Վագր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վագր (այլ կիրառումներ)
Վագր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Հովազներ ― Պանտերաներ
Տեսակ Վագր
Լատիներեն անվանում
Panthera tigris
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածությունը 1920―1950 թ.

  Տարածվածությունը 2019 թ.

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183805
NCBI 9694
EOL 328674

Վագրի պատկերով նամականիշ։ Ռուսաստան, 1993 թ.

Վագր (Լատիներեն՝ Panthera tigris), կատվազգի գիշատիչ։ Հանդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը՝ իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին։ Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ կամ ցեղատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 20-րդ դար 1940-թվականից 1960―1970 թվականներ, երկրորդ կեսի ժամանակաշրջանում։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը Բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–5 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագրը կատվազգիներից ամենախոշորն է, մյուս ենթատեսակների չափերն իրարից շատ են տարբերվում։ Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են։ Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը։ Ամուրյան, Չափահաս Արու Սիբիրյան վագրի մարմնի ստանդարտ միջին երկարությունն առանց պոչի կարող է հասնել 3 մետրից―3,2 մետրի (առանց պոչի երկարության չհաշված), բայց ամենահազվադեպ դեպքերում երբեմն կարող է հասնել մինչև 4 մետրի, իսկ միջին քաշը՝ 350―400 կիլոգրամ իսկ առանձին դեպքերում մինչև 500 կիլոգրամ։ Վագրի յուրահատուկ գունավորումն իրենից ներկայացնում է մուգ և կարմրանարնջագույն ուղղաձիգ շերտերի հաջորդականություն ամբողջ մարմնի վրա։ Փորի մասում դրանք վերանում են և դառնում սպիտակ։ Սովորաբար Բենգալյան,Սումատրյան, Հարավչինական և Հնդաչինական, մյուս 5 տեսակի վագրերի մազածածկը մի քիչ ավելի մուգ է քան Ամուրյանինը։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ժամանակ վագրերը տարածված են եղել ամբողջ Ասիա մայրցամաքում՝ Փոքր Ասիայից մինչև Ռուսաստանի արևելյան ափերը։ Վերջին հարյուր տարիների ընթացքում վագրերը կորցրել են իրենց պատմական տարածքների 90%-ը և վերացել են հարավարևմտյան և կենտրոնական Ասիայից, Ջավա և Բալի կղզիներից, հարավարևելյան և արևելյան Ասիայի տարածքների մեծ մասից։ Ներկայումս նրանք բնակվում են Սիբիրյան տայգաներից մինչև արևադարձային խոնավ անտառներ գտնվող տարածքներում, սավաննաներում։ Լեռնային վայրերում բարձրանում են մինչև 3000մ բարձրության վրա։ Վագրերի զբաղեցրած տարածքը կազմում է 1 184 911 կմ2[1]։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագրերը տարածքային կենդանիներ են, վարում են միայնակ կյանք և պաշտպանում են իրենց զբաղեցրած տարածքը, որը նշում են տարբեր եղանակներով։ Դրանցից մեկն անհատական հոտով նշելն է։ Արուները զավթում են տարածք որ իրենց գեները փոխանցեն հետագա սերունդներին, իսկ էգերին ավելի շատ հետաքրքրում է կերը տարածքի վրա։ Արուները տարածքը վարում են մինչև գա հաջորդ արոն և մարտահրավեր նետի տարածքի համար։ Տարածքին զավթելուց նոր արուն ջնջում է հնի սերունդը և շարունակում իրը։

Քանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում բնական միջավայրում ապրող վագրերի քանակը գնահատվում 3062-ից 3948 հատ։

Երկիրը Քանակը
{{{2}}} Բանգլադեշ 440
{{{2}}} Բութան 75
{{{2}}} Կամբոջա 20
{{{2}}} Չինաստան 45
{{{2}}} Հնդկաստան 1 706
Flag of Indonesia.svg Ինդոնեզիա 325
Flag of Laos.svg Լաոս 17
{{{2}}} Մալայզիա 500
{{{2}}} Մյանմա 85
{{{2}}} Նեպալ 155
{{{2}}} Հյուսիսային Կորեա n/a
Flag of Russia.svg Ռուսաստան 360
Flag of Thailand.svg Թաիլանդ 200
{{{2}}} Վիետնամ 20
Ամբողջը 3 948

Ժամանակին Հայկական լեռնաշխարհում տարածված է եղել Կասպյան (Թուրանյան կամ Անդրկովկասյան) վագրը, որն այժմ վերացված տեսակ է։

Վագրերի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sanderson, E., Forrest, J., Loucks, C., Ginsberg, J., Dinerstein, E., Seidensticker, J., Leimgruber, P., Songer, M., Heydlauff, A., O'Brien, T., Bryja, G., Klenzendorf, S., Wikramanayake, E. (2006). The Technical Assessment: Setting Priorities for the Conservation and Recovery of Wild Tigers: 2005–2015. WCS, WWF, Smithsonian, and NFWF-STF, New York and Washington, DC, USA.
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «վագր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։