Կամբոջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամբոջա
Կամբոջայի դրոշ Զինանշան
Flag of Cambodia.svg
Royal arms of Cambodia.svg
Cambodia on the globe (Asia centered).svg
Կարգավիճակինքնիշխան պետություն, երկիր, սահմանափակ միապետություն և realm?
Ներառում էBanteay Meanchey Province?, Battambang Province?, Kampong Cham Province?, Kampong Chhnang Province?, Kam?, Կամպոնգ Թհոմ, Kampot Province?, Kandal Province?, Koh Kong Province?, Kratié Province?, Mondulkiri Province?, Օդդարմեանթեյ, Preah Vihear Province?, Pursat Province?, Prey Veng Province?, Ratanakiri Province?, Siem Reap Province?, Stung Treng Province?, Svay Rieng Province?, Takéo Province?, Kep Province?, Pailin Province?, Պնոմպեն և Sihanoukville Province?
Պետական լեզուկհմերերեն
ՄայրաքաղաքՊնոմպեն
Պետական կարգսահմանափակ միապետություն
Օրենսդիր մարմինԿամբոջայի խորհրդարան
Երկրի ղեկավարՆորոդոմ Սիհամոնի
Կառավարության ղեկավարՀուն Սեն
Մակերես181,035 կմ²
Ազգաբնակչություն15.458.332
Կրոնբուդդայականություն
ՀիմնՆոկորիչ
Կարգախոսជាតិ សាសនា ព្រះមហាក្សត្រ
Հիմնադրված էնոյեմբերի 9, 1953 թ.
Արժույթռիել
Կենտրոնական բանկԿամբոջայի կենտրոնական բանկ
Ժամային գոտիUTC+7 և Asia/Phnom_Penh?[1]
Հեռախոսային կոդ+855
Ինտերնետ-դոմեն.kh
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,593[2]
tourismcambodia.com

Կամբոջա, պաշտոնապես հայտնի է որպես Կամբոջիայի թագավորություն։ Հնում հայտնի է եղել Քմերական կայսրություն անվամբ։

Պնոմպենը Կամբոջայի մայրաքաղաքն ու ամենանամեծ քաղաքն է։ Այն հանդիսանում է նաև մշակութային կենտրոնը։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզում, որը 4 կողմից շրջապատված է Կարդամոնյան, Դանգրեկ ցածրադիր լեռներով։ Տարածքը զբաղեցնում է 181,035 կմ²։ Հարևան երկրներն են՝ Թաիլանդը, Լաոսը, Վիետնամը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձհասարակածային մուսսոնային է. ամառը խոնավ ու շոգ է, ձմեռը՝ չոր։ Գետային ցանցը խիտ է, խոշոր գետը Մեկոնգն է։ Երկրի կենտրոնում մեծ ու խիստ ծանծաղ Սապ լիճն է։

Անձրևոտ ամառներին լճի ջուրը դուրս է հորդում ափերից և գրեթե ողողում հնդկեղեգից (բամբուկ) շինված գյուղական խրճիթները, թեև դրանք կառուցված են ցցագերանների վրա։ Տարվա այդ եղանակին տնից տուն հնարավոր է գնալ միայն նավակով։ Ջրով ողողվող վայրերում ցանում են երկար ցողուններ ունեցող լողացող բրինձ։

Աշնանը ջուրն այնքան է նվազում, որ հոսում է արդեն ոչ թե լճից դեպի Մեկոնգ գետը, այլ հակառակ ուղղությամբ՝ Մեկոնգից դեպի լիճ։ Տարածքը զբաղեցնում են թանկարժեք ծառատեսակներով անտառները, որոնք տալիս են վառելիք, շինանյութ, խեժ, լաք, փայտի յուղ, փայտի բամբակ և ուրիշ նյութեր։ Գյուղացիները հավաքում են շաքարի արմավենիների քաղցր հյութը։ Անտառներում հանդիպում են վայրի փղեր ու ցուլեր, ռնգեղջյուրներ ու վագրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբոջայի տարածքում առաջին հայտնի պետությունը Ֆունանն էր (1–6-րդ դարեր9-րդ դարում ձևավորվել է Կամբուջադեշա կայսրությունը, որը 11-րդ դարում դարձել է Հնդկաչինի խոշորագույն պետությունը։

19-րդ դարից Կամբոջան Ֆրանսիայի գաղութն էր։ 1953 թվականին նոյեմբերի 9-ին այն անկախություն ձեռք բերեց և վարում էր չեզոքության քաղաքականություն։ Սակայն Կամբոջայում նույնպես հրահրվեց պատերազմ, որն արդեն մոլեգնում էր նրան սահմանակից Հարավային Վիետնամում։ Ոտքի ելան հայրենասիրական ուժերը՝ պայքարելու իրենց երկրի անկախության համար, և 1975 թվականի գարնանը հասան լիակատար հաղթանակի, իսկ 1979 թվականին Կամբոջան հռչակվեց ժողովրդական հանրապետություն։

Կամբոջայի պատմության արյունոտ էջերից է 1976–1979 թվականներին՝ Պոլ Պոտի դաժան հալածանքի վարչակարգի օրոք, Կարմիր քմերների կազմակերպած ցեղասպանությունը, որին զոհ դարձավ 3 միլիոն մարդ։ Չոենգենկում՝ «Մահվան հովտում», որտեղ տեղի են ունեցել բռնությունները, կանգնեցված է հուշարձան՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 15 միլիոն է։ Մեծությամբ աշխարհում 69-րդն է։

Բնակչության 95%-ը դավանում են բուդդայականություն։

Երկրի հիմնական բնակիչները քմերներն են (85%), բնակվում են նաև վիետնամցիներ, չինացիներ, մալայացիներ, ֆրանսիացիներ և այլք։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Գլխավոր մշակաբույսը բրինձն է։ Մշակում են նաև եգիպտացորեն, բատատ, շաքարի ճակնդեղ, յամս, ծխախոտ, հեվեյա և այլն։

Անասուններին օգտագործում են իբրև քարշող ուժ։ Սապ լճում զբաղվում են ձկնորսությամբ։ Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և գյուղատնտեսական հումքի վերամշակող ճյուղերը։

Զարգացած են մետաքսագործությունը, փայտի, փղոսկրի և մետաղի փորագրությունը, նկարազարդ խեցեգործությունը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ է թատերական արվեստը, որն ունի 3 հիմնական տեսակներ՝ թագավորական բալետ, արվեստների և ժողովրդական թատրոններ։ Որպես սյուժե՝ ծառայում են հին լեգենդները և հեքիաթները, իսկ հիմնական դերերը կատարում են կանայք։

Կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգկոր Վատ

Երկրի հյուսիսում տարածված անտառներում պահպանվել են հնագույն շատ տաճարներ, որոնցից ամենահայտնին Սապ լճի հյուսիսում գտնվող Անգկոր Վատ տաճարների ու պալատների համալիրն է (9–13-րդ դարեր)՝ աստիճանական բուրգերի տեսքով բրահմայական և բուդդայական «տաճար-լեռների» բազմաթիվ համակառույցներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 210 CC BY-SA icon 80x15.png