5-րդ դար
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| I հազարամյակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 3-րդ դար — 4-րդ դար — 5-րդ դար — 6-րդ դար — 7-րդ դար | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5-րդ դար, 401 թվականից 500 թվականն ընկած մեկ հարյուրամյակ, և 1-ին հազարամյակի հինգերորդ դարը։ Նախորդել է 6-րդ դարին և հաջորդել 4-րդ դարին։
Համաշխարհային պատմության մեջ հանդիսանում է միջնադարյան առավել վաղ շրջանի՝ վաղ միջնադարի ընթացք։
- Հայկական այբուբենի ստեղծումը։
5–րդ դարը կոչվել է Ոսկեդար։ Այդ ժամանակահատվածում զարգացում է ապրում պատմագրությունը, փիլիսոփայությունը, թարգմանական և կրոնական գրականությունը, քերականությունը, ճարտախոսությունը և վարքագիտությունը։ Առաջին հերթին դա հայոց գրերի գյուտն էր՝ 405թ֊ին։ 5րդ դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Եղիշեի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու պատմությունները, Եզնիկ Կողբացու աստվածաբանափիլիսոփայական երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականության ընթացքի վրա։