամային գոտի (ՀԿԺ+5:30)
Ազգային դոմեն .lk, .இலங்கை
Հեռախոսային կոդ +94

Շրի Լանկա (պաշտոնական անվանումը՝ Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն, մինչև 1972 թվականը կոչվել է Ցեյլոն), կղզային պետություն Ասիայում՝ Հնդկական օվկիանոսում։ Մայրաքաղաքն է Շրի Ջայավարդենեպուրակոտտե։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով։ Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում շատ են մարգարտաբեր փափկամարմինները։ Կղզու մեծ մասը դաշտավայրեր են, և միայն հարավը զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ է։ Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր։

Կղզին գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է։ Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղումներ են բերում։ Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում սավաննաներն ու հասարակածային մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Կան կապիկներ, փղեր, ընձառյուծներ, լեմուրներ, լուսաններ, կոկորդիլոսներ, շատ են թռչունները՝ սիրամարգ, ֆլամինգո, թութակներ, ու միջատները։ Գործում են մի քանի ազգային պարկեր ու խոշոր բուսաբանական այգի։

Կղզու բնակչության 70 %-ը սինհալներ են, 20-%ը՝ թամիլներ, կան նաև ցեյլոնյան մավրեր, բուրգերներ։ Խոշոր քաղաքներն են Կոլոմբոն, Ջաֆնան, Կանդին, Գալլեն։ Շրի Լանկան գյուղատնտեսական երկիր է. հիմնական ճյուղը թեյի մշակությունն է։ Թեյի արտադրությամբ և արտահանությամբ Շրի Լանկան զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում։ Մշակում են նաև կաուչուկատու բույսեր, կոկոսյան արմավենի, բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկ, համեմունքներ, արքայախնձոր, ադամաթուզ։ Ավանդական են նաև ձկնորսությունն ու մարգարիտի արդյունահանումը։

Արդյունաբերության մեջ գերակշռում են մանր արհեստագործական ձեռնարկությունները։ Շրի Լանկան աշխարհում առաջին տեղն է գրավում բարձրորակ գրաֆիտի հանույթով, կարևոր նշանակություն ունի նաև իլմենիտ, շափյուղա, ծովակն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանույթը։ Մշակող արդյունաբերության ավանդական ճյուղերն են թեյի, կաուչուկի վերամշակումը, կոպրայի (կոկոսապտղամիս) և կոկոսի յուղի արտադրությունը։

Բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում՝ հնդկեղեգից շինված և արմավենու տերևներով կամ բրնձի ծղոտով ծածկված խրճիթներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի Լանկան (մինչև 1972 թվականը՝ Ցեյլոն) պետություն է Ասիայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով։ Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում շատ են մարգարտաբեր փափկամարմինները։ Կղզու մեծ մասը դաշտավայրեր են, և միայն հարավը զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ է։ Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր։

Կղզին գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է։ Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղումներ են բերում։ Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում սավաննաներն ու հասարակածային մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Կան կապիկներ, փղեր, ընձառյուծներ, լեմուրներ, լուսաններ, կոկորդիլոսներ, շատ են թռչունները՝ սիրամարգ, ֆլամինգո, թութակներ, ու միջատները։ Գործում են մի քանի ազգային պարկեր ու խոշոր բուսաբանական այգի։

Դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում Հնդկաստանից Շրի Լանկա են գաղթել հնդկական ցեղեր, որոնք միաձուլվել են բնիկներին, և ձևավորվել է սինհալական ժողովուրդը։ 5-6-րդ դարերում կղզուն տիրելու համար պայքարել են սինհալները և Հարավային Հնդկաստանից Շրի Լանկա եկած թամիլները։ 15-րդ դարում կազմավորվել են 3 խոշոր պետություններ՝ սինհալական Կոտտե (արևմուտքում և հարավ-արևմուտքում), Կանդի (կենտրոնում) և թամիլական Ջաֆհա (հյուսիսում)։ 1521 թվականին երկիր են ներխուժել եվրոպացիները, որոնք 4 դար շարունակ տնօրինում էին Շրի Լանկայում, երկիրն ու կղզին անվանում Ցեյլոն։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1948 թվականին։ Սակայն Շրի Լանկայում սինհալա-թամիլական հակամարտությունը շարունակվել է մինչև 1995 թվական, երբ դադարեցվել է նրանց միջև զինված բախումն ու կնքվել հաշտության համաձայնագիր[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի Լանկան (մինչև 1972 թ.՝ Ցեյլոն) պետություն է Ասիայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով։ Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում շատ են մարգարտաբեր փափկամարմինները։ Կղզու մեծ մասը դաշտավայրեր են, և միայն հարավը զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ է։ Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման տրոպիկական է՝ մուսոնային սեզոններով։ Տեղումների գրեթե 95%-ը մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածին են բաժին հասնում և հիմնականում գիշերային ժամերին։ Մյուս ամիսների ընթացքում բավական չոր է եղանակը, այդ իսկ պատճառով նոյեմբերից մինչև ապրիլ Շրի Լանկայում հանգստանալու ամենաբարեհաջող ժամանակահատվածն է։ Օդի ջերմաստճանը գրեթե երբեք չի փոխվում և ամբողջ տարին 28-30 ºСէ, բացառությամբ լեռնային շրջանների, որտեղ ջերմաստճանն իջնում է մինչև +10 ºС։ Միջինում ջրի ջերմաստճանը 26 ºС է[3]։

Երկիրը գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է։ Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղումներ են բերում։ Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում սավաննաներն ու հասարակածային մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Կան կապիկներ, փղեր, ընձառյուծներ, լեմուրներ, լուսաններ, կոկորդիլոսներ, շատ են թռչունները՝ սիրամարգ, ֆլամինգո, թութակներ, ու միջատները։ Գործում են մի քանի ազգային պարկեր ու խոշոր բուսաբանական այգի[2]։

Պետական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի Լանկան՝ Դեմոկրատական սոցիալիստական հանրապետություն է։ Երկրի ղեկավարը նախագահն է, որը ընտրվում է 6 տարի ժամկետով՝ համընդհանուր քվեարկությամբ։ Նախագահն համարվում է կառավարության ղեկավարը և գլխավոր հրամանատարը։ Նախագահը պատասխանատու է խորհրդարանի առջև, նրան կարող են իմփիչմենտ հայտարարեն, եթե ապահովվի խորհրդարանի ձայների 2/3-ը և հաստատվի գերագույն դատարանի կողմից։ Նախագահը ձևավորում է կառավարությունը։ Նախագահի օգնականը վարչապետն է, իշխող կուսակցության ղեկավարը[2]։

Ժողվրդավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրը բաժանված է 9 մարզերի, որոնք էլ իրենց հերթին բաժանված են 25 շրջանների։

Մարզի անվանում Վարչական կենտրոն Տարածքը քառ. կմ Բնակչություն
Կենտրոնական մարզ Քանդի 5674 2 423 966
Արևելյան մարզ Տրինկոմալի 9951 1 310 000
Հյուսիս-կենտրոնական մարզ Անուրադհապուրա 10 714 1 104 664
Հյուսիսային մարզ Ջաֆֆանա 8882 1 040 963
Հյուսիսարևմտյան մարզ Կուրունեգալա 7812 2 169 892
Սաբարագամուվա մարզ Ռատնապուրա 4902 1 801 331
Հարավային մարզ Գալլե 5559 2 278 271
Ուվա մարզ Բադուլլա 8488 1 177 358
Արևմտյան մարզ Կոլոմբո 3709 5 381 197
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական մասը (70%-ը) դավանում են բուդդայականությունը՝ հիմնականում սինհալները։ Թամիլական բնակչության մեծ մասը դավանում է հինդուիզմ։ Իսլամ դավանում են մալայացիները և մավրերը (7%)։ Կղզում քրիստոնյա կաթոլիկները 7%-ն է, դրանք բյուրգերն են և սինհալական բնակչության մի մասը։ Վեդաները հետևում են պարզունակ կրոններին։ Շրի Լանկայի բնակչության մեջ չափազանց ամուր նստած է կրոնական դավանանքները և սնահավատությունը։ Շրի Լանկայում դեռևս գոյություն ունի կաստայական բաժանումները և ընդհանուր առմամբ հաշվվում է 20 կաստաներ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի Լանկան բազմազգ պետություն է։ Ընդհանուր բնակչությունը՝ 17.6 միլիոն մարդ է։ Բնակչության 74%-ը (11 միլիոն մարդ) սինհալներն են, ավելի քան 18%-ը (2.7 միլիոն մարդ) թամիլներ են։ Փոքր ազգերի և էթնիկ խմբերի միախառնումից առաջացել են մավրերը (1 միլիոն)՝ հնագույն արաբների և պարսիկ վաճառականների ժառանգները, բյուրգերները (44 հազար մարդ), որոնք առաջացել են մի կողմից հոլանդացիների և պորտուգալացիների, մյուս կողմից սինհալների և թամիլների խառնամուսնություններից։ Կղզում ապրող բնակչության 42 հազարն էլ մալայացիներ են։ Կղզու ներքին շրջանում՝ Նուվարա Էլիյա քաղաքի մոտակայքում պահպանվել են վեդաների խմբեր (մոտավորապես 850 մարդ)՝ կղզու հնագույն բնակչության ժառանգները[2]։

