Jump to content

Մեծ կատուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ կատուներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ենթակարգ Կատվանմաններ
Ընտանիք Կատվազգիներ
Ենթաընտանիք Մեծ կատուներ
Լատիներեն անվանում
Pantherinae Pocock, 1917
Ցեղեր
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 552364
NCBI 338153

Մեծ կատուներ (լատին․՝ Pantherinaeկատվազգիների ենթաընտանիք, որը միավորում է այս ընտանիքի առավել խոշոր ներկայացուցիչներին։ Մեծ կատուներին պատկանելու չափանիշը, սակայն, ոչ թե չափն է, այլ մորֆոլոգիական մանրամասները, օրինակ՝ կորճոսկրի կառուցվածքը։ Դրա պատճառով այնպիսի խոշոր տեսակները, ինչպիսիք են պուման և վագրակատուն, չեն պատկանում մեծ կատուների շարքին[1]։

Բոլոր խոշոր կատուները մորթու վրա բծեր ունեն, նույնիսկ եթե դրանք առաջին հայացքից տեսանելի չեն[2]։ Դրանք ակնհայտ են սովորական և ծխագույն ընձառյուծի, ձյունահովազի և յագուարի մոտ։ Վագրի գծերը մորթու վրա երկարավուն բծեր են։ Առյուծների մոտ բծերը սովորաբար առաջանում են մանկության տարիներին։

Առյուծի ձագ՝ թաթերի վրա թեթև բծերով

Մեծ կատուներն իրենց փոքր ազգականներից տարբերվում են կորճոսկրի կառուցվածքով։ Այն բաղկացած է փոքր ոսկորներից, որոնք ծառայում են կոկորդի լեզվական մկանների ամրացմանը։ Նախկինում այս հատկանիշը կապված էր մռնչալու ունակության հետ։ Այնուամենայնիվ, ավելի նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մռնչալը հիմնված է այլ անատոմիական առանձնահատկությունների վրա, առաջին հերթին կոկորդի հատուկ կառուցվածքի վրա։ Առյուծի, վագրի, ընձառյուծի և յագուարի մոտ այն բնութագրվում է շատ երկար ձայնալարերով և հաստ առաձգական հյուսվածքով, որը թույլ է տալիս մռնչալ։ Ձյունահովազը, ծխագույն ընձառյուծը և կատուների մյուս տեսակները նման հատկանիշներ չունեն և չեն կարող մռնչալ։

Ցեղեր և տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեջինալդ Իննես Պոուքոքն ի սկզբանե Pantherinae ընտանիքի մեջ ներառել է նաև Panthera և Uncia ցեղատեսակները[3], ժամանակակից դասակարգումը միավորել է Panthera և Uncia տեսակները Panthera տեսակի մեջ և առանձնացրել է Neofelis տեսակը, որը նույնպես մտնում է տաքսոնի մեջ[4]։ Ստորև բերվում են մեծ կատուների ենթաընտանիքին պատկանող ցեղատեսակների ամբողջական ցուցակը․[4]

Մեծ կատուներ (Pantherinae) ենթաընտանիք
Լուսանկարը Հայերեն անվանումը Լատինական անվանումը և տաքսոնի հեղինակը Տարածման արեալը և պահպանության կարգավիճակը (Բնության պահպանության միջազգային միություն) Ենթատեսակներ
Հովազների (Panthera) ցեղատեսակ
Էգ

Արու

Առյուծ Panthera leo Linnaeus 1758

Խոցելի տեսակ

Յագուար Panthera onca Linnaeus 1758 Խոցելի վիճակին մոտ տեսակ
Ընձառյուծ Panthera pardus Linnaeus 1758 Խոցելի տեսակ
Վագր Panthera tigris Linnaeus 1758 Վտանգված տեսակներ
Ձյունահովազ Panthera uncia Schreber 1775 Խոցելի տեսակ
Ծխագույն ընձառյուծ (Neofelis) ցեղատեսակ
Ծխագույն ընձառյուծ Neofelis nebulosa. Griff 1821 Խոցելի տեսակ
Բորնեյան ծխագույն ընձառյուծ Neofelis diardi Cuvier 1823 Խոցելի տեսակ

Կենդանաբանների միջև որոշակի բանավեճ կա այն մասին, թե արդյոք մարմարե կատուն (Pardofelis marmorata) պատկանում է մեծ կատուների ենթաընտանիքին։ Ըստ ավանդական տեսակետի՝ այն դասակարգվում է փոքր կատուների ենթաընտանիքին, սակայն կան առաջարկություններ մեծ կատուների հետ նրանց կապելու մասին։ Մոլեկուլային գենետիկական վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այն սերտորեն կապված է Catopum սեռի հետ, ինչի պատճառով նորագույն սիստեմատիկայի մասնագետներն այն կրկին դասում են փոքր կատուների ենթաընտանիքին։
Սև հովազները առանձին տեսակ չեն համարվում, այլ ընդամենը մելանիզմի (սև գունավորում) դրսևորում ընձառյուծների կամ յագուարների մոտ։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Биология, экология, геология». bio.niv.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  2. Аэлита 544. «Большие кошки от National Geographic | ФОТО НОВОСТИ» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Pocock R. I. The Classification of existing Felidae // The Annals and Magazine of Natural History : журнал. — 1917. — С. 329–350. — doi:10.1080/00222931709487018
  4. 4,0 4,1 Kitchener, A. C.; Breitenmoser-Würsten, C.; Eizirik, E.; Gentry, A.; Werdelin, L.; Wilting, A.; Yamaguchi, N.; Abramov, A. V.; Christiansen, P.; Driscoll, C.; Duckworth, J. W.; Johnson, W.; Luo, S.-J.; Meijaard, E.; O’Donoghue, P.; Sanderson, J.; Seymour, K.; Bruford, M.; Groves, C.; Hoffmann, M.; Nowell, K.; Timmons, Z.; Tobe, S. A revised taxonomy of the Felidae: The final report of the Cat Classification Task Force of the IUCN Cat Specialist Group // Cat News : журнал. — С. 64−75. Архивировано из первоисточника 17 հունվարի 2020.