Բենգալիա
Արտաքին տեսք
Բենգալիա - պատմական երկիր Ասիայի հարավում, Գանգես և Բրահմապուտրա գետերի ստորին հոսանքի ավազանում և նրանց ընդհանուր դելտայի սահմաններում։
Տարածությունը ավելի քան 230 հզ կմ²։ 1757-ին գրավել են անգլիացիները։ 1947-ին, Հնդկաստանի բաժանման ժամանակ, մասնատվեց։ Արևելյան մասը մտնում է Հնդկաստանի կազմի մեջ (Արևմտյան Բենգալիա նահանգ), արևելյան մասը կազմում է Բանգլադեշ պետությունը։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինդի լեզվով կոչվում է Բանգալ, բենգալերեն՝ Բանգլա, այսինքն՝ «բենգա ցեղի (երկրի հնագույն բնակիչները) կացարան»։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ), Երևան, «Լույս», 1987, էջ 72։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենգալիա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 390)։ |