Տնտեսական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի-Լանկաի հիմնական տնտեսական ցուցանիշները պայմանավորված են թեյի արտադրությամբ /աշխարհի թեյի 10% արտադրող/, տեքստիլ արտադրությունը՝ 63%, մնացածը՝ թանկարժեք քարերի, ռետինի, ձկնեղենի և կոկոսի արտահանումն է։ Ներմուծում է նավթամթերք, արդյունաբերական արտադրանք, էլեկտրոնիկա, ՏՏ ոլորտի տարբեր ապրանքներ։ Հիմնական գնորդներ՝ ԱՄՆ 21,7 %, Մեծ Բրիտանիա 11,9 %, Հնդկաստան 6,8 %, Գերմանիա 5,1 %, Բելգիա 4,8 %։ Հիմնական մատակարարներն են՝ Հնդկաստան 21,2 %, Չինաստան 11,2 %, Իրան 7,9 %, Սինգապուր 7,7 %։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու ամենավառ տեսարժան վայրերից մեկը Սիգիրիա բերդն է։ Այն լիովին կարող է համարվել աշխարհի նոր հրաշալիքներից մեկը։ Այս միջնաբերդը գրավում է բոլոր նրանց, ովքեր այցելում են Շրի Լանկա։ Հրաշք-բերդը կառուցվել է 180-մետրանոց Առյուծի ժայռի վրա տասնհինգ դար առաջ։ Այստեղ՝ քարանձավների ներքին պատերին կարելի է տեսնել հայտնի փորագրություններ՝ արված բնական ներկով։ Սիգիրիի որմնանկարները հայտնի են ողջ աշխարհում։ Ակնառու օրինակներ են հնագույն սինգալյան գեղանկարները։ Կանդի քաղաքում ուշադրություն է գրավում Սինգալյան հնագույն պետական պալատը, ինչպես նաև՝ հայտնի Բուդդայի Ատամը տաճարը, որտեղ պահպանվում է համապատասխան սրբությունը։ Լեգենդի համաձայն՝ ատամը հայտնաբերվել է Հնդկաստանում՝ լոտոս ծաղկի վրա։

