Ընձառյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընձառյուծ
Ընձառյուծ
Ընձառյուծը ծառի վրա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Պանտերա
Տեսակ Ընձառյուծ
Ենթատեսակ
Լատիներեն անվանում
Panthera pardus
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը

Համարյա վտանգված

Status iucn3.1 NT.svg
Արեալ
պատկեր

  Նախկին տարածվածությունը

  Փխրուն պոպուլյացիաներ

  Հայտնի չէ

  Ներկա տարածվածությունը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183804
NCBI 9691
EOL 1270484


Ընձառյուծ, հովազ, ինձ, (լատ.՝ Panthere pardus), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։

Ստուգաբանություն և անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում կարծում էին որ ընձառյուծը հանդիսանում է առյուծի և Հովազ (առասպելական էակ)ի հիբրիդ։ Այս իր արտացոլումնէ գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ Leopard բառը ծագում է հին հունարեն λέων (leōn, առյուծ) և πάρδος (pardos, արու հովազ) բառերից։ Վերջինս հունարեն է մտել սանսկրիտից՝ pṛdāku («օձ, առյուձ, հովազ»): Տեսակի ներկայիս անվանումը (Panthere pardus) գալիս է հունարենից լատիներեն անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Վերջինս, ենթադրվում էր, ծագել էր παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։ Սակայն ավելի հավանական է, որ այն կապ ունի հնդիրականակ «պանդարաբ» բառի հետ, որը նշանակում է «սպիտակադեղնավուն, գունատ»[1][2]

Արտաքին հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը՝ մինչև 165 սմ, պոչինը՝ 75–110 սմ, քաշը՝ 60 կգ։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, կան նաև լրիվ սև մորթով հովազներ (հանդիպում է Ճավա կղզում)։ Ականջները կարճ են ու կլորավուն։ Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով։

Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։

Տարածված է Հարավային Ամերիկայի հյուսիսային կեսում և Ասիայի որոշ շրջաններում։ ՀՀ է անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։ Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով։ Ուժեղ և ճարպիկ կենդանի է, որսի վրա հարձակվում է գաղտագողի` դարանակալելով։ Ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս։ Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն։ Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս։ Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն։ Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի։

Տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզում։ Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից։

Գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ Հոլոցենից։ 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով։[3] Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատների։ Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի անտառ արգելոցում, որ գտնվում է Երևանից հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թ. հոկտեմբերից մինչև 2002 թ. հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել։[4] Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թ. օգոստոսից մինչև 2007 թ. ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։ Ներկայումս [5]

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monier-Williams Sir Monier. pṝdāku // A Sanskrit-English Dictionary. — Delhi: Banarsidass, 1976. — P. 647. — ISBN 0842602860.
  2. Online Etymology Dictionary. Douglas Harper. վերցված է օգոստոսի 24, 2011.
  3. Khorozyan, I. (2003) The Persian leopard in Armenia: research and conservation. Proceedings of Regional Scientific Conference “Wildlife Research and Conservation in South Caucasus”, 7–8 October 2003, Yerevan, Armenia: 161–163
  4. Khorozyan, I., Malkhasyan, A. (2002) Ecology of the leopard (Panthera pardus) in Khosrov Reserve, Armenia: implications for conservation. Scientific Reports of the Zoological Society “La Torbiera” 6: 1–41
  5. Khorozyan, I., Malkhazyan, A. G., Abramov, A. (2008) "Presence – absence surveys of prey and their use in predicting leopard (Panthera pardus) densities: a case study from Armenia." Integrative Zoology 2008, 3:322-332