Բենգալերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Բենգալերեն
বাংলা
Bengali letters.svg
Բենգալերենի գրերը
Տեսակ լեզու
Ենթադաս Bengali–Assamese languages
Մասն է Հնդկական լեզուներ
Երկրներ Բանգլադեշ Բանգլադեշ
Հնդկաստան Հնդկաստան
Շրջաններ Բենգալիա
Պաշտոնական կարգավիճակ Բանգլադեշ Բանգլադեշ
Հնդկաստան Հնդկաստան
Խոսողների քանակ 189 261 200[1]
Վերահսկող կազմակերպություն Բանգլա ակադեմիա
Լեզվակիրների ընդհանուր թիվը 250 մլն․
Ռեյտինգ 6
Գրերի համակարգ բենգալյան գիր
IETF bn
ԳՕՍՏ 7.75–97 բեն 100
ISO 639-1 bn
ISO 639-2 ben
ISO 639-3 ben

Bengalispeaking region.png
Բենգալիի տարածվածությունը

Languages of Bangladesh map.svg
Բենգալերենը եւ Բանգլադեշի մյուս լեզուները
Bengali language Վիքիպահեստում

Բենգալերեն, կամ բենգալի (բենգալերեն՝ বাংলা Bāṇlā), բենագալացիների լեզուն, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրական ճյուղին։ Տարածված է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում և Բանգլադեշում։

Խոսողների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 250 միլիոն, որի շնորհիվ այն համարվում է աշխարհում 6-րդ ամենախոսվող լեզուն։

Բենգալարենում օգտագործվում է բենգալական այբուբենը։ Առաջացել է սանսկրիտից։

Աշխարհագրական տարածում և կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենգալերենը պատմականորեն տարածված է հարավային Ասիայի հյուսիս-արևելյան մասում` Բենգալիա անվամբ հայտնի շրջանում։ Այն Բանգլադեշի պաշտոնական լեզուն է, ինչպես նաև Հնդկաստանի 23 պաշտոնական լեզուներից մեկը։ Հնդկական մարզերի շրջանում լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի Արևմտյան Բենգալիայում, որտեղ այդ լեզվով խոսացողները կազմում են մարզի բնակչության 85%-ը, և Տրիպուրում, որտեղ այդպիսիների քանակը կազմում է 67%։ Խոսացողների հիմնական մասն ապրում է Ասսամ մարզում` մարզի բնակչության 28%-ը, Անդամանյան և Նիկոբարյան կղզիներում` 26%, Ջարկհանդում` մոտ 10%, Արունաչալ-Փրադեշում և Միզորամում` ավելի քան 9%, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու արևմտյան երկրներում` ներգաղթածների շնորհիվ։ Բենգալերենը մոլորակի վրա ապրող ավելի քան 200 մլն. մարդկանց համար մայրենի լեզու է և խոսացողների քանակով աշխարհում 6-րդն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]