Հովազներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովազներ
Jaguar sitting small.jpg
Յագուար
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում

Panthera Լորենզ Օկեն, 1816 թվական

Տեսակ
Wikispecies-logo.svg
Կարգաբանությունը
Վիկիցեղերում
Commons-logo.svg
Փնտրել պատկերներ
Վիքիպահեստում
Էգ և որձ առյուծներ
Ընձառյուծ
Վագր

Հովազներ (լատ.՝ Panthera, հին հուն․՝ πάνθηρ, παντός ամենա և θήρ կենդանի բառերից), կատվազգիների ընտանիքի խոշոր կենդանիների տեսակ, կազմված է ներկայումս գոյություն ունեցող չորս տեսակներից՝ վագր (լատ.՝ Panthera tigris), առյուծ (լատ.՝ Panthera leo), ընձառյուծ (լատ.՝ Panthera pardus) և յագուար (լատ.՝ Panthera onca), ինչպես նաև մի շարք բրածո տաքսոններից:

Ունեն կոկորդի հատուկ կառուցվածք, ինչը թույլ է տալիս մռնչալ: Ի տարբերություն այլ կատվազգիների, այս տեսակի ներկայացուցիչների ենթալեզվային ապարատն ամբողջովին ոսկրացած չէ, ոսկորներից մեկի փոխարեն ճկուն ջիլ է, ինչը թույլ է տալիս կոկորդին ուռչել: Բացի դրանից նրանց ձայնալարերն անջատ չեն և ձևավորում են խողովակային կառուցվածք, որը գործում է որպես շատ արդյունավետ ձայնային հարմարանք:

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովազների ընտանիքի տաքսոնամիայի վերաբերյալ ընթացել են բազմաթիվ վեճեր, իսկ նրա դասակարգումը վերանայվել է մի քանի անգամ: Այս դասը հավանաբար առաջացել է անհետացած կատվից՝ Panthera schaubi (Viretailurus schaubi), որին ևս երբեմն դիտարկում են որպես պումաների ցեղի վաղ ներկայացուցիչ: Պանտերաների ցեղը հավանաբար առաջացել է Ասիայում: Մեծ կատուների տարանջատումը (այդ թվում նաև հովազների գոյություն ունեցող տեսակների, ձյունահովազի, ծխագույն ընձառյուծի (Neofelis)) փոքր կատվազգիներից (ներառյալ բոլոր մյուս ժամանակակից կաուների տեսակները) կայացել է վեցից տաս միլիոն տարի առաջ[1]: Քարացած մնացորդների ուսումնասիրումը ցուց է տվել, որ հովազների ցեղը առաջացել է 2-ից 3,8 մլն տարի առաջ[2], իսկ ըստ ԴՆԹ հետազոտությունը, ոչ պակաս քան 16 մլն տարի առաջ[3]:

Մորֆոլոգիական և գենետիկական ուսումնասիրությունները ենթադրում են, որ վագրը՝ տիպի առաջին տեսակը, շեղվում է հիմնական գծից[4]: Ձյունահովազը առաջ մտնում էր հովազների տիպի մեջ, բայց վերջին մոլեկուլային հետազոտությունները առաջարկել են նրանց այս ցեղատեսակին դասելը հնարավոր համարել, բայց ասել են որ նրանք շատ նման են ընձառյուծներին[1][4][5]: Դրա համար էլ դասակարգման բազմաթիվ համակարգեր ձյունահովազին համարում են հովազների դասից, սակայն նման դասակարգման կամ նրաց որպես առանձին տեսակ դիտարկելու միասնական կարծիք չկա[1][4][5][6][7][8]:

Այս տեսակին է պատկանում նաև կատվազգի նախապատմական՝ անգլ.՝ Panthera gombaszogensis կենդանին, հավանաբար սերտորեն կապված ժամանակակից յագուարի հետ, որին հաճախ անվանում են եվրոպական յագուար: Այս տեսակը հայտնվել է մոտ 1,6 մլն տարի առաջ, ժամանակակից Իտալիայի տարածքում:

Մոխրագույն ընձառյուծների տեսակը սերտորեն կապված է հովազների հետ, բայց չի համարվում նրա մաս[1][5][8][9]:

Ներքևում ներկայացված է ֆիլոգենիայի սխեման ըստ Մազակի, Քրիստիանսենի և Կիտչեների[10].

Pantherinae

Neofelis


Panthera

Panthera uncia




Panthera palaeosinensis





Panthera onca




Panthera atrox




Panthera spelaea




Panthera leo



Panthera pardus








Panthera tigris



Panthera zdanskyi







Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դասի մեջ է մտնում ժամանակակից չորս տեսակ՝ վագր, առյուծ, ընձառյուծ, յագուար[11]: Որոշ հետազոտողներ հակված են այս դասին դասել նաև ձյունահովազին, բայց հետազոտողների մեծամասնությունը առանձնացնում է այն որպես ինքնուրույն տեսակ[12]:

Ինչպես նաև այս դասի են պատկանում որոշ մահացած բրածո տեսակներ, նրանցից որոշների վիճակը համարվում է անհայտ կամ վիճելի.