Որոշ ծեսեր, կապված Բուդդայի ատամի հետ, վերածվել են փառատոնների։ Այդպիսիներից է Էլասա Պերահերա երթը, որը կազմակերպվում է ամեն տարի օգոստոսին լիալուսնի օրը։ Մեծ ձգողական ուժ ունի նաև Անուրադհապուրան։ Այս քաղաքը թանգարան ու սրբավայր է ոչ միայն Շրի Լանկայի, այլև այլ քաղաքների բուդդիստների համար։ Անուրադհապուրայում պահպանվել են մեծ քանակությամբ պատմական հուշարձաններ։ Քաղաքի կենտրոնում կանգնեցված է շքեղ Ռուվանավելլին։ Մ.թ.ա. 2-րդ դարում կառուցված այս հուշարձանը համարվում է Շրի Լանկայի ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Նույնիսկ մեկ ամբողջ օրում հնարավոր չէ ամբողջապես շրջել բաց երկնքում գտնվող այս հետաքրքիր հուշարձանով։ Անուրադհապուրայից քիչ հեռու՝ Պոլոնարուվեում է գտնվում Սինհալի պետության վաղ ժամանակների մայրաքաղաքի ավերակները։ Այստեղ կարելի է տեսնել պալատի մնացորդները։ Առավել լավ պահպանվել է Վատադագե տաճարը։ Պոլոնարուվի հյուսիսային մասում է գտնվում այս շրջանի խոշորագույն ճարտարապետական համալիրը՝ ժայռերում քանդակված Բուդդայի երեք արձանները՝ տարբեր դիրքերով[2]։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած եվրոպական ուտեստների բազմազանությանը, ուտեստներն այնուամենայնիվ այստեղ կծու են։ Հյուրանոցներում ամենատարածված սննդի ձևը շվեդական սեղանն է։ Եթե տուրիստներին դուր չգա որևէ ուտեստ, ռեստորանում կարելի է ընդամենը մատուցողից այլ բան ուզել։ Սակայն եթե մատուցողն ասի, որ կերակուր կծու չէ, պետք է, ամեն դեպքում, փորձել մի փոքր։ Իսկ ահա «բոլորովին կծու չէ» արտահայտությունն իրականությանը շատ ավելի մոտ է։ Անփորձներին խորհուրդ է տրվում կծուն հագեցնել հացով ջրի փոխարեն։ Շրի Լանկայի խոհանոցը շատ մոտ է հնդկական խոհանոցին։ Գուցե սրա պատճառը նրա աշխարհագրական դիրքն է։ Ուտեստների մեջ օգտագործվում են նույն սննդամթերքները՝ ձուկ, արևադարձային մրգեր, շատ կանաչի և համեմունքներ։ Առօրյա ճաշացանկի հիմքում ընկած են բրինձը և կարին։ Կարին տեղացիների համար մեկ ուտեստ չէ. կարի ձկով, մսով, ծովամթերքով, թռչնամսով, բանջարեղենով և մրգերով։ Այս ամենին միավորում է մի յուրահատուկ համեմունքային համադրություն, որը կոչվում է կարի։ Այս խառնուրդը ուտեստներին տալիս է յուրահատուկ «վառող» համ։ Խորհուրդ չի տրվում չարաշահել տեղական խմիչքը։ Հիմնական խմիչքն է արակը (կոկոսի օղին)։ Այն նույնիսկ տեղացիները շատ չեն խմում, սակայն բազմազանության համար կարելի է համտեսել։ Տեղական արտադրության ջինն ու վիսկին առաջացնում են ուժեղ գլխացավ։ Մատչելի և համեղ են արևադարձային մրգերը՝ բանաններ (ավելի քան 200 տեսակ), ավոկադո, մանգո, պապայա, նարինջ և կոկոս։ Տան ճանապարհին կարելի է այցելել Կոլոմբո և գնել էկզոտիկ մրգեր։ Ցեյլոնում հատկապես լավն են արքայախնձորները։ Յուրահատուկ է նաև ցեյլոնյան թեյը[2]։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի Լանկայում չի կարելի այցելել վանքեր կարճ կիսաշրջազգեստով կամ շորտերով, ինչպես նաև բաց ուսերով կամ մեջքով։ Վանք մտնելիս պետք է հանել գլխարկը (եթե այն կա) և կոշիկները, իսկ քանի որ նման վայրերում մաքրությունն այնքան էլ պահպանված չէ, հարկ է առաջանում վերցնել հատուկ նասկիներ։ Չի կարելի առանց թույլտվության տեղի բնակիչներին կամ եկեղեցիները նկարել, ինչպես նաև արգելվում է մեջքով կանգնել Բուդդայի արձանին կամ նկարվել նրա կողքին։ Արգելված է նաև ցույց տալ որևէ ուղղություն ձեռքով կամ ձախ ձեռքով որևէ բան վերցնել։ Շատ կենդանիներ (օրինակ կովը) համարվում են սուրբ և չի կարելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Հանրագիտարան

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.encyclopedia.am Շրի Լանկա
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 www.travelnews.am Արխիվացված 2014-09-16 Wayback Machine Շրի Լանկա (Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն)
  3. gloriatravel.am Արխիվացված 2014-09-08 Wayback Machine Շրի Լանկայի կլիմա