Արևմտյան Բենգալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Արևմտյան Բենգալիա
բենգալերեն՝ পশ্চিম বঙ্গ, Pościm Bôngo
անգլ.՝ West Bengal
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Կարգավիճակ Հնդկաստանի նահանգ
Մտնում է Հնդկաստան
Վարչկենտրոն Կալկաթա
Օրենսդրական մարմին West Bengal Legislative Assembly
Հիմնական լեզու Բենգալի
Բնակչություն (2010)
91 347 736 (4-րդ տեղ)
Խտություն 1029,25 ( 7-րդ տեղ)
Տարածք 88 752 կմ² (13-րդ տեղ)
West Bengal in India (disputed hatched).svg
Հիմնադրված է հունվարի 26, 1950 թ.
Սահմանակցում է Ասսամ, Sikkim, Բիհար, Odisha, Jharkhand, Rajshahi Division, Rangpur Division և Khulna Division
ISO 3166-2 կոդ IN-WB
Կոորդինատներ: 22° հս․ լ. 88° ավ. ե. / 22° հս․. լ. 88° ավ. ե. / 22; 88
wb.gov.in

Արևմտյան Բենգալիա (բենգալերեն՝ পশ্চিম বঙ্গ, Pościm Bôngo, անգլ.՝ West Bengal), նահանգ Հնդկաստանում, Գանգես գետի ավազանի ստորին մասում։ Տարածությունը՝ 88 հզ․ կմ², բնակչությունը՝ 44,5 մլն․ (1971), հիմնականում բենգալացիներ։ Վարչական կենտրոնը՝ Կալկաթա։ Մակերևույթը հարթավայրային է՝ կազմված Գանգես գետի և նրա վտակների ալյուվիալ նստվածքներից։ Կլիման խոնավ արևադարձային է (դեկտեմբերին՝ 19 °C, մայիսին՝ 30 °C), տարեկան տեղումները՝ 1400-1800 մմ։ Արևմտյան Բենգալիան աշխարհի ամենախիտ բնակեցված վայրերից է (մոտ 500 մարդ 1 կմ² վրա)։ Ըստ կրոնի, 79%-ր հինդուիստներ են, 20%-ը՝ մուսուլմաններ։ Ցանքատարածությունները զբաղեցնում են տերիտորիայի 60%-ը (բրինձ, ջութ, թեյ, ծխախոտ և այլն)։ Հնդկաստանի ինչպես թեթև ու սննդի, այնպես էլ ծանր արդյունաբերության զարգացած նահանգներից է։ Արդյունաբերությունը կենտրոնացված է գլխավորապես Կալկաթայում ու նրա շրջակայքում, ինչպես նաև Ռանիգանջի ավազանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 40 CC-BY-SA-icon-80x15.png