Բենգալյան վագր
Բենգալյան վագր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Panthera tigris tigris, Panthera tigris bengalensis Linnaeus, 1758
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||
|
Բենգալյան վագր[1][2] (լատին․՝ Panthera tigris tigris[3]), կատվազգիների ընտանիքի կենդանի է։ Բենգալյան վագրը երկրորդ ամենամեծ կատվազգի տեսակն է և վագրերի ենթատեսակներից՝ ամենատարածվածը։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուների մարմնի ամենանվազագույն ու ամենափոքր երկարությունը պոչով 280 սմ է, Իսկ սովորական միջին չափի Արուների միջին երկարությունը 330 սմ է, մեծ չափի խոշոր արուների երկարությունը հասնում է մինչև 370 սմ։
Արու Բենգալյան վագրերի Միջին Զանգված 250 կգ—ից հասնում է 260 կգ։ Նեպալում Արու Բենգալյան վագրերի միջին քաշը կազմում 260—270 կգ, շատ խոշոր արուների զանգվածը 300—330 կգ, ամենաշատը առանձին դեպքերում 330—350 կգ։ Էգերը ավելի փոքր են։ Նրանց մարմնի երկարությունը 250—320 սմ, Նրանց միջին քաշը 170—180 կգ է, առավելագույնը 200—220 կգ, առանձին դեպքերում 220—230 կգ։ Արուների բարձրությունը հասնում 100—123 սմ-ի, էգերի բարձրությունը 84—106 սմ է հասնում։ Վագրերը շատ ուժեղ կենդանիներ են։ Նրանք ունեն կարճ և ամուր վիզ, առջևի լայն թաթեր և երկար ճանկեր։ Միսը ոսկորներից անջատելու համար նրանց լեզուն պատված է ամուր ելունդներով։
Մորթին սովորաբար դեղնավուն կամ բաց նարնջագույն երանգների է՝ շագանակագույն կամ մուգ սև գծերով։ Փորը սպիտակ է։ Գոյություն ունի նաև Բենգալյան վագրերի տեսակ, որի մորթին սպիտակ է՝ սև գծերով։ Այս տեսակները ալբինոսներ չեն, քանի որ նրանց աչքերը վարդագույնի փոխարեն կապույտ են։ Այս սպիտակ կենդանիները վայրի բնության մեջ հազվադեպ են հանդիպում։ Կենդանաբանական այգիներում նրանք ավելի տարածված են։
Տարածումը և բնական միջավայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենգալյան վագրերը համարվում են էնդեմիկ տեսակ Հնդկստանի համար։ Նրանց կարելի է հանդիպել նաև Բանգլադեշում, Նեպալում և Բութանում[4]։ Այս ենթատեսակի ընդհանուր գլխաքանակը 2500-ից պակաս է։ Հնդկական մայրցամաքում վագրերը բնակվում են արևադարձային և մերձարևադարձային անտառներում և մարգագետիններում։ Վագրի զբաղեցրած տարածքը կախված է նրա որսից և սեռից։ Էգ վագրերի զբացեցրած տարածքը 200-1000 ք. կմ-է, իսկ արու վագրերինը կարող է լինել դրանից 2-15 անգամ մեծ։ Վագրերը իրենց տարածքում հաճախ կարող են ունենալ մի քանի բնակատեղիներ՝ քարանձավերում կամ ընկած ծառերի տակ։
Վարքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վագրերը հաղորդակցվում են հոտով, տեսողական ազդակներով և ձայներով։ Հոտային ազդակները փոխանցվում սեկրեցիայի միջոցով, որը խառնվում է մեզի հետ և հայտնվում ծառերի, խոտերի և ժայռերի վրա։ Հոտային ազդակ բացահայտելիս վագրը սովորաբար փոխում է դեմքի արտահայտությունը՝ լեզուն բերանից դուրս է կախվում, իսկ քիթը կնճռոտվում է։ Ձայնային ազդակներն են մռնչոցը և ֆշշոցը։ Նրանց միջոցով կենդանին կարող է արտահայտել իր մտադրությունը, գերիշխանությունը կամ հնազանդությունը։ Բնության մեջ վագրը սովորաբար ապրում է 8-ից 10 տարի, սակայն որոշ դեպքերում նրանց կյանքը կարող է տևել ավելի քան 20 տարի։ Անազատության մեջ վագրերը սովորաբար ապրում են մինչև 18 տարի։
Սննդակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր վագր օրական մոտավորապես 20 կիլոգրամ մսի կարիք ունի։ Նրանց հիմնական զոհերը խոշոր կաթնասուններն են՝ այծեղջերուները և եղնիկները։ Վագրերի զոհ հանդիսացող կենդանիների բոլոր զգայանները հարմարեցված են թշնամու հարձակումը կանխելու համար։ Նրանք բոլորը գերազանց լսողություն և հոտառություն ունեն, ինչը նրանց թույլ է տալիս նախապես զգալ վտանգը և փախչել։ Այս պատճառով է, որ վագրը շատ հաճախ ստիպված է լինում կարճ ճանապարհներ գտնել զոհին հետապնդելիս և հանկարծակի հարձակվել՝ փախչող զոհին տապալելու համար։ Վագրերը նախընտրում են որսի դուրս գալ գիշերով՝ ավելի շատ օգտագործելով իրենց լսողությունը և տեսողությունը, քան՝ հոտառությունը։ Որսալիս վագրերը լուռ են, և ծածուկ մոտենում են իրենց զոհին՝ թաքնվելով բարձր աճող խոտերում։ Զոհին բավականաչափ մոտենալուց հետո նրանք կարողանում են կարճ տարածության մեջ մեծ արագություն հավաքել, մարմնի ծավալի շնորհիվ հավասարակշռությունից գցել զոհին և սպանել նրան՝ կծելով պարանոցը։ Հաջող իրականացված որսից հետո վագրերը հաճախ զոհի միսը ամբողջությամբ չեն ուտում։ Նրանք սովորաբար տեղափոխում և թաքցնում են այն և ուտում են մի քանի օրվա ընթացքում։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարգրերը միայնակ են ապրում։ Նրանք միանում են միայն զուգավորման համար։ Որոշ դեպքերում էլ արուները պայքարում են էգ կենդանու համար։ Վագրերի զուգավորման շրջանը տեղի է ունենում 9-ից 10 շաբաթը մեկ անգամ։ Հղիությունը տևում է 100 օր, որից հետո ծնվում են մինչև 6 ձագ։ Ծնելուց հետո մայրը չի հեռանում ձագերից։ 1-2 շաբաթվա ընթացքում փոքրիկ վագրերի աչքերը և ականջները բացվում են։ Ծնվելուց 2 ամիս անց ձագերը հետևում են իրենց մորը, իսկ 6 ամիս հետո՝ մասնակցում են որսին։ Երիտասարդ վագրերն իրենց մոր հետ են մնում 18 ամսից մինչև 3 տարի։ Սովորում են որսալ և սպանել զոհին։ Արուները հոգ չեն տանում իրենց ձագերի մասին։ Վագրերը սեռահասուն են դառնում 4 տարեկանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կաղապար:Книга:Редкие и исчезающие животные. Млекопитающие
- ↑ Фишер Д., Саймон Н., Винсент Д. Красная книга. Дикая природа в опасности / пер. с англ., под ред. А. Г. Банникова. — М.: Прогресс, 1976. — С. 112. — 478 с.
- ↑ Kitchener, A. C. A revised taxonomy of the Felidae: The final report of the Cat Classification Task Force of the IUCN Cat Specialist Group : [անգլ.] / Kitchener, A. C., Breitenmoser-Würsten, C., Eizirik, E. … [et al.] // Cat News. — 2017. — No. Special Issue 11. — P. 66–68.
- ↑ «Бенгальский тигр 🌟 Фото, описание, ареал, питание, враги ✔» (ռուսերեն). wildfauna.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենգալյան վագր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենգալյան վագր» հոդվածին։ |
|