  • Panthera blytheae, ձյունահովազի նախապատմական բարեկամ
  • Panthera crassidens, հավանաբար նույնականացվում է կատվազգի այլ տաքսոնի հետ
  • Panthera palaeosinensis, հավանաբար վագրերի նախնին է
  • Panthera schaubi, հնարավոր է, որ այս ետսակը չի համարվում այս դասից, և ավելի նման է կուգուարին
  • Panthera schreuderi, հավանաբար եվրոպական յագուարի փոքր տեսակն է[13]
  • Panthera shawi, նախապատմական առյուծ
  • Panthera toscana, հավանաբար եվրոպական յագուարի փոքր տեսակն է
  • Panthera youngi, նախապատմական ընձառյուծ կատու
  • Panthera zdanskyi, վագրի նախապատմական բարեկամ

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դասի ներկայացուցիչները խոշոր և շատ խոշոր չափերի են: Այս դասին է պատկանում կատվազգիների ամենախոշոր ներկայացուցիչը՝ ամուրյան վագրը:

Իրանը ձգված է, երբեմն խիստ: Սրբոսկրային հատվածը բարձր չէ, իսկ մեջքի գիծը հետևից չի բարձրանում, ինչպես փոքր կատուներինն է, այլ գնում է ուղիղ: Ուսերի բարձրությունը (վզակոթի մետ, հետնաբաշ) ավելի բարձր է, քան սրբոսկրի մոտ, ընդ որում մեջքի գիծը հետևից մի փոքր կորացած է: Պոչի երկարությունը սովորաբար կազմում է մարմնի երկարության կեսի չափ, որոշ տեսակների մոտ նույնիսկ ավելի երկար է:

Գլուխը համեմատաբար խոշոր է, որոշակիորեն ձգված, երկարավուն երեսամասով: Ականջները փոքր են, կարճ, կլորավուն ծայրով, առանց ծայրի վրձնիկի: Արու առյուծները, ինչպես նաև այլ տեսակները հիմնականում ձմեռային մորթիով են: Աչքերը կլոր բիբերով են:

Երբեմն այտերի մազերը լինում են երկար և ձևավորում են այսպես ասած այտամորուք, արու առյուծների մարմնի առջևի մասում կա արտահայտված բաշ, իսկ պոչի ծայրն ունի երկար մազերից ձևավորված վրձնիկ:

Ոտքերը կարճ են և հաստ, ուժեղ, լայն թաթերով, հատկապես առջևինները: Ճիրանները մեծ են, սուր և կոր, ամբողջովին ներքաշող: Մատների ծայրերին՝ ճիրանների կեղքերին ունեն կաշվե դարսվածքներ, որոնք ամբողջությամբ ծածկում են ներքաշված ճիրանը:

Նրանք միագույն են կամ սև լայնակի գծերով կամ հիմնական բաց երանգի վրա սև բծերով՝ առանձին կամ վարդակաձև:

Ատամնային համակարգը ամբողջական է: Ատամները շատ ուժեղ են, ժանիքները համեմատաբար կարճ են, բայց ուժեղ, հիմնական լայն հատվածով:

Սեռական դիմորֆիզմը տեսակներից շատերի մետ արտահայտվում է արուների ավելի խոշոր լինելով: Առյուծների մոտ արուները առանձնանում են մարմնի առջևի հատվածում ձևավորված բաշով:

Շնորհիվ ենթալեզվային համակարգի հատուկ կառուցվածքի, կոկորդը ձայնալարերի հետ միասին առանձնանում են մեծ շարժողականությամբ, ինչն էլ ապահովում է բարձր և կոշտ մռնչյունը:

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դասի ներկայացուցիչները ակտիվ գիշատիչներ են, հիմնականում որսում են մեծ կաթնասուններ, գլխավորապես սմբակավորներ: Հաճախ որսը որսորդից չափերով ավելի մեծ է լինում, երբեմն մի քանի անգամ:

Որսում են թաքնված և դարանակալած (արահետներում, ջրելատեղերի մոտ): Որսը հիմնականում ուտում են փորի վրա պառկած, արմունկներով և էրիով (նախաբազուկ) հենվելով տվյալ սննդի վրա, որսից կտորները պոկում են գլխի դեպի վերև ձգումով:

Առավելապես ակտիվ են օրվա մութ ժամերին, չնայած հաճախ ակտիվ են նաև ցերեկը: Բացառությամբ առյուծի համարվում են միայնակ կենդանիներ: Առյուծները առանձնանում են նրանով, որ միշտ ապրում և որսում են փոքր խմբերով, այսպես կոչվող փրայդներով: Ապրում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային անտառներում, երբեմն նաև բաց լեռնային հատվածներում, եղեգնուտներում, առյուծները համարվում են նաև բաց տափաստանների, սավաննաների և կիսաանապատների բնակիչներ:

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դասի արեալը ներառում է Աֆրիկան, Եվրոպայի ծայր հարավ արևելքը, Ասիան բացի հյուսիսային հատվածից, Հարավային և Կենտրոնական Ամերիկան և Հյուսիսային Ամերիկայի ծայր հարավը:

Հիբրիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վագրառյուծ կամ տիգոն՝ արու վագրի և էգ առյուծի հիբրիդ
  • Լիգր՝ արու առյուծի և էգ վագրի հիբրիդ[14]
  • Լեոպոն՝ արու ընձառյուծի և էգ առյուծի հիբրիդ
  • Յագոպարդ՝ արու յագուարի և էգ ընձառյուծի հիբրիդ

Ինչպես նաև հայտնի է ընձառյուծի և պումաների հիբրիդը՝ Պումապարդ

Հովազների տարբեր ներկայացուցիչների հիբրիդներ
Liger couple 1.jpg
Tigon4.jpg
Pumapard-face.jpg
Էգ և արու լիգրեր Վագրառյուծ Պումապարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Johnson, W.E., Eizirik, E., Pecon-Slattery, J., Murphy, W.J., Antunes, A., Teeling, E. & O'Brien, S.J. (2006)։ «The Late Miocene radiation of modern Felidae: A genetic assessment.»։ Science 311 (5757): 73–77։ PMID 16400146։ doi:10.1126/science.1122277 
  2. Turner A (1987) New fossil carnivore remains from the Sterkfontein hominid site (Mammalia: Carnivora). Ann Transvall Mus 34:319-347
  3. «Предки леопардов оказались родом из Тибета»։ Лента.Ру։ 2013-11-13։ Վերցված է 2013-11-13 
  4. 4,0 4,1 4,2 Yu L & Zhang YP (2005)։ «Phylogenetic studies of pantherine cats (Felidae) based on multiple genes, with novel application of nuclear beta-fibrinogen intron 7 to carnivores»։ Molecular Phylogenetics and Evolution 35 (2): 483–495։ PMID 15804417։ doi:10.1016/j.ympev.2005.01.017 
  5. 5,0 5,1 5,2 Dianne N. Janczewski, William S. Modi, J. Claiborne Stephens, and Stephen J. O'Brien (1 July 1996)։ «Molecular Evolution of Mitochondrial 12S RNA and Cytochrome b Sequences in the Pantherine Lineage of Felidae»։ Molecular Biology and Evolution 12 (4): 690։ PMID 7544865։ Վերցված է 2006-08-06 
  6. Կաղապար:IUCN
  7. Felid Taxon Advisory Group: Alan H. Shoemaker (1996) Taxonomic and Legal Status of the Felidae
  8. 8,0 8,1 Johnson WE & Obrien SJ (1997)։ «Phylogenetic reconstruction of the Felidae using 16S rRNA and NADH-5 mitochondrial genes»։ Journal of Molecular Evolution 44: S98–S116։ PMID 9071018։ doi:10.1007/PL00000060 
  9. Yu L & Zhang YP (2005)։ «Phylogenetic studies of pantherine cats (Felidae) based on multiple genes, with novel application of nuclear beta-fibrinogen intron 7 to carnivores»։ Molecular Phylogenetics and Evolution 35 (2): 483–495։ PMID 15804417։ doi:10.1016/j.ympev.2005.01.017 
  10. Mazák Ji H., Christiansen Per, Kitchener Andrew C. (2011)։ «Oldest Known Pantherine Skull and Evolution of the Tiger»։ PLoS ONE 6 (10): e25483։ PMID 22016768։ doi:10.1371/journal.pone.0025483 
  11. Կաղապար:MSW3 Carnivora
  12. Johnson, W. E., Eizirik, E., Pecon-Slattery, J., Murphy, W. J., Antunes, A., Teeling, E. & O’Brien, S. J. (2006). «The Late Miocene radiation of modern Felidae: A genetic assessment.». Science 311 (5757): 73-77. doi:10.1126/science.1122277. PMID 16400146.
  13. O'Regan, H., Turner, A (2004)։ «Biostratigraphic and palaeoecological implications of new fossil felid material from the Plio-Pleistocene site of Tegelen, the Netherlands»։ Palaeontology 47 (5): 1181–1193։ doi:10.1111/j.0031-0239.2004.00400.x 
  14. Лигр — гибрид льва и тигра