Բանգլադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բանգլադեշ (այլ կիրառումներ)
Բանգլադեշի Ժողովրդային Հանրապետություն
গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ
Gônoprojatontri Bangladesh
Բանգլադեշի դրոշ
Դրոշ
Բանգլադեշի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
ոչ մի
Օրհներգ՝
Amar Shonar Bangla
Իմ ոստի Բենգալս

Բանգլադեշի դիրքը
Մայրաքաղաք Դակա
23°42′N, 90°22′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Բենգալի
Կառավարում Խորհրդայնական հանրապետություն
 -  Նախագահ Իաժուդին Ահմեդ
 -  Վարչապետ անորոշ
Անկախություն Պակիստանից 
 -  Հայտարաված մարտ 26 1971 
Տարածք
 -  Ընդհանուր 144,000 կմ²  (94-րդ)
 -  Ջրային (%) 7.0
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 150,448,339  (7-րդ)
 -  2001 մարդահամարը 129,247,233 
 -  Խտություն 1045 /կմ² (11-րդ)
2706 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $330.8 բիլիոն (31-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $2200 (138-րդ)
Ջինի (2000) 31.8 (միջին
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.530 (միջին) (137-րդ)
Դրամական միավոր Տակա (BDT)
Ժամային գոտի BDT (UTC+6)
 -  Ամռանը (DST)  (UTC+6)
Վերին մակարդակի ազգային դոմենն .bd
Հեռախոսային կոդ +880

Բանգլադեշ, պաշտոնական անվանում՝ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն (բենգալերեն՝ গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ), երկիր Հարավային Ասիայում։ Հյուսիսից, արևելքից ու արևմուտքից սահմանակցում է Հնդկաստանին, ծայր հարավ-արևելքում՝ Մյանմային. հարավում Հնդկական օվկիանոսն է։

Տեղակայված է Բենգալյան ծոցում, սահմանակցում է Հնդկաստանին և Մյանմարին և Նեպալից ու Բութանից տարանջատված է Սիլիգուրի միջանցքով[1]: Մոտ 170 միլիոն բնակչությամբ Բանգլադեշը յոթերորդն է աշխարհում բնակչության թվով և հինգերորդը Ասիայում և երրորդը` իսլամական երկրների մեջ: Երկրի պաշտոնական Բենգալերեն լեզուն յոթերորդ ամենաշատ խոսվող լեզուն է աշխարհում:

Ասիայի երեք խոշորագույն գետերը` Գանգեսը (տեղի ժողովուրդը անվանում է Պադմա), Բրահմապուտրան (տեղի ժողովուրդը անվանում է Ջամունա) և Մեգհնան հոսում են Բանգլադեշով` ձևավորելով Գանգեսի դելտան, որը ամենամեծն է աշխարհում[2]: Կենսաբազմազանությամբ հարուստ Բանգլադեշով հոսում է մոտ 700 գետ, որոնց մեծ մասը Սունդարբաններովներով, ձևավորելով աշխարհի ամենամեծ մանգրովների անտառները: Բանգադեշը աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է: Մայրաքաղաք Դաքքան և նավահանգստային Չիտտագոնգ քաղաքը խոշորագույնն են երկրում: Ազգաբնակչության մեծ մասը պատկանում է բենգալներ էթնիկ խմբին, մեծամասնությունը մուսուլման են, այնուհետև հինդու:

Մեծ Բենգալիան հայտնի էր հին հույների և Հռոմեացիների մոտ որպես «Գանգարիդայ»[3]: Դելտայի ժողովուրդները զարգացրել են սեփական լեզուն, այբուբենը, գրականությունը, երաժշտությունը և ճարտարապետությունը: Վաղ ասիական գրականության մեջ տարածքը նկարագրված է որպես ծովային տերություն[4]: Այն կարևոր նավահանգիստ է եղել պատմական Մետաքսե ճանապարհի համար: Բենգալիան դարձել է մուսուլմանական տերություն և չորս դար այստեղ իշխել են սուլթաննեը, ներառյալ Դելիի սուլթանությունը և Բենգալիայի սուլթանությունը: Դրանից հետո դարձել է Մոնղոլական կայսրության մաս: Բրիտանացիները գաղութականացրեցին Բանգլադեշը 18-րդ դարի վերջին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Pearson Concise General Knowledge Manual 2012. Pearson Education India. էջեր 11–. ISBN 978-81-317-6191-5. https://books.google.am/books?id=HC-zALzDp_oC&pg=PP11. 
  2. Green, Jen (2009). Coastlines Around the World. The Rosen Publishing Group. էջեր 26–. ISBN 978-1-4358-2957-2. https://books.google.am/books?id=yworj7IvigsC&pg=PA26. 
  3. «Gangaridai, the wellspring of Bangladesh»։ Dhaka Tribune։ Վերցված է 9 December 2015 
  4. Accounts of the Vanga Kingdom in the Mahabharata and Sinhalese chronicles on the voyage of Prince Vijaya