Ամուրյան վագր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Սիբիրյան վագր Ամուրյան վագր
Berlin Tierpark Friedrichsfelde 12-2015 img23 Siberian tiger.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Պանտերաներ
Տեսակ Վագր
Լատիներեն անվանում
Panthera Tigris Altaica
Temminck, 1844
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 726472
NCBI 74533
EOL 1253183


Ամուրյան վագր (լատ.՝ Panthera Tigris Altaica) կատվազգիների ընտանիքի ամենամեծ, ամենածանրաքաշ և ամենախոշոր կատվազգին է։ Հանդիսանում են ամենամեծ, ամենածանրաքաշ և ամենախոշոր վայրի կատվազգի (վայրի կատու) գիշատիչները կատվազգիների ընտանիքի, նրանք (ամուրյան վագրերը ) ունեն 100%―անոց մեկ կենդանու գեներ, գենոտիպ, բջիջներ, քրոմոսոմներ, որոնք խառնուրդ չեն։ Համարվում է վագրերի փոքրաթիվ թվաքանակ ունեցող ենթատեսակ, միակ Ռուսաստանաբնակ վագրը, Ամենահյուսիսաբնակ վագրը։ Ներառված է Ռուսաստանի Կարմիր գրքում։

Նկարագիր―Արտաքին Բնութագիր, ֆիզիկական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արու Ամուրյան վագրի մարմնի ընդհանուր երկարությունը պոչով 3,6―5,8 մետր է, էգերը ավելի փոքր են։ Չափահաս արու Սիբիրյան վագրերի միջին Զանգվածը 320―380 կգ է։ Շատ մեծ և Ահռելի վիթխարի խոշորագույն չափերի Չափահաս կամ Տարեց Արու Սիբիրյան վագրերի միջին առավելագույն զանգվածը հասնում է մինչև 460―500 կիլոգրամ առանձին դեպքերում մինչև 530 կիլոգրամ։ Ամուրյան վագրի մորթին ավելի հաստ է և վառ գունավորմամբ, քան այն վագրերինը, որոնք ապրում են տաք վայրերում։ Ամռանը մորթու գույնը կարմրանարնջագույն է, իսկ ձմռանը՝ նարնջագույն, փորի հատվածը սպիտակ է։ Փորի մասում ունի 6―8 սմ հաստությամբ ճարպային շերտ, որը պաշտպանում է ցրտից։

Տարածումը և բնական միջավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավ-արևելյան Ռուսաստանում՝ Ամուր գետի շրջակայքում։ Ապրում են մշտադալար, արևադարձային անտառներում, բրձրահասակ խոտածածկ տարածքներում և այլուր։

Ամուրյան վագրը շատ ակտիվ է գիշերը։ Արուները վարում են միայնակ կյանք, հազվադեպ են հանդիպում խմբերով։ Սիրում են լողալ։

Մանր կենդանիներին նա սատկացնում է խեղդելով, իսկ խոշոր կենդանիներին սկզբում տապալում է գետնին, որից հետո միայն սպանում է՝ կոտրելով վզի ողերը։ Սովորաբար վագրն իր զոհին քարշ է տալիս ջրի մոտ, իսկ քնելուց առաջ թաքցնում է մնացորդները։ Վագրը ուտում է պառկած՝ թաթերով զոհին պահած։ Սննդակարգը հիմնականում բաղկացած է խոշոր և մանր եղջերավորներից, վարազներից և լուսաններից, չեն հրաժարվում նաև ձկներից, գորտերից, թռչուններից և մկներից։

Ամուրյան վագրի հղիությունը տևում է 120―200 օր, որից հետո ծնում է 2―5 ձագ,միջին հաշվով 3―4 ձագ, ամենաշատը կամ առավելագույնը երբեմն շատ քիչ դեպքերում 6―7 ձագ։ Նորածին Ձագերը ծնվելու պահին զանգվածը կշռում են, 1000―5000 գրամ, նորածին արուները միջինը 2000―3600 գրամ, նորածին էգերը նորածին արուների քաշի 50―75 տոկոսը ծնվելու պահին։ Աչքերը բացում են 6―8 օր հետո։ Հիմնականում մայրն է հոգ տանում ձագերի մասին՝ մինչև 4 տարի։ Կյանքի 5-6-րդ ամսում ձագերը մասնակցում են որսին, 3 ամսականում ձագ արու ամուրյան վագրերի քաշը կազմում 10―20 կգ է, 2 տարեկանում արու Հյուսիսային Ամուրյան վագրերի զանգվածը հասնում է 80―100 կիլոգրամ։ Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 3―5 տարում (3―5 տարեկանում), իսկ արուները՝ 4―5 տարեկանում։