Կերալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կերալա
കേരളം
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Կարգավիճակ Հնդկաստանի նահանգ[1]
Մտնում է Հնդկաստան
Վարչկենտրոն Thiruvananthapuram[2]
Ամենաբարձր կետ Anamudi
Օրենսդրական մարմին Kerala Legislative Assembly
Նահանգապետ Հասան Ֆարուկ Մարիկար
Գլխավոր նախարար Օօմմեն Չանդի
Հիմնական լեզու մալայալամ
Պաշտոնական լեզուներ մալայլամ[3] և անգլերեն[4]
Բնակչություն 33 387 677
Խտություն 859,11-րդ
Տարածք 38 863 կմ² (21-րդ տեղ)
Kerala in India (disputed hatched).svg
Հիմնադրված է նոյեմբերի 1, 1956[5] թ.
Սահմանակցում է Թամիլ Նադու, Կառնատակա և Puducherry
Ժամային գոտի UTC+05:30[6]
ISO 3166-2 կոդ IN-KL
Կոորդինատներ: 8°30′26.640000100002″ հս․ լ. 76°58′19.200000099979″ ավ. ե. / 8.50740000002777919° հս․. լ. 76.97200000002777642° ավ. ե. / 8.50740000002777919; 76.97200000002777642[7]
kerala.gov.in[8]

Կերալա (անգլ.՝ Kerala, բառացի՝ Կոկոսյան արմավենիների երկիր), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, Արաբական ծովի ափին։ Տարածությունը 38, 9 հազար կմ² է, բնակչությունը՝ 21, 3 միլիոն (1971), կենտրոնը՝ Տիրուվանանտապուրամ։ Տարածքի մեծ մասը գրավում է Մալաբարյան ափի դաշտավայրը, արեալում Կարդամոնյան և Անայմուդի լեռնալանջերն են։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը մալայալի լեզվով նշանակում է «կոկոսյան արմավենիների երկիր» (Հնդկաստանի կոկոսյան արմավենիների բոլոր տնկարկների ավելի քան 70%֊ը բաժին է ընկնում Կերալային)[9]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման արևադարձային է, մուսսոնային, տարեկան տեղումները՝ 3000 մմ։ Ագրարային շրջան է։ Մալաբարյան ափի մեծ մասը զբաղված է կոկոսյան արմավենու տնկարկներով (Հնդկաստանի տնկարկների 70%-ը) և բրնձի ցանքատարածություններով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում են նաև ընկուզենի, տապիոկա, պլանտացիոն կուլտուրաներ, համեմունք, կաուչուկատուներ (հևեյա), թեյ, սուրճ։ Զարգացած է ձկնորսությունը։ Կան մոնացիտային ավազի խոշոր հանքաշերտեր։ Տեղական հանքային հումքի բազայի վրա ստեղծվել է գրաֆիտային նյութերի, կղմինդրի, աղյուսի արտադրություն։ Կան ՀԷԿ, ալյումինի և նավթավերամշակման գործարաններ, ընկույզի վերամշակման և փաթեթավորման, կոկոսյան յուղի արտադրության ձեռնարկություններ, բամբակեղենի, փայտամշակման, քիմիական, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Welcome to kerala
  2. thiruvananthapuram
  3. https://archive.india.gov.in/knowindia/state_uts.php?id=73
  4. Languages spoken
  5. http://www.stateofkerala.in/kerala_facts/kerala_history.php
  6. Time zone
  7. Kerala, India
  8. https://kerala.gov.in/
  9. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 390 CC-BY-SA-icon-80x15